Ուղետոմսերի սակագների մասին
2025 թվականի հունվարի 1-ից սկսվել են Երևանի տրանսպորտի ուղետոմսերի սակագների փոփոխությունները, սակայն մինչև փետրվարի 1-ը Telcell Wallet-ով և Telcell Terminal-ով հնարավոր կլինի գնել QR ուղետոմսեր նախկին արժեքներով․
- ավտոբուս և մետրո՝ 100 դրամ,
- տրոլեյբուս՝ 50 դրամ։
Հիշեցնենք, որ ուղետոմսերն ունեն 3-օրյա վավերականության ժամկետ։
Փետրվարի 1
Սակագների համատարած փոփոխությունները նախատեսվում են փետրվարի 1-ից։ Այնուամենայնիվ, Telcell Wallet-ում և Telcell Terminal-ում QR ուղետոմսերի համար գործելու են հատուկ սակագներ, որոնց կարող եք ծանոթանալ Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի կայքում։
Ինչպես գնել QR ուղետոմս Telcell Wallet-ով
- Telcell Wallet-ի գլխավոր էջի «Ծառայություններ» բաժնում սեղմիր «Տրանսպորտ»,
- սեղմիր «Գնել ուղետոմս», ընտրիր տեսակը՝ «Տրոլեյբուս», «Ավտոբուս և մետրո» կամ «Օդանավակայան», այնուհետև տոմսերի քանակը, վճարման եղանակը և սեղմիր «Շարունակել»,
- սեղմիր «Վճարել»։
Ուղետոմսը կպահպանվի հավելվածի «Անձնական էջ»-ի «Ուղետոմսեր» բաժնում։
Ինչպես ձեռք բերել QR ուղետոմս Telcell Terminal-ով
- Telcell Terminal-ի գլխավոր էջում սեղմիր «Տրանսպորտ»,
- մուտքագրիր քո հեռախոսահամարը և սեղմիր «Առաջ»,
- ընտրիր ուղետոմսերի քանակը և սեղմիր «Առաջ»,
- մուտքագրիր գումարը և սեղմիր «Վճարել»,
- վերցրու կտրոնը․ դա քո QR ուղետոմսն է։
Ինչպես նույնականանալ Telcell Wallet-ում
Սակագներ
Սակագներին կարող եք ծանոթանալ Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի կայքում։
Արտոնյալ խմբեր
Արտոնյալ խմբերին առաջարկվող սակագներին կարող եք ծանոթանալ այստեղ։