Telcell ընկերությունը, ընդլայնելով համագործակցային շրջանակները, իր ջանքերն է ներդնում՝ նպաստելու մեր երկրում կրթության զարգացման կարևորագույն գործին:
Օրեր առաջ մեր ընկերությունը պայմանագիր ստորագրեց «Այբ» կրթական հիմնադրամի հետ: Ըստ այդմ՝ այս տարի «Այբի» «Կենգուրու», «Մեղու» և «Ռուսական արջուկ» դպրոցական զանգվածային մրցույթները կկազմակերպվեն Telcell-ի բացառիկ ֆինանսական ու տեխնիկական աջակցությամբ:
Նպատակն է՝ մրցույթներն անցկացնել առցանց՝ հաշվի առնելով մեր օրերի մարտահրավերները, իսկ վճարումներն իրականացնել մեկ հպումով՝ Telcell Wallet էլեկտրոնային դրամապանակի միջոցով: Այդպիսով հնարավորություն է ստեղծվում, որ յուրաքանչյուր երեխա՝ անկախ բնակության վայրից, առողջ մրցակցության մեջ դնի իր գիտելիքը, գնահատի իր հնարավորություններն ու մոտիվացվի՝ հետագա հաղթանակների սպասումով: