• Տրանսպորտ
  • Ակցիաներ
    18 կա՞ս։ Մասնակցիր խաղարկությանը 🎂

    18 կա՞ս։ Մասնակցիր խաղարկությանը 🎂

    🚏 Ստացիր 3 ուղետոմս՝ գնելով տրանսպորտային քարտ (ավարտված)

    🚏 Ստացիր 3 ուղետոմս՝ գնելով տրանսպորտային քարտ (ավարտված)

    🔥 -20% շքեղ գնումներիդ համար (ավարտված)

    🔥 -20% շքեղ գնումներիդ համար (ավարտված)

    «Summer Fest» համերգին Telcell-ի տաղավարում գովազդային վիճակախաղի պայմաններ (ավարտված)

    «Summer Fest» համերգին Telcell-ի տաղավարում գովազդային վիճակախաղի պայմաններ (ավարտված)

    «Summer Fest» համերգի տոմսերի գովազդային վիճակախաղի պայմաններ (ավարտված)

    «Summer Fest» համերգի տոմսերի գովազդային վիճակախաղի պայմաններ (ավարտված)

    🛒 Մի արի, մենք կբերենք

    🛒 Մի արի, մենք կբերենք

    KinoPark-ում 15% զեղչ Visa-ի հետ

    KinoPark-ում 15% զեղչ Visa-ի հետ

    Անվճար քարտ և անվճար երթևեկություն (ավարտված)

    Անվճար քարտ և անվճար երթևեկություն (ավարտված)

    Myler-ը Visa-ի հետ՝ 15% զեղչով (ավարտված)

    Myler-ը Visa-ի հետ՝ 15% զեղչով (ավարտված)

  • Ֆիչաներ
    Կանխիկացում՝ Telcell Wallet-ից

    Կանխիկացում՝ Telcell Wallet-ից

    ՄԵԿ ՔԱՐՏ, ՇԱՏ ՈՒՂԻՆԵՐ

    ՄԵԿ ՔԱՐՏ, ՇԱՏ ՈՒՂԻՆԵՐ

    Telcell Visa

    Թվային քարտ, որի դիզայնն ընտրում ես ինքդ

    Լույսի, գազի ու ջրի մարդիկ՝ քո գրպանում

    Լույսի, գազի ու ջրի մարդիկ՝ քո գրպանում

    Մի հապաղիր, սկանավորիր QRը

    Մի հապաղիր, սկանավորիր QRը

  • Օգտակար
    Koreez

    Երբ ֆինանսներին գումարում ես տեխնոլոգիաներ, ծնվում են  աշխարհը փոխող գաղափարներ

    Telcell-ի աշխատակիցները նվիրում են իրենց սիրելի գրքերը

    Telcell-ի աշխատակիցները նվիրում են իրենց սիրելի գրքերը

    Տանդ բանալին կտա՞ս ուրիշին…

    Տանդ բանալին կտա՞ս ուրիշին…

    Լավագույն միջոցառումները՝ քո Telcell Wallet-ում

    Լավագույն միջոցառումները՝ քո Telcell Wallet-ում

    Բարեգործ աստղեր… ինչպես դառնալ նրանցից մեկը

    Բարեգործ աստղեր… ինչպես դառնալ նրանցից մեկը

    Ինչպես «հայտնագործեցին» փողը

    Ինչպես «հայտնագործեցին» փողը

    5 մոտիվացնող գիրք ապագա բիզնեսմենների համար

    5 մոտիվացնող գիրք ապագա բիզնեսմենների համար

    7 ոսկե կանոն՝ լավ շոփինգի համար

    7 ոսկե կանոն՝ լավ շոփինգի համար

    [Ապրանք, որն անհրաժեշտ է բոլորին]. ինչպես «հայտնագործեցին» փողը

    [Ապրանք, որն անհրաժեշտ է բոլորին]. ինչպես «հայտնագործեցին» փողը

No Result
View All Result
Telcell Blog

Տրանսպորտում վճարելու եղանակները

Տրանսպորտում վճարելու եղանակները
Հոկտեմբերի 3, 2025
Տրանսպորտ
  • Telcell Wallet
  • Տրանսպորտային քարտ
  • Telcell Terminal
  • Բանկային քարտեր

