Պատկերացրու՝ սուպերմարքեթում մեծ հերթի մեջ ես, շատ գնումներով ու հանկարծ նկատում ես, որ դրամապանակդ տանն ես մոռացել։ Ի՞նչ պետք է անել։ Դե, կասես, ինչ պիտի անեմ, ներողություն խնդրեմ ու վերադառնամ տուն՝ դրամապանակիս հետևից։
Սակայն մեր օրերում ձեռքի տակ գումար ունենալու համար պարտադիր չէ դրամապանակի հասանելիությունը, ընդամենը պետք է մոտդ սմարթֆոն լինի։ Այդ ինչպե՞ս՝ հիմա պատմենք։
Հանրային տարբեր վայրերում, վստահ ենք, հաճախ ես նկատել փոքրիկ, սև-սպիտակ քառակուսիներով պատկերը, որին մոտեցնում են հեռախոսը, նկարում այն, ու ինչ-որ «մոգություն» է կատարվում։ Դա հենց հայտնի QR կոդն է, որն օգնում է արագ վճարումներ կատարել։ Որոնք են առցանց վճարման այս տարբերակն ընտրելու առավելությունները․
- արագություն․ վճարումը տևում է մի քանի վայրկյան,
- անվտանգություն․ հատկապես համաճարակային այս օրերին նվազեցնում է դրամի հետ շփումը, այդպիսով խուսափում ես վարակվելու վտանգից,
- հարմարավետություն․ ինչ ասես կարող է պատահել՝ դրամապանակը կարող ես մոռանալ, կորցնել, իսկ այսպես դրամապանակդ էլեկտրոնային է՝ ուղղակի հեռախոսիդ մեջ,
- ֆինանսների կառավարում. վճարումների պատմության մեջ միշտ կարող ես տեսնել՝ որտեղ ու որքան ես վճարել և խուսափել անիմաստ ծախսերից:
QR կոդը առավելությունների մի մեծ փունջ է տալիս և շատ հեշտ է կիրառության մեջ։ Հիմա շատ կազմակերպություններ են օգտագործում այն, քանի որ այս կոդը հավելյալ հնարավորություններ է տալիս։ Այն օգտագործվում է գրեթե ամենուր՝ արվեստից մինչև արհեստ, ֆինանսական ոլորտից մինչև առողջապահություն։
Telcell Wallet-ն ունի անվտանգ QR վճարային համակարգ, որը շատ է հեշտացնում կյանքը։ Ահա քայլերի հերթականությունը, որը կօգնի վճարումը կատարել Telcell Wallet-ի օգնությամբ՝ արագ ու հեշտ։ Պետք է՝
- ներբեռնես հեռախոսի մեջ Telcell Wallet հավելվածը,
- գրանցվես քո բջջային համարով,
- փողոցներում ու խանութներում տեղադրված Telcell տերմինալով կամ Telcell Wallet-իդ կցված բանկային քարտից համալրես wallet-իդ հաշիվը, ընդ որում՝ 0% միջնորդավճարով,
- հավելվածի օգնությամբ կատարես վճարումդ:
Ահա այսքանը։ Ստացվում է, որ միակ «դժվարությունը» էլեկտրոնային դրամապանակդ բանկային քարտից կամ Telcell տերմինալից լիցքավորելն է։ Դա էլ մեծ խնդիր չէ, քանի որ տերմինալները հասանելի են ամեն քայլափոխի, իսկ Telcell Wallet-իդ քարտ կցելը վայրկյանների գործ է։
Ընդամենը մի քանի րոպե տրամադրելով՝ կարող ես իսպառ ազատվել դրամապանակ մոռանալու կամ մանրադրամ չունենալու տհաճ իրավիճակից՝ մեկընդմիշտ լուծելով խնդիրը։
Մեզ հետ ցանկացած գնում արագ է, հեշտ, նաև՝ անհպում ու ապահով։ Մեզ մնում է միայն մաղթել, որ QR կոդով վճարումներդ լինեն միայն ուրախ ու հաճելի գնումների համար: