Երբևէ մտածե՞լ ես՝ որքան շատ ծառ է հատվում, որ հետո վերածվում է առօրյա «թղթային աղբի»: Մեկ տոննա թուղթ ստանալու համար հարկավոր է միջինը մոտ 24 ծառ ????։ Միջին հաշվարկներով՝ ողջ աշխարհին թղթով ապահովելու համար օրական հատվում է 80-160 հազար ծառ։ Ահռելի թիվ է, համաձայնիր։
Բայց էկոլոգիային հասցրած վնասը միայն կտրված ծառերի տեսքով չէ։ Աշխարհը նոր աղետ ունի՝ «թերմոթուղթ» անվամբ․ դա այն թուղթն է, որը մենք օգտագործում ենք հիմնականում անդորրագրերի տեսքով՝ ՀԴՄ-ներից, բանկոմատներից և այլն։
Թերմոթղթի մեջ առկա է քիմիական նյութ՝ Բիսֆենոլ Ա, որը վտանգավոր է առողջության համար։ Ըստ հետազոտությունների՝ թերմոթուղթը ձեռքում հինգ վայրկյան պահելիս այս տոքսինի 1 մկգ-ն անցնում է մաշկի տակ։ Քանակը կտասնապատկվի, եթե ձեռքերը թաց լինեն, կամ հենց թղթիկը խոնավանա։
Առողջապահականից զատ, նաև բնապահպանական խնդրի աղբյուր են անդորրագրերը. նկատած կլինես բանկոմատների կամ տերմինալների կողքին նման աղբի «համակենտրոնացումը»։ Սրանից կարելի է խուսափել ու շոշափելի նվազեցնել բնության աղտոտումը։ Ինչպե՞ս։ Շատ հեշտ։
Լուծումը առցանց (օնլայն) հավելվածներն են, որոնք ավելի արագ են, հարմար ու բացարձակ չեն վնասում բնությունը ✅։ Առհասարակ հրաշալի կլինի, եթե մեր հանրությունը «քեշ» գումարից ու թղթային անդորրագրերից արագ անցներ գումարի ու վճարման պատմության էլեկտրոնային տարբերակի։
Telcell Wallet-ը կդառնա քո լավագույն ընկերը
Նշենք օնլայն վճարելու մի քանի առավելություն.
- Բնությանը հասցված վնասը՝ 0%․ չես օգտագործում ոչ մի իր, որը կարող է վնասել շրջակա միջավայրը կամ պոտենցիալ աղբ դառնալ։ Ամեն բան կատարվում է սմարթֆոնով:
- Թերմոթղթին առհասարակ չես առնչվում․ գիտնականները քննարկում են դրա վնասակար գործոնների չափը, բայց քանի դեռ չեն կողմնորոշվել՝ մեր իսկ ապահովության համար ավելի լավ է հեռու մնանք:
- Թղթադրամները ևս «վտանգավոր» են՝ հատկապես կորոնավիրուսային համավարակի պայմաններում։ Telcell Wallet-ն օգտագործելով՝ թղթադրամին առնչությունը իսպառ կբացառես։
- Իսկ Telcell Wallet հավելվածի QR-ով վճարումներ կատարելու հնարավորությունը անհպում վճարման «առաջամարտիկն» է:
- Վճարումների պատմությունը միշտ ձեռքիդ տակ է, մինչդեռ թղթային կտրոնները կամ կորցնում ենք, կամ դեն նետում, կամ էլ վնասվում են։
Բնության նկատմամբ հոգատար լինելը մեծ ջանքեր չի պահանջում։ Եկ սկսենք ամենափոքր քայլերից. ուղղակի նվազեցնենք թղթի ավելորդ ու անհարկի օգտագործումը և քայլ առ քայլ կնկատենք՝ ինչպես է փոխվում մեզ շրջապատող աշխարհը ????
Ճիշտ է ասված՝ եթե ուզում ես փոխել աշխարհը, սկսիր քեզնից ????