1. QR վճարումներ
Կարող ես Homplex Hyper Mall-ի մեծ հանրախանութում և Food court-ում վճարել Telcell Wallet-ի QR-ով և ստանալ բոնուսային BON միավորներ։ BON-երը հետո կարող ես փոխանակել տարբեր ապրանքներով՝ BON մարքեթում։
2. PartPay
Մտածե՞լ ես, որ կարող ես գնումներիդ համար վճարել մաս-մաս։ Առաջին քայլով ստացիր PartPay սահմանաչափ Telcell Wallet-ում։ Երբ այն հաստատվի, կարող ես Homplex-ի շինանյութի, կահույքի, էլ. տեխնիկայի, տնտեսական, խաղալիքների և այլ բաժիններում գնումների համար վճարել մաս-մաս՝ 3 ամսում, առանց %։ Պարզապես Telcell Wallet-ով սքանավորիր խանութում տեղադրված QR-ը և վճարման միջոց ընտրիր PartPay-ը։
3. Լիցքավորման սարք
Օգտվիր 100% by Telcell լիցքավորման սարքից, որը կգտնես Food court-ում: Պարզապես սքանավորիր սարքի QR-ը Telcell Wallet-ով և հետևիր քայլերին։
Խաղարկություն
Հասանք ամենահաճելի մասին, որտեղ սիրով տեղեկացնում ենք, որ մինչև դեկտեմբերի 25-ը կատարելով նշված գործարքներից մեկը՝ կստանաս խաղարկության կտրոններ, և կարող ես շահել ցանկալի նվերներից մեկը։ Որքան շատ կտրոններ հավաքես՝ այնքան ավելի հավանական է, որ կշահես հենց դու։ Իմացիր ավելին այստեղ։
Ներբեռնել հավելվածը























![[Ապրանք, որն անհրաժեշտ է բոլորին]. ինչպես «հայտնագործեցին» փողը](https://blog.telcell.am/wp-content/uploads/2021/05/Money_750x375-360x180.jpg)