Telcell Wallet

Ինչպես գնել ուղետոմս 

Եթե դեռ նույնականացված չես Telcell Wallet-ում, ապա արա դա, որպեսզի կարողանաս օգտվել հավելվածից։ Հավելվածի անձնական էջում սեղմիր «Բարձրացնել կարգավիճակը» կոճակը և հետևիր քայլերին։ Նույնականացումը հավելվածում կատարվում է ավտոմատ, պարզ քայլերով, առանց սպասարկման կետ այցելելու։

 

Երբ հայտը հաստատվի․

  • մուտք գործիր Telcell Wallet հավելված և գլխավոր էջում սեղմիր «Տոմսեր» կոճակը,
  • ընտրիր ուղետոմսի կամ փաթեթի տեսակը, վճարման եղանակը և սեղմիր «Շարունակել»,
  • սեղմիր «Վճարել»։

Գումարը գանձվում է, և արտացոլվում է QR կոդ, որը պահպանվում է «Անձնական տվյալներ» բաժնի «Ուղետոմս» ենթաբաժնում։ 

 

Ինչպես ստուգել և ակտիվացնել արտոնյալ կարգավիճակը

Եթե պատկանում ես արտոնյալ խմբերից մեկին, կարող ես ընդամենը մի քանի պարզ քայլով ստուգել կարգավիճակդ և օգտվել տրանսպորտից արտոնյալ սակագներով։

Քայլ 1. Անցիր նույնականացում
Telcell Wallet հավելվածից օգտվելու համար անհրաժեշտ է կցել անձնագրի կամ նույնականացման քարտի լուսանկարները։ Կցելուց հետո բացիր անվճար բանկային հաշիվ և թվային քարտ կամ կցիր Հայաստանում թողարկված քո բանկային քարտը։

Քայլ 2. Ստուգիր զեղչի հասանելիությունը
Գլխավոր էջից մուտք գործիր «Տրանսպորտ» բաժին։ Վերևի աջ անկյունում սեղմիր «Զեղչ» կոճակը։ Բացված պատուհանում սեղմիր «Ստանալ կարգավիճակ»։

Հարցումը կուղարկվի Երևանի քաղաքապետարանի արտոնյալ կարգավիճակ ունեցող քաղաքացիների համակարգ։ Եթե քո արտոնյալ կարգավիճակը հաստատված է պետական բազայում, ապա զեղչի հասանելիության մասին տեղեկությունը կարտացոլվի Telcell Wallet-ում 24 ժամվա ընթացքում։

Տրանսպորտային քարտ

Տրանսպորտային քարտով կարելի է օգտվել ավտոբուսից, տրոլեյբուսից և մետրոյից։ Քարտը հնարավոր է գնել և տրամադրել երեխաներին։ Կորստի դեպքում հնարավոր կլինի վերականգնել միայն այն քարտերը, որոնք նախապես նույնականցված են եղել Telcell մասնաճյուղերում, թաղապետարաններում կամ transport.yerevan.am կայքում։ 

 

Ինչպես գնել 

Քարտը կարելի է գնել․

  • Telcell մասնաճյուղերում
  • Մետրոպոլիտենում տեղադրված Telcell Terminal-ներով 
  • Մետրոպոլիտենի դրամարկղերից
  • Icenter՝ քաղաքապետարանին պատկանող ինֆորմացիոն կենտրոնի կից Telcell Terminal-ներով (հասցեներ՝ Մելիք Ադամյան — Նալբանդյան խաչմերուկ, Բաղրամյան 2/5)                                           
  • Կանգառներում տեղադրված Telcell Terminal-ներով (հասցեներ՝ Գրիգոր Լուսավորիչ 4/2, Ագաթանգեղոս 3)
  • Թաղապետարաններում Telcell Terminal-ներով

 

Ինչպես գնել անչափահաս երեխայի համար

Անչափահաս երեխայի համար տրանսպորտային քարտ գնելու համար անհրաժեշտ է, որ երեխայի ծնողներից մեկը իր և երեխայի սոցիալական քարտերով ներկայանա Telcell մասնաճյուղ։ Երեխայի ներկայությունը պարտադիր չէ։

 

Ինչպես օգտվել արտոնյալ փաթեթից

Արտոնյալ փաթեթ ձեռք բերելու համար արտոնյալ խմբերին պատկանող անձինք կարող են անձը հաստատող փաստաթղթով կամ սոցքարտով մոտենալ Telcell մասնաճյուղ կամ թաղապետարան և անցնել նույնականացում, ինչից հետո կարող են ձեռք բերել փաթեթ հատուկ սակագնով։

 

Ինչպես օգտագործել

Տրանսպորտային քարտն անհրաժեշտ է հպել վալիդատորի համապատասխան հատվածին։ 

 

Ինչպես համալրել

Տրանսպորտային քարտը կարելի է համալրել Telcell Wallet-ով և Telcell Terminal-ներով։ 

 

Telcell Wallet-ով համալրելու համար․ 

  • Telcell Wallet գլխավոր էջում սեղմիր «Տոմսեր»
  • Մուտքագրիր քարտի համարը և սեղմիր «Շարունակել»
  • Ընտրիր ուղետոմսի տեսակը
  • Ընտրիր վճարման եղանակը և սեղմիր «Վճարել»
  • Ստուգիր տվյալները և սեղմիր «Վճարել»

 

Telcell Terminal-ով համալրելու համար․

  • Ծառայությունների ցանկից ընտրիր «Ուղետոմս»
  • Լիցքավորիր տրանսպորտային քարտը 
  • Ծանոթացիր մանրադրամի վերադարձման պայմաններին
  • Սեղմիր «Առաջ»
  • Մուտքագրիր բջջային հեռախոսահամարը և քարտի համարը
  • Ընտրիր ուղետոմսի/փաթեթի տեսակը 
  • Վճարիր կանխիկ կամ բանկային քարտով՝ POS տերմինալի առկայության դեպքում

Telcell Terminal

Տպագիր ուղետոմսեր Telcell Terminal-ն այլևս չի տրամադրում։ Փոխարենը տերմինալով կարելի է գնել ուղետոմսեր և ստանալ ցանկացած Telcell Wallet-ում։ Անհրաժեշտ է պարզապես մուտքագրել ցանկալի Telcell Wallet-ի հեռախոսահամարը։ Ի դեպ, այս եղանակով գնված ուղետոմսերը հավելվածում հնարավոր է օգտագործել առանց նույնականացման։
Ավելի քան 5000 տերմինալ տեղակայված է մետրոպոլիտենի կայարաններում, կանգառների մոտակայքում, փողոցներում և խանութներում։

Ինչպես Telcell Terminal-ով ձեռք բերել QR ուղետոմս Telcell Wallet-ի համար․

  • Telcell Terminal-ի գլխավոր էջում սեղմիր «Ուղետոմս»,
  • ընտրիր «QR դրամապանակին»,
  • մուտքագրիր հեռախոսահամարը և սեղմիր «Առաջ»,
  • ընտրիր ուղետոմսերի քանակը և սեղմիր «Առաջ»,
  • ընտրիր վճարման եղանակը՝ կանխիկ կամ բանկային քարտով, մուտքագրիր գումարը կամ մոտեցրու քարտը POS տերմինալին և կատարիր վճարումը,
  • QR ուղետոմսը կհայտնվի այն Telcell Wallet-ում, որի հեռախոսահամարը մուտքագրել ես։

Տրանսպորտում ուղետոմսն օգտագործելու համար բացիր այն Telcell Wallet հավելվածում և մոտեցրու վալիդատորի QR սքաներին։ Երբ վճարումը հաստատվի, վալիդատորի էկրանին կհայտնվի հաստատման կանաչ նշանը։

Բանկային քարտեր

Բանկային քարտը հարմար է ինչպես մեկանգամյա վճարումների, այնպես էլ փաթեթների համար։ Վճարելու համար անհրաժեշտ է այն հպել վալիդատորի համապատասխան հատվածին, և վճարումը ավտոմատ կկատարվի։ Օդանավակայանի ավտոբուսում կարելի է վճարել նաև Google Pay-ով և Apple Pay-ով։ 

 

Ինչպես գնել փաթեթ բանկային քարտի համար

Բանկային քարտի համար կարելի է գնել սակագնային փաթեթ Telcell Wallet-ով և Telcell Terminal-ներով։ 

 

Telcell Wallet-ով գնելու համար․ 

  • Telcell Wallet գլխավոր էջում սեղմիր «Տոմսեր»,
  • մուտքագրիր քարտի համարը և սեղմիր «Շարունակել»,
  • ընտրիր ուղետոմսի/փաթեթի տեսակը,
  • ընտրիր վճարման եղանակը և սեղմիր «Վճարել»,
  • ստուգիր տվյալները և սեղմիր «Վճարել»։

 

Telcell Terminal-ով գնելու համար․

  • ծառայությունների ցանկից ընտրիր «Ուղետոմս»,
  • լիցքավորիր տրանսպորտային քարտը, 
  • ծանոթացիր մանրադրամի վերադարձի պայմաններին,
  • մուտքագրիր բջջային հեռախոսահամարը 
  • սեղմիր «Առաջ»,
  • մուտքագրիր քարտի համարը,
  • ընտրիր ուղետոմսի/փաթեթի տեսակը, 
  • վճարիր կանխիկ կամ բանկային քարտով՝ POS տերմինալի առկայության դեպքում։

Մաղթում ենք ընտրել լավագույն տարբերակը և վայելել ուղևորությունը 🧡

Share
Նախորդը

Տրանսպորտի սակագների աղյուսակ

Հաջորդը

«Summer Fest» համերգի տոմսերի գովազդային վիճակախաղի պայմաններ (ավարտված)

Հաջորդը
«Summer Fest» համերգի տոմսերի գովազդային վիճակախաղի պայմաններ (ավարտված)

«Summer Fest» համերգի տոմսերի գովազդային վիճակախաղի պայմաններ (ավարտված)

Նյութեր, որոնք քեզ կհետաքրքրեն

✈️ Ինչպես վճարել Զվարթնոց-Երևան-Զվարթնոց ավտոբուսում

✈️ Ինչպես վճարել Զվարթնոց-Երևան-Զվարթնոց ավտոբուսում

Սեպտեմբերի 25, 2025

Ինչպես գնել ուղետոմս Telcell Wallet-ով

Ինչպես գնել ուղետոմս Telcell Wallet-ով

Սեպտեմբերի 18, 2025

Կանխիկացում՝ Telcell Wallet-ից

Կանխիկացում՝ Telcell Wallet-ից

Օգոստոսի 14, 2025

Հեշթեգեր

5 top things to do in Tsakhkadzor 5 useful apps 7 rules of effective shopping ArmyDay ArtsakhStrong Ayb Educational Foundation Bank account Best Armenian Brand Blog Books Charity Clubhouse Cluise Credits Duolingo E-Wallet Finance Financial literacy Giveaway IT Project Manager Kangaroo 2021 Mobile Payments Money Money Transfer New Year Online Payments Online shopping Payment System QR Payments Sber SberBank Online Scan and Pay Secure password Shopping Tapping Solution Meditations Team Telcell Telcell Power Telcell Wallet Toyota RAV4 Tsakhkadzor Utility Bills Women's Day World Password Day Մասնաճյուղեր

ՄԻԱՑԻՐ ՄԵԶ FACEBOOK-ՈՒՄ

Telcell © 2022

«Թել-Սել» ԲԲԸ գրանցված ընկերություն է Հայաստանի Հանրապետությունում, որի գործունեությունը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Տրանսպորտ
  • Ակցիաներ
  • Ֆիչաներ
  • Օգտակար

Telcell © 2022