• Տրանսպորտ
  • Ակցիաներ
    🛒 Մի արի, մենք կբերենք

    🛒 Մի արի, մենք կբերենք

    KinoPark-ում 15% զեղչ Visa-ի հետ

    KinoPark-ում 15% զեղչ Visa-ի հետ

    Անվճար քարտ և անվճար երթևեկություն

    Անվճար քարտ և անվճար երթևեկություն

    Myler-ը Visa-ի հետ՝ 15% զեղչով

    Myler-ը Visa-ի հետ՝ 15% զեղչով

    Լանչի ըմպելիքը՝ մեզնից

    Լանչի ըմպելիքը՝ մեզնից

    Անվճար ըմպելիք Foodpark by Downtown-ում

    Անվճար ըմպելիք Foodpark by Downtown-ում

    Ընդմիջման ժամանակ հյութը նվեր ստացիր

    Ընդմիջման ժամանակ հյութը նվեր ստացիր

  • Ֆիչաներ
    ՄԵԿ ՔԱՐՏ, ՇԱՏ ՈՒՂԻՆԵՐ

    ՄԵԿ ՔԱՐՏ, ՇԱՏ ՈՒՂԻՆԵՐ

    Telcell Visa

    Թվային քարտ, որի դիզայնն ընտրում ես ինքդ

    Լույսի, գազի ու ջրի մարդիկ՝ քո գրպանում

    Լույսի, գազի ու ջրի մարդիկ՝ քո գրպանում

    Մի հապաղիր, սկանավորիր QRը

    Մի հապաղիր, սկանավորիր QRը

  • Օգտակար
    Koreez

    Երբ ֆինանսներին գումարում ես տեխնոլոգիաներ, ծնվում են  աշխարհը փոխող գաղափարներ

    Ինչպես կողմնորոշվել միասնական տոմսային համակարգի փոփոխություններում

    Ինչպես կողմնորոշվել միասնական տոմսային համակարգի փոփոխություններում

    Telcell-ի աշխատակիցները նվիրում են իրենց սիրելի գրքերը

    Telcell-ի աշխատակիցները նվիրում են իրենց սիրելի գրքերը

    Տանդ բանալին կտա՞ս ուրիշին…

    Տանդ բանալին կտա՞ս ուրիշին…

    Լավագույն միջոցառումները՝ քո Telcell Wallet-ում

    Լավագույն միջոցառումները՝ քո Telcell Wallet-ում

    Բարեգործ աստղեր… ինչպես դառնալ նրանցից մեկը

    Բարեգործ աստղեր… ինչպես դառնալ նրանցից մեկը

    Ինչպես «հայտնագործեցին» փողը

    Ինչպես «հայտնագործեցին» փողը

    5 մոտիվացնող գիրք ապագա բիզնեսմենների համար

    5 մոտիվացնող գիրք ապագա բիզնեսմենների համար

    7 ոսկե կանոն՝ լավ շոփինգի համար

    7 ոսկե կանոն՝ լավ շոփինգի համար

No Result
View All Result
Telcell Blog

Իրավաբանական բաժնի ղեկավարը, որի գրասեղանի գիրքը Նիցշե է. Ռուզաննա Հարությունյան

Իրավաբանական բաժնի ղեկավարը, որի գրասեղանի գիրքը Նիցշե է. Ռուզաննա Հարությունյան
Օգոստոսի 4, 2021
Պատմություններ

Այսօր ձեզ կպատմեմ մեր Իրավաբանական բաժնի ղեկավարի՝ 26-ամյա Ռուզաննայի մասին, ով հաջողել է շատ կարճ ժամանակում մասնագիտական սրընթաց աճ արձանագրել:

Telcell-ը Ռուզաննայի երրորդ աշխատատեղն է. գործի է անցել որպես իրավաբան, հետո՝ ընդամենը մեկուկես տարի անց, իր երիտասարդ ուսերին է վերցրել ընկերության կարևոր բաժիններից մեկի ղեկավարումը: «Այդ հարցում ինձ օգնեց իմ՝ պատասխանատվություն կրելու պատրաստակամությունը, մյուս կողմից՝ ընկերության վստահությունը»: Վստահությունը՝ նախկինում ղեկավարման փորձ չունեցող, փոխարենը մեծ պոտենցիալ ու աշխատասիրություն դրսևորող Ռուզաննայի նկատմամբ: 


«Մեր ընկերությունում գործում է մի լավ սկզբունք. հնարավորություն տալ երիտասարդ կադրերին. այդպիսով մեր թիմում հիանալի բալանս է ձևավորվում՝ փորձառու ներուժի ու երիտասարդ մտքի»: 


Ի դեպ՝ բալանսի մասին. Ռուզաննան դա կարևորում է ոչ միայն աշխատանքում: Յոգա, մեդիտացիա, փիլիսոփայություն ու գրքե՜ր, գրքե՜ր. այս ամենն էլ պահպանում են նրա ներանձնային հարմոնիան: Խոստովանում է՝ իր գրասեղանից անպակաս է Նիցշեի «Այսպես խոսեց Զրադաշտը» գիրքը:

Վերադառնանք գործին. «Կարևորելով մասնագիտական լավ կրթությունը՝ պիտի նշեմ, որ հիմնական հմտություններիս մեծ մասը ձեռք եմ բերել հենց աշխատանքային պրոցեսում»: Առհասարակ իրավաբանի ու առավելապես իրավաբանական բաժնի ղեկավարի առանցքային հատկություն/հմտությունները, ըստ Ռուզաննայի, երեքն են. առաջինը պատասխանատվության բարձր զգացումն է, որին պետք է  անպայման գումարել թիմային աշխատանքի ունակությունը՝ բանակցային հմտությունները, որոնք կիրառելի պիտի լինեն գործընկերների հետ հարաբերվելիս: Երրորդն էլ, իհարկե, մասնագիտական պատրաստվածությունն է, գիտելիքի պաշարը: 

Հետաքրքիր է, որ դպրոցական տարիներին Ռուզաննային առավել գրավում էին ճշգրիտ գիտությունները, բայց երբ վրա հասավ մասնագիտական ընտրություն կատարելու պահը, նրա որոշումը միանշանակ էր՝ իրավաբանություն: «Ինձ գրավում էր այն, որ հնարավորություն կունենամ կանգնել արդարության կողքին, կանոնակարգել հասարակական կյանքը»:

Իրավաբան լինելուց զատ, Ռուզաննան նաև արտոնագրված փաստաբան է, ՀՀ Փաստաբանների պալատի անդամ: «Թե՛ անհատի, թե՛ ընկերության շահերը պաշտպանելն ունի իր հետաքրքրությունները: Տարբերությունը երևի այն է, որ դատական գործընթացները պահանջում են առավել էքստրավերտություն: Այս պահին ինձ ավելի հոգեհարազատ է կորպորատիվ շահի պաշտպանությունը»: 

Ապագայի մասին խոսելիս Ռուզաննայի ձայնը առավել քան մոտիվացված է հնչում. նրա հեռակա պլաններում են իրավունքի և ծրագրավորման միաձուլմը, նոր, հետաքրքիր գործիքակազմի ստեղծումը: Ռուզաննայի նպատակն ու երազանքը կարելի է ձևակերպել մեկ նախադասությամբ. հասնել ներդաշնակության:

Եվ թվում է՝ նա առավել քան ճիշտ ճանապարհին է: 

 

Share
Հեշթեգեր: TeamTelcell
Նախորդը

[Ապրանք, որն անհրաժեշտ է բոլորին]. ինչպես «հայտնագործեցին» փողը

Հաջորդը

Ինչի՞դ են պետք Telcell-ի մասնաճյուղերը

Հաջորդը
Ինչի՞դ են պետք Telcell-ի մասնաճյուղերը

Ինչի՞դ են պետք Telcell-ի մասնաճյուղերը

Նյութեր, որոնք քեզ կհետաքրքրեն

Զեղչով ուղետոմսեր

Զեղչով ուղետոմսեր

Ապրիլի 29, 2025

Ստատիկ ու դինամիկ QR ուղետոմսերն ու դրանց առանձնահատկությունները

Ստատիկ ու դինամիկ QR ուղետոմսերն ու դրանց առանձնահատկությունները

Ապրիլի 29, 2025

Տրանսպորտում վճարելու եղանակները

Տրանսպորտում վճարելու եղանակները

Ապրիլի 25, 2025

Հեշթեգեր

5 top things to do in Tsakhkadzor 5 useful apps 7 rules of effective shopping ArmyDay ArtsakhStrong Ayb Educational Foundation Bank account Best Armenian Brand Blog Books Charity Clubhouse Cluise Credits Duolingo E-Wallet Finance Financial literacy Giveaway IT Project Manager Kangaroo 2021 Mobile Payments Money Money Transfer New Year Online Payments Online shopping Payment System QR Payments Sber SberBank Online Scan and Pay Secure password Shopping Tapping Solution Meditations Team Telcell Telcell Power Telcell Wallet Toyota RAV4 Tsakhkadzor Utility Bills Women's Day World Password Day Մասնաճյուղեր

ՄԻԱՑԻՐ ՄԵԶ FACEBOOK-ՈՒՄ

Telcell © 2022

«Թել-Սել» ԲԲԸ գրանցված ընկերություն է Հայաստանի Հանրապետությունում, որի գործունեությունը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Տրանսպորտ
  • Ակցիաներ
  • Ֆիչաներ
  • Օգտակար

Telcell © 2022