Հիշու՞մ եք հին ու բարի ժամանակները, երբ հանրապետության բոլոր դրամապանակների մի անկյունում պատվավոր տեղ ուներ մի խեղճ, ճմռթված ու հին դոլլարային թղթադրամ. ասում էին՝ «դա գումար է բերում»: Ժամանակները փոխվել են, «գումար բերելու» տեխնոլոգիաները՝ նույնպես, փոխվել են նաև դրամապանակները:
Այսօր, երբ քո դրամապանակը քո հեռախոսն է, դու կարող ես ցանկացած պահի ստանալ մինչև 100 000 դրամ գումար, և ոչ մի կախարդանք:
Եթե ուշանում է աշխատավարձդ կամ էլ կոմունալների օրն է վրա հասել, կարճ ասած՝ եթե շտապ գումար է անհրաժեշտ, այլևս կարիք չկա զանհագարել հեռու-մոտիկ ընկերներին՝ «մի բանով օգնելու» խնդրանքով: Բավական է ունենալ Telcell Wallet, ու քեզ հասանելի կդառնա արագ վարկ ստանալու հնարավորությունը:
Վարկերը տրամադրում են Universal Credit-ն ու Global Credit-ը։ Ավելին՝ վարկը ձևակերպում ես առցանց՝ հենց քո իսկ Telcell Wallet—ով, օրվա ցանկացած ժամի և ուզածդ վայրից, հաստատումն էլ՝ հաշված վայրկյաններում:
Իսկ ի՞նչ է հարկավոր վարկ ստանալու համար՝ կհարցնես:
Ասենք․ բավական է ունենալ Telcell Wallet հավելվածը և լինել անձնագրով նույնականացված Պրեմիում օգտատեր: Մնում է Telcell Wallet-ի «Համալրել» բաժնում ընտրել «Վարկ ստանալու միջոցով» տարբերակն ու հետևել հրահանգներին: Վարկը հաստատվելուն պես վարկային կազմակերպությունը գումարը կփոխանցի քո Telcell Wallet-ի հաշվին:
Փոքրիկ նյուանս.
Universal Credit-ից վարկը կարելի է ստանալ առնվազն 1 ամիս Պրեմիում օգտատեր լինելու պարագայում, Global Credit-ից ստանալու համար անհրաժեշտ է, որ մեր հավելվածը ներբեռնած լինես առնվազն երեք ամիս առաջ:
Եվ փոքրիկ խորհուրդ․
երբեք չգիտես՝ երբ գումարի կարիք կունենաս, ներբեռնիր Wallet-ն ու անցիր նույնականացում հենց հիմա, որպեսզի հետագայում սպասելու հարկ չլինի։
Այսքան բան: Չկար փող, կա փող: Ժամանակն է ծախսելու այն՝ ինչպես կուզես: