«Այբի» «Մեղու 2021․ հայերենը բոլորի համար» մրցույթը նախատեսված է 3-12-րդ դասարանների բոլոր աշակերտների համար։ Մրցույթին մասնակցության 970դր․ վճարը ընդունվում է միայն Telcell Wallet հավելվածով։
Ստորև իմացեք՝ ինչպես մասնակցել Մեղու 2021 մրցույթին՝ վճարելով Telcell Wallet-ով ցանկացած հարմար պահի։
Ներբեռնեք 📲 Telcell Wallet հավելվածը Ձեր սմարթֆոնում, ապա անցեք նույնականացում՝ կցելով բանկային քարտ կամ Ձեր անձագրային տվյալները, ապա համալրեք Telcell Wallet-ի հաշիվը կցված բանկային քարտից կամ Telcell տերմինալից` ընտրելով «Telcell Wallet» կոճակը։
Եթե արդեն ունեք Telcell Wallet հավելվածը, ապա հետևեք այս պարզ քայլերին.
🔸 test.contests.am կայքում սեղմեք «Գրանցվել» կոճակը,
🔸ուշադիր լրացրեք բոլոր դաշտերը, «Հեռախոսահամար» դաշտում մուտքագրեք Ձեր Telcell Wallet-ի հեռախոսահամարը,
🔸սեղմեք «Համաձայն եմ բոլոր կանոններին» ու «Գրանցվել»,
🔸SMS-ով եկած կոդով հաստատեք գրանցումը,
🔸որպես վճարամիջոց ընտրեք Telcell Wallet էլեկտրոնային դրամապանակը,
🔸մուտքագրեք Ձեր Telcell Wallet-ի հեռախոսահամարը,
🔸ապա ծանուցում կստանաք Ձեր դրմապանակում,
🔸բացեք այն ու հաստատեք 970 դրամի վճարումը։
Վերջ. Դուք հաջողությամբ գրանցված եք: Շնորհավորում ենք ✅
🟠 Խնդրում ենք գրանցվելուց հետո ՊԱՀՊԱՆԵԼ այն էլ․ հասցեն ու գաղտնաբառը, որով գրանցվել եք, ու արդեն մրցույթի օրը մուտքագրեք Ձեր էլ. հասցեն ու գաղտնաբառը:
Իմացեք ինչպես Telcell Wallet-ում անցնել նույնականացում այս հոլովակից 👇
🟠 ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ մինչև սեպտեմբերի 30-ը գրանցված բոլոր մասնակիցներից պատահականության սկզբունքով կընտրվեն 3 հոգի, ովքեր ՆՎԵՐ կստանան հեծանիվներ 🚲
Մաղթում ենք հաջողություն 🐝🧡