Telcell Wallet-ում հաշվի բացումը հնարավորություն է տալիս համալրել այն տերմինալներից և կատարել գործարքներ՝ 450+ ծառայությունների դիմաց։
Անհրաժեշտ է՝
- Անձնական էջում սեղմել «Բացել հաշիվ» կոճակը,
- ընտրել բանկը, որտեղ ցանկանում եք բացել հաշիվը,
- հաստատել հաշվի բացման պայմանները:
Եթե դրամապանակում անձնագրով նույնականացված չեք, վերոնշյալ քայլերից հետո կբացվի անձնագրի կցման դաշտը։
Անհրաժեշտ է դրամապանակին կցել անձնագիրը՝ հետևելով ցուցումներին:
- անձնագրով/ID քարտով selfie անելիս անձնական տվյալները պետք է երևան հստակ, ամբողջությամբ, լինեն ընթեռնելի, փաստաթղթի 4 եզրերը լինեն տեսանելի,
- selfie պետք է անել վերնազգեստով, առանց գլխարկի, գլուխը պահել ուղիղ և անձը հաստատող փաստաթղթով չծածկել դեմքը,
- լույսի աղբյուրները չպետք է ընկնեն փաստաթղթի վրա և արտացոլվեն:
Վերջ, Ձեր տվյալներն ուղարկված են։ Նույնականացման հաստատման կամ մերժման ծանուցումը կստանաք 24 ժամվա ընթացքում։
Նույնականացումից հետո կրկնեք բանկային հաշիվ բացելու քայլերը, որոնց հաջող ավարտից Դուք կդառնաք Գուրու օգտատեր և կօգտվեք Telcell Wallet-ի բոլոր առավելություններից: