Երևանի ավագանին սահմանել է հանրային տրանսպորտի ուղետոմսի 9 սակագին։ Իսկ մենք Telcell Wallet-ում սահմանել ենք նաև նոր` զեղչված սակագներ: Տեսնենք` որոնք են:
1․ «Մեկանգամյա ուղևորություն»
Ուղետոմսով կարող ես երթևեկել 1 անգամ։ Այն անհրաժեշտ է ակտիվացնել գնելուց առավելագույնը 3 օրվա ընթացքում։ Ուղետոմսն արժե 150 դրամ։
2․ «Փաթեթ» 10 ուղևորություն
Ուղետոմսով կարող ես կատարել 10 ուղևորություն 45 օրում։ Այն անհրաժեշտ է ակտիվացնել գնելուց 30 օրվա ընթացքում։ Ուղետոմսն արժե 1500 դրամ։
3․ «180 րոպե»
Ուղետոմսը կարող ես օգտագործել 180 րոպեի ընթացքում՝ օգտվելով 3 տրանսպորտից։ Այն անհրաժեշտ է ակտիվացնել գնելուց առավելագույնը 10 օրվա ընթացքում։ Ուղետոմսն արժե 300 դրամ, իսկ Telcell Wallet հավելվածում՝ 280 դրամ։
4․ «1 օր»
Ուղետոմսով կարող ես կատարել անսահմանափակ ուղևորություններ 1 օրում։ Այն անհրաժեշտ է ակտիվացնել գնելուց առավելագույնը 10 օրվա ընթացքում։ Ուղետոմսն արժե 900 դրամ, իսկ Telcell Wallet հավելվածում՝ 880 դրամ։
5․ «1 շաբաթ»
Ուղետոմսով կարող ես կատարել անսահմանափակ ուղևորություններ 7 օրում։ Այն անհրաժեշտ է ակտիվացնել գնելուց առավելագույնը 30 օրվա ընթացքում։ Ուղետոմսն արժե 5000 դրամ, իսկ Telcell Wallet հավելվածում՝ 4800 դրամ։
6․ «1 ամիս»
Ուղետոմսով կարող ես կատարել անսահմանափակ ուղևորություններ 30 օրում՝ առանց ուղևորությունների քանակի սահմանափակման։ Այն անհրաժեշտ է ակտիվացնել գնելուց առավելագույնը 30 օրվա ընթացքում։ Ուղետոմսն արժե 9000 դրամ, իսկ Telcell Wallet հավելվածում՝ 8800 դրամ։
7․ «3 ամիս»
Ուղետոմսով կարող ես կատարել անսահմանափակ ուղևորություններ 90 օրում։ Այն անհրաժեշտ է ակտիվացնել գնելուց առավելագույնը
30 օրվա ընթացքում։ Ուղետոմսն արժե 24,000 դրամ, իսկ Telcell Wallet հավելվածում՝ 23,600 դրամ
8․ «1 տարի»
Ուղետոմսով կարող ես կատարել անսահմանափակ ուղևորություններ 365 օրում։ Այն անհրաժեշտ է ակտիվացնել գնելուց առավելագույնը 30 օրվա ընթացքում։ Ուղետոմսն արժե 90,000 դրամ, իսկ Telcell Wallet հավելվածում՝ 88,000 դրամ։
9․ «Օդանավակայան»
Ուղետոմսով կարող եք կատարել մեկ ուղևորություն՝ «Զվարթնոց» օդանավակայանից դեպի Երևանի կենտրոն կամ հակառակ ուղղությամբ։ Այն անհրաժեշտ է ակտիվացնել գնելուց առավելագույնը 30 օրվա ընթացքում։ Ուղետոմսն արժե 500 դրամ, իսկ Telcell Wallet հավելվածում՝ 480 դրամ։
Հիմա դու գիտես բոլոր ուղետոմսերի և դրանք ամենամատչելի եղանակով գնելու մասին:
Արի Telcell Wallet, անցիր արագ նույնականացում և վայելիր ուղևորություններդ ամենահարմար և ժամանակակից տարբերակով՝ ներբեռնման լինք։
Ներբեռնել հավելվածը
