Մեր օրերում, երբ ավտոմեքենան վաղուց արդեն շռայլություն չէ, երբեմն թվում է՝ ոչ թե մեքենան է ծառայում մեզ, այլ մենք՝ իրեն։ ԱՊՊԱ պայմանագրի կնքումից մինչև բազմատեսակ տուգանքների վճարումներ, տուգանային միավորների վերահսկումից մինչև «ավտոն տնից մաքուր պահելու» ամենօրյա անհրաժեշտություն.
այո’, թվում է՝ մենք ավելի մեծ ժամանակ ենք ծախսում մեքենայի վրա, քան այն՝ մեզ A կետից B կետ հասցնելու ???? ։
Այնուամենայնիվ, ավտոմեքենան անհրաժեշտություն է՝ կյանքի մերօրյա ռիթմի պարագայում: Առաջարկում ենք ոչ թե ավտոմեքենայից ձերբազատվել, այլ հնարավորինս պարզեցնել մեքենայի հետ կապված հարցերը և իհարկե՝ Telcell Wallet-ի հետ։
Քո առաջին քայլը պիտի լինի ավտոմեքենայի տվյալների գրանցումը՝ Telcell Wallet-ում. դրանից պարզ, հարմար ու հենց քեզ համար մտածված բան չկա։
Առավելություն առաջին. դու ստիպված չես լինի ամեն անգամ մուտքագրել ավտոմեքենայիդ համարանիշները՝ քիբորդդ մեկ թվային, մեկ տառային դարձնելով. մեր Wallet-ը «տեղը կբերի» մեքենադ՝ ամենամտերիմ ընկերջ պես՝ 100 մետրից։
2020 թվականից մեր կյանք մտան տուգանային միավորները, որոնք կիրառվում են երթևեկության կանոնները խախտած վարորդների նկատմամբ. այդպիսով առաջ է գալիս զգոն լինելու ու տուգանային միավորները վերահսկելու մեծ անհրաժեշտություն։ Ահա թե ինչու՝
ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ պարբերաբար կատարելու դեպքում, եթե իրավախախտման համար նախատեսված տուգանային միավորի ու տվյալ տարում քո նկատմամբ կիրառված տուգանային միավորների հանրագումարը կազմում է 9 կամ ավելի միավոր, ապա քեզ սպասվում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի 6-ամսյա կասեցում։ Ավելին՝ նույն արարքը տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցման ժամկետը լրանալուց հետո մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու դեպքում քեզ սպառնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում՝ մեկ տարի ժամկետով:
Համոզվեցի՞ր, որ պետք է հետևել տուգանային միավորներին, ուրեմն՝ դա արա Telcell Wallet-ով, քանզի մեզ հետ հարմար է։
Դե իսկ տեղեկացված լինելուց զատ, հարկավոր է կրել նաև պատասխանատվություն, օրինակ՝ եթե «իջել ես Բաղրամյանը՝ 80-ի տակ» ???? … Մենք առաջարկում ենք այդ պատասխանատվությունը արագ ու պատվով կրել-վերջացնելու ամենալավ տարբերակը։
Եթե քո մեքենան արդեն գրանցված է Telcell Wallet-իդ «Ավտոմեքենաներ և տուգանքներ» բաժնում, ապա տուգանք ունենալու դեպքում կստանաս ծանուցում և կկարողանաս տեսնել դրա մանրամասներն ու վճարել վայրկյանների ընթացքում՝ անգամ հենց ավտոմեքենայում, իհարկե՝ «մի հատ աջ անել-կանգնելուց» հետո միայն։
Մեզ հետ կարող ես նաև վճարել տեսախցիկների կամ պետավտոտեսուչի արձանագրած տուգանքները, կատարել ավտոկայանտեղիի վճարումներ, ստուգել վարորդական իրավունքիդ կարգավիճակը և կայանման ժամկետի մնացորդը, կնքել ԱՊՊԱ պայմանագիր ու կատարել հետագա վճարումները…
ԱվտոBONուս ????
Ավտոմեքենայի վճարումներն և ծառայությունները մեզ հետ իրականացնելու պարագայում, դու, իհարկե, կկուտակես BON-եր, որոնք կարող ես փոխանակել Telcell Wallet-իդ BON մարքեթում՝ դրանք օգտագործելով հենց քո մեքենայի «կարիքները հոգալու» համար։ Մեզ մոտ կարող ես օգտվել ավտոլվացման, ավտոմեքենայի սրահի ախտահանման, ավտոմեքենայի շարժիչի լվացման և այլ ԱՎՏՈզեղչերից։
Դե ինչ, համոզվեցի՞ր, որ Telcell Wallet-ը վարորդին անհրաժեշտ է նույնքան, որքան անքուն ու շատախոս ճանապարհի ընկերը, օրինակ՝ Թիֆլիս գնալիս։