Շոփինգն իհարկե միշտ հաճելի է, բայց ոչ միշտ է շահավետ: Մենք երբեմն գնում ենք իրեր, որոնք այդպես էլ «արևի երես չեն տեսնում»՝ մնալով զգեստապահարանում, կամ սնունդ, որը մեկ էլ հայտնաբերում ենք սառնարանի մի անկյունում՝ արդեն ժամկետանց ու անպիտան: Այս ամենը ոչ այլ ինչ է, քան միջոցների անտեղի կորուստ ????♀️
Առաջարկում եմ մի քանի պարզ կանոն, որ գնումները ոչ միայն հաճելի լինեն, այլև չվնասեն քո գրպանին, միևնույն ժամանակ կուտակես շատ BON-եր ????
???? Նախքան շոփինգը մի լավ սնվիր
Մասնագետները պնդում են. եթե քաղցած գնաս սուպերմարքեթ, աչքդ ինչ տեսնի՝ կգնես: Այնպես որ՝ գնումների գնա ճաշելուց հետո, որպեսզի ապահովագրվես պահանջվածից շատ ավելի մթերք գնելու գայթակղությունից:
✏ Ցուցակ կազմիր
Այո, այո, ճիշտ այնպես, ինչպես մայրիկը՝ Ամանորից առաջ, իհարկե ցանկալի է՝ ավելի փոքր ծավալով: Այս հին ու բարի սովորությունը, պարզվում է, ժողովրդական իմաստություն ունի. չէ՞ որ ցուցակը ոչ միայն օգնում է ոչինչ չմոռանալ, այլև հստակ հուշում է՝ ինչն է քեզ իսկապես անհրաժեշտ, իսկ ինչը՝ ուղղակի, «աչք էր՝ տեսավ, սիրտ էր՝ ուզեց»:
Իսկ հիմա այն մասին, թե ինչպես խանութում գնումներից կուտակել նաև BON-եր???? ՍԱՍ, Արև և Նոր Զովք սուպերմարքեթներում Telcell Wallet-ով QR-ով վճարումներ անելու դեպքում կկուտակեք ԿՐԿՆԱԿԻ BON-եր, որոնք կկարողանաք փոխանակել BON մարքեթի հազարավոր նվերներով ????
???? Սահմանիր ծախսելու գումարի հնարավոր չափը
Սա կարևոր է առավելապես այն պարագայում, երբ շոփինգն այդքան էլ պլանավորված չէ ու ընթանում է «մի-երկու լավ բան առնեմ ինձ համար» կամ «մի-երկու համով բան վերցնեմ» տրամաբանությամբ: Այս պարագայում կարևոր է գոնե հստակ նախատեսել այն գումարը, որը պատրաստվում ես ծախսել, և դա անել՝ մինչև խանութ մտնելը:
???? Առցանց գնումներ՝ շաբաթվա հստակ օրերին
Մերօրյա իրականության մեջ աններելի կլինի չխոսել առցանց առևտրի մասին: Եվ այսպես՝ փոքրիկ լայֆհաք օնլայն գնումների սիրահարների համար. երեքշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի գնումների ամենահարմարն օրերն են: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հենց այդ օրերին են օնլայն խանութներն առաջարկում ամենամեծ զեղչերը, մինչդեռ կիրակի օրերը ամենապասիվն են համարվում:
Ի դեպ, Telcell Wallet-ում առկա է նոր ակցիա օնլայն շոփինգի երկրպագուների համար. sas.am, onex.am, supermarket.am կայքերում, Alpha Pharm և Yerevan City հավելվածներում գնումների համար վճարելով Telcell Wallet-ով` կստանաք ԵՌԱԿԻ BON-եր, զիլ է, չէ՞ ????
✔ Գրանցվիր և խնայիր
Եվս մի լայֆհաք, որը կօգնի խնայել… և փորձարկումներ անել: Եթե նախկինում որևէ կայքից գնումներ չես կատարել, հավանաբար այն քեզ կառաջարկի գրանցվել, ինչից հետո էլ դու 10-20% հավելյալ զեղչ կստանաս՝ քո առաջին գնումի համար: Շնորհակալություն մի հայտնիր:
???? + ???? Համատեղիր օնլայն և օֆլայն առևտուրը
Թե՛ օնլայն, թե՛ օֆլայն գնումներն ունեն առավելություններ ու թերություններ: Խանութից գնելիս կարող ես ստուգել հագուստի կտորի որակը կամ տեսնել՝ արդյո՞ք թարմ է խմորեղենը, իսկ օնլայն առևտուրը խնայում է ժամանակդ, թույլ է տալիս գնումներ կատարել՝ երբ ու որտեղից ուզես: Այսուհանդերձ՝ լավագույն տարբերակը այս երկուսը համատեղելն է:
Իսկ Telcell Wallet-ում առկա ակցիաներին արդեն կարող ես ծանոթանալ հավելվածի «Անձնական էջում» ավելացած «Գործընկերներ և ակցիաներ» բաժնից: