Ռուսաստանից փոխանցումներ ստանալու նոր տարբերակ
Ռուսաստանից գումար ստանալու տարբերակներին ավելացել է ևս մեկը․ այսուհետ Тинькофф բանկի հավելվածի միջոցով հնարավոր է գումար փոխանցել Telcell Wallet-ին։
Ինչպե՞ս կատարել փոխանցումը
Անհրաժեշտ է․
- Тинькофф հավելվածի Платежи բաժնում սեղմել По номеру телефона,
- սեղմել դրոշի նշանը և ընտրել Հայաստանը,
- մուտքագրել ստացողի Telcell Wallet-ի հեռախոսահամարը,
- ընտրել Telcell Wallet-ը,
- նշել փոխանցվող գումարը ռուբլիով և, անհրաժեշտության դեպքում, ստացողի համար մեկնաբանություն թողնել,
- սեղմել Перевести կոճակը։
Գումարն անմիջապես կփոխանցվի նշված Telcell Wallet-ի հաշվին։
Ինչպե՞ս օգտագործել գումարը
Telcell Wallet-ով կարելի է կատարել ամենաանհրաժեշտ վճարումները․
- բջջային կապ և ինտերնետ,
- կոմունալ և պետ․ վճարումներ,
- վճարումներ կայքերում,
- QR կոդով վճարումներ խանութներում և ռեստորաններում,
- վարկի մարում,
- 500+ այլ ծառայություն։
Գումարը կարող ես նաև փոխանցել կցված բանկային քարտին և (կամ) կանխիկացնել բանկոմատից։
Կարևոր է
Գումարը ստանալու համար անհրաժեշտ է Telcell Wallet-ին կցել անձնագիր և բանկային քարտ (կամ բացել բանկային հաշիվ հենց հավելվածում)։
Telcell Wallet կարող ես ներբեռնել այստեղ՝