Փետրվարի 21-ին Մեգերյան կարպետ մշակութային կենտրոնում Մարքեթինգի Հայկական Ասոցիացիան կազմակերպել էր մրցանակաբաշխության գեղեցիկ արարողություն, որին ներկա էին բիզնես ոլորտի տարբեր ներկայացուցիչներ ու արվեստագետներ:
Մրցանակաբաշխության Տարվա լավագույն վճարային համակարգ անվանակարգում «Լավագույն հայկական բրենդ 2020» մրցանակի արժանացավ Telcell-ը:

Մրցանակը ստանալիս «Թել-Սել» ընկերության ՏՏ տնօրեն Իրինա Գասպարյանը նշեց. «Այս մրցանակը փաստում է, որ տարիների մեր աշխատանքը գնահատվում է մեր օգտատերերի կողմից, քանի որ մրցանակը ձևավորվել է նրանց քվեարկության հիման վրա: Սա նոր խթան է մեզ համար, որ ավելի մեծ եռանդով զարգացնենք Telcell բրենդն ու հանդես գանք բարձր տեխնոլոգիական նոր գրավիչ լուծումներով»:
Մշակութային կենտրոնի յուրօրինակ միջավայրը, ազգային երաժշտությունը, կարպետների էներգետիկան երեկոն անմոռանալի դարձրին հյուրերի համար:

Մրցանակներ ստացած ընկերությունների ղեկավարներն էլ ոգևորեցին իրենց խոստումներով. բոլորի նպատակն է զարգացնել հայկական բրենդները, ինչը մեծապես կախված է նաև մեր հայրենակիցների գիտակցված ընտրությունից ու աջակցությունից:
Ստացած մրցանակն ու պատվոգիրը իրենց պատվավոր տեղը կզբաղեցնեն Telcell-ի 14 տարվա գործունեության հաջողության մյուս վկաների՝ տարբեր այլ մրցանակների շարքում:
























![[Ապրանք, որն անհրաժեշտ է բոլորին]. ինչպես «հայտնագործեցին» փողը](https://blog.telcell.am/wp-content/uploads/2021/05/Money_750x375-360x180.jpg)

![Ի՞նչ անել Ծաղկաձորում [5 տարբերակ]](https://blog.telcell.am/wp-content/uploads/2021/02/Tsakhkadzor_Sberbank-75x75.png)


