• Տրանսպորտ
  • Ակցիաներ
    🛒 Մի արի, մենք կբերենք

    🛒 Մի արի, մենք կբերենք

    KinoPark-ում 15% զեղչ Visa-ի հետ

    KinoPark-ում 15% զեղչ Visa-ի հետ

    Անվճար քարտ և անվճար երթևեկություն

    Անվճար քարտ և անվճար երթևեկություն

    Myler-ը Visa-ի հետ՝ 15% զեղչով

    Myler-ը Visa-ի հետ՝ 15% զեղչով

    Լանչի ըմպելիքը՝ մեզնից

    Լանչի ըմպելիքը՝ մեզնից

    Անվճար ըմպելիք Foodpark by Downtown-ում

    Անվճար ըմպելիք Foodpark by Downtown-ում

    Ընդմիջման ժամանակ հյութը նվեր ստացիր

    Ընդմիջման ժամանակ հյութը նվեր ստացիր

  • Ֆիչաներ
    ՄԵԿ ՔԱՐՏ, ՇԱՏ ՈՒՂԻՆԵՐ

    ՄԵԿ ՔԱՐՏ, ՇԱՏ ՈՒՂԻՆԵՐ

    Telcell Visa

    Թվային քարտ, որի դիզայնն ընտրում ես ինքդ

    Լույսի, գազի ու ջրի մարդիկ՝ քո գրպանում

    Լույսի, գազի ու ջրի մարդիկ՝ քո գրպանում

    Մի հապաղիր, սկանավորիր QRը

    Մի հապաղիր, սկանավորիր QRը

  • Օգտակար
    Koreez

    Երբ ֆինանսներին գումարում ես տեխնոլոգիաներ, ծնվում են  աշխարհը փոխող գաղափարներ

    Ինչպես կողմնորոշվել միասնական տոմսային համակարգի փոփոխություններում

    Ինչպես կողմնորոշվել միասնական տոմսային համակարգի փոփոխություններում

    Telcell-ի աշխատակիցները նվիրում են իրենց սիրելի գրքերը

    Telcell-ի աշխատակիցները նվիրում են իրենց սիրելի գրքերը

    Տանդ բանալին կտա՞ս ուրիշին…

    Տանդ բանալին կտա՞ս ուրիշին…

    Լավագույն միջոցառումները՝ քո Telcell Wallet-ում

    Լավագույն միջոցառումները՝ քո Telcell Wallet-ում

    Բարեգործ աստղեր… ինչպես դառնալ նրանցից մեկը

    Բարեգործ աստղեր… ինչպես դառնալ նրանցից մեկը

    Ինչպես «հայտնագործեցին» փողը

    Ինչպես «հայտնագործեցին» փողը

    5 մոտիվացնող գիրք ապագա բիզնեսմենների համար

    5 մոտիվացնող գիրք ապագա բիզնեսմենների համար

    7 ոսկե կանոն՝ լավ շոփինգի համար

    7 ոսկե կանոն՝ լավ շոփինգի համար

No Result
View All Result
Telcell Blog

Տրանսպորտում վճարելու եղանակները

Տրանսպորտում վճարելու եղանակները
Ապրիլի 25, 2025
Տրանսպորտ
  • Բանկային քարտեր
  • Telcell Wallet
  • Telcell Terminal
  • Տրանսպորտային քարտ

Բանկային քարտեր

Բանկային քարտը հարմար է ինչպես մեկանգամյա վճարումների, այնպես էլ փաթեթների համար։ Վճարելու համար անհրաժեշտ է այն հպել վալիդատորի համապատասխան հատվածին, և վճարումը ավտոմատ կկատարվի։ Օդանավակայանի ավտոբուսում կարելի է վճարել նաև Google Pay-ով և Apple Pay-ով։ 

 

Ինչպես գնել փաթեթ բանկային քարտի համար

Բանկային քարտի համար կարելի է գնել սակագնային փաթեթ Telcell Wallet-ով և Telcell Terminal-ներով։ 

 

Telcell Wallet-ով գնելու համար․ 

  • Telcell Wallet գլխավոր էջում սեղմիր «Տոմսեր»,
  • մուտքագրիր քարտի համարը և սեղմիր «Շարունակել»,
  • ընտրիր ուղետոմսի/փաթեթի տեսակը,
  • ընտրիր վճարման եղանակը և սեղմիր «Վճարել»,
  • ստուգիր տվյալները և սեղմիր «Վճարել»։

 

Telcell Terminal-ով գնելու համար․

  • ծառայությունների ցանկից ընտրիր «Ուղետոմս»,
  • լիցքավորիր տրանսպորտային քարտը, 
  • ծանոթացիր մանրադրամի վերադարձի պայմաններին,
  • մուտքագրիր բջջային հեռախոսահամարը 
  • սեղմիր «Առաջ»,
  • մուտքագրիր քարտի համարը,
  • ընտրիր ուղետոմսի/փաթեթի տեսակը, 
  • վճարիր կանխիկ կամ բանկային քարտով՝ POS տերմինալի առկայության դեպքում։

Telcell Wallet

Ինչպես գնել ուղետոմս 