Նոր, արագ, հուսալի
Փոխանցումներ QIWI-ից Telcell Wallet-ին
Այո՛, արդեն հասանելի է։ Այժմ դու կարող ես ստանալ դրամական փոխանցումներ Ռուսաստանից նոր ճանապարհով՝ QIWI դրամապանակից անմիջապես քո Telcell Wallet-ին։
Ինչպես է դա կատարվում
— QIWI դրամապանակում ընտրում ես «Платежи и переводы» բաժինը,
— Սեղմում ես «Переводы между кошельками»,
— Ընտրում Telcell Wallet,
— Այստեղ նշում ես ստացողի Telcell Wallet-ի հեռախոսահամարը, փոխանցվող գումարը ռուբլով և տեղում կտեսնես դրա համարժեքը հայկական դրամով,
— Վերջում սեղմում ես «Оплатить»:
Այսքանը։ Նշված գումարը QIWI դրամապանակից անմիջապես կփոխանցվի ստացողի Telcell Wallet-ին։
Միայն թե հիշիր
Այս եղանակով գումար ստանալու համար անհրաժեշտ է նույնականացված լինել Telcell Wallet-ում (Էքսպերտ, Գուրու)։
Մի քանի խոսք պայմանների մասին
- QIWI-ից Telcell Wallet-ին փոխանցվող նվազագույն գումարը 10 ռուբլի է,
- Փոխանցվող առավելագույն գումարը «Основной» կարգավիճակ ունեցող օգտատերերի համար 60,000 ռուբլի է, «Профессиональный» կարգավիճակ ունեցողների համար՝ 500,000 ռուբլի,
- Փոխանցում կատարողից պահվում է 3% միջնորդավճար։