Այսօր ձեզ կպատմենք մի տաղանդավոր տղայի՝ 12-ամյա Արմանի մասին: Պատմությամբ, ճարտարապետությամբ, տիեզերքով հետաքրքրվող տղան սկսել է նկարել դեռևս 4 տարեկանից. կտավին ծառ է հանձնել՝ խիստ աշնանային գունավորմամբ ու մի քիչ իմպրեսիոնիզմի շնչով։ 2019-ին, 10 տարեկանում, փոքրիկ նկարիչը լավագույնն է ճանաչվել հասակակիցների շրջանում։
Աշխատելիս, տաղանդավոր լինելուց զատ, նաև համառ է Արմանը։ Հայրը մի դեպք է հիշում. երեխան, ոգեշնչված Սուրբ Գայանեի ճարտարապետությամբ, ժամեր շարունակ եկեղեցու դիմաց կանգնած նկարել է այն: Անցորդները, չթաքցնելով հիացմունքը, լուսանկարել են Սուրբ Գայանեի փոքրիկ նկարչին։
Արմանի վառ տպավորությունների մեկ այլ առիթ էր Եգիպտոսը. թեև նկարչական պարագաները ձեռքի տակ չէին, եգիպտական բուրգերը, այնուամենայնիվ, իրենց տեղը գտան Արմանի հետագա գործերում։
Իսկ արցախյան վերջին պատերազմի օրերին մեր տաղանդավոր տղան իր գործերը «վաճառում էր»՝ խնդրելով վարձատրությունը փոխանցել հիմնադրամին։
Գուցե մենք ձեզ հետ միասին չիմանայինք Արմանի մասին, եթե չլիներ նրա համառությունն ու հավատը: Բանն այն է, որ Արմանը բազմիցս փորձել է իր հայրիկի BON բոնուսային միավորները փոխանակել Surprise box-ով։ Տևական անհաջող փորձերից հետո, Արմանին հաջողվեց ստանալ այդքան սպասված կարմիր տուփը, որի պարունակությունը միշտ անակնկալի է բերում…
Հ.Գ. Telcell-ը բոնուսային միավորներ` BON-եր է տրամադրում Telcell Wallet-ով վճարումներ կատարելիս: BON-երը կուտակվում են Telcell Wallet-ում։ Դրանք կարելի է փոխանակել BON մարքեթում ներկայացված բազմատեսակ ապրանքներով։ 80 000 BON կուտակելու դեպքում քեզ հասանելի կլինի Surprise box-ը. այդպիսի հնարավորություն տրվում է ամեն շաբաթ մի քանի անգամ: