Այո, այո․ պարզվում է՝ անվճար պանիրը միայն թակարդում չի լինում, այլ նաև մեր BON մարքեթում, որտեղ դու կարող ես գտնել 24 000-ից ավելի ապրանքներ/ծառայություններ` ինտելեկտուալ խաղերից մինչև գրքեր, սուրճից մինչև գրիլ, ականջակալից մինչև դեմքի խնամք կամ դրա միջոցներ, որոնցով կարող ես փոխարինել քո կուտակած BON-երը:
Մի րոպե, իսկ ի՞նչ է BON-ը՝ կհարցնես դու։ Հիմա ասեմ․
BON-ը Telcell Wallet-ի բոնուսային միավորն է, որը կուտակվում է մեր էլեկտրոնային դրամապանակի միջոցով գործարքներ կատարելու արդյունքում: Կուտակածդ BON-երն էլ կարող ես փոխանակել մեր BON մարքեթում առկա իրական ու պետքական ապրանքներով:
Ու քանի դեռ չես հասցրել հարցնել, թե ինչպես կուտակել այդ կախարդական BON-երը, որոնք կարող են դառնալ ուզածդ ապրանքը, մանրամասնեմ․
Welcome BON-եր ????????♂️
Մենք, որպես հյուրընկալ տանտերեր, քեզ դատարկաձեռն չենք դիմավորում. բավական է ներբեռնես Telcell Wallet-ն ու անմիջապես կստանաս 500 BON: Հետո կարող ես դրամապանակիդ կցել անձնագիրդ, բանկային քարտդ, էլ. հասցեդ, ավտոմեքենադ… կարճ ասած` որքան շատ տեղեկատվություն կցես Wallet-իդ, այնքան շատ BON կստանաս: Այս բոլոր գործողությունները կատարելու պարագայում դու կարող ես կուտակել 4200 BON, և սա` դեռևս առանց վճարումներ ու այլ գործարքներ իրականացնելու:
QR վճարումներ ????
Իսկ եթե մեր Wallet-ն արդեն իսկ փոխարինել է քո կաշվե դրամապանակին, շտապիր խանութներում QR վճարումներ կատարել Telcell Wallet-ով ու յուրաքանչյուր 1000 դրամի դիմաց ստացիր 50 BON:
Հրավիրիր ընկերոջդ ????????????????????
Դու կարող ես Telcell Wallet հրավիրել դեռևս այն կաշվե դրամապանակից օգտվող ընկերոջդ, բարեկամիդ, ու երբ նա ընդունի հրավերդ ու ներբեռնի Telcell Wallet, դու կստանաս 1000 BON` լավ գործի դիմաց, իսկ մեզ միացած ընկերդ` իր հասանելիք 500 Welcome BON-երը + 500 BON՝ որպես մոտիվացիա: Բայց սա դեռ ամենը չէ. ընկերոջդ առաջին գործարքից դու ևս 1000 BON կստանաս:
Իսկ եթե, այնուամենայնիվ, կուտակածս BON-երը չբավականացնեն ուզածս ապրանքով փոխարինելու համար՝ կմտահոգվես դու …
Հավատացնում եմ՝ հոգ չէ․ չէ՞ որ դու կարող ես BON-եր խնդրել քո ընկերներից: Եվ իհարկե, ինքդ էլ կարող ես BON-եր նվիրել, օրինակ՝ քրոջդ տարեդարձին: Լավ միտք է, չէ՞:
Բացի այդ, այսուհետ դու կարող ես տեսնել բոլոր նրանց, ում հաջողվել է BON-եր կուտակել. BONահարուստների անունները միշտ հասանելի կլինեն ու լավ մոտիվացիա կդառնան քեզ համար։