Տրանսպորտում վճարման տարբերակներից մեկը բանկային քարտով վճարումն է։ Սակայն արդյո՞ք հնարավոր է անել դա բոլոր քարտերով։ Տեսնենք՝ ինչ է անհրաժեշտ քարտին, որպեսզի վճարումը ստացվի։
▫️ Քարտը պետք է լինի Visa, Mastercard, Arca տեսակի՝ թողարկված հայկական բանկի կողմից
▫️ Քարտը պետք է ունենա NFC համակարգ
▫️ Քարտի վրա պետք է լինի առնվազն 150 դրամ
▫️ ՎՏԲ-Հայաստան բանկի կողմից թողարկված ցանկացած քարտ և МIR քարտերը չեն սպասարկվում
Կարևոր է
Խնդրում ենք հաշվի առնել, որ այս եղանակն ունի մի նրբություն․ վճարումը կարող է մերժվել, եթե նախորդ ուղևորության ժամանակ վալիդատորը հաստատել է վճարումը, սակայն գումարը չի գանձվել անբավարար միջոցների կամ բանկի կողմից սահմանված անկանխիկ գործարքների քանակային/ծավալային սահմանափակումների պատճառով, որոնց մասին դու կարող ես չիմանալ։ Այս անգամ համակարգը կգանձի վճարը և ցույց կտա մերժում։ Ի՞նչ անել։
Պարզապես նորից վճարիր, և ամեն ինչ կստացվի։ Համակարգը կգանձի 150 դրամ՝ առաջին ուղևորության համար, և ևս մեկ 150 դրամ՝ երկրորդ ուղևորության համար։
Բոլոր հարցերը լուծված են։ Բարի երթ 💜