Ժամանակին գույքահարկ վճարելը, մեղմ ասած, անհարմար գործընթաց էր. անհրաժեշտ էր կա՛մ ինքնուրույն այցելել թաղապետարան՝ վատնելով ժամանակ ու նյարդեր, կա՛մ էլ հույսը դնել տնետուն անցնող ու գույքահարկ հավաքագրող տիկնոջ վրա՝ նրան վստահելով առանց հստակ երաշխիքների: Արդյունքում՝ բյուրոկրատական քաշքշուկներ, կորչելու «փիս խասիաթ» ունեցող փաստաթղթեր ու հակասություններ՝ մարդկային գործոնի բերումով ու չկանոնակարգված պրոցեսի հետևանքով:
Այսուհետ գույքահարկ վճարելը դարձել է ոչ միայն առավել ապահով, այլ նաև աննախադեպ հարմար ???? Հիշու՞մ ես՝ ինչպես էր մեր Telcell Wallet-ը հեշտությամբ փոխարինում լույսի, գազի ու ջրի «մարդկանց», նույն տրամաբանությամբ՝ վայրկենապես կգանձի նաև քո գույքահարկը… ավելին՝ դա կանի բացառապես քեզ հարմար եղանակով:
Օրինակ՝ եթե գույքահարկդ մեծ գումար է կազմում, և ուզում ես հնարավորինս նվազեցնել դրա ազդեցությունը ֆինանսական կարգավիճակիդ վրա՝ վճարելով մաս-մաս, կարող ես հենց այդպես էլ անել: Մեկ այլ տարբերակ. կարող ես վճարել տվյալ պահի դրությամբ հաշվարկված գույքահարկի գումարը, դե իսկ ողջ տարվա համար վճարելու հնարավորությունը կա ու կա:
Մի խոսքով՝ կարող ես ցանկացած պահի ծանոթանալ շարժական ու անշարժ գույքիդ գույքահարկի տվյալներին և ընտրել՝ որ տարբերակով ես ուզում վճարել:
Գործընթացը պարզից էլ պարզ է.
Անշարժ գույքի ???? և փոխադրամիջոցի ???? գույքահարկը վճարելու համար պարզապես անհրաժեշտ է Telcell Wallet-իդ «Վճարել» բաժնում ընտրել «Պետվճարումներ», ապա սեղմել «Գույքահարկ 2021» կոճակը, ընտրել ողջ տարվա համար կամ տվյալ պահի դրությամբ վճարման տեսակը, մուտքագրել անձնագրի/նույնականացման քարտի կամ սոցիալական քարտի տվյալներն ու վճարել ակնթարթորեն:
Ի դեպ՝ Telcell-ն առաջին ընկերությունն է, որ ինտեգրվել է գույքահարկի վճարման պետական միասնական համակարգին՝ ինձ ու քեզ հնարավորություն տալով արագ կազմակերպել մեր պետվճարումները՝ առանց պետական որևէ կառույց այցելելու: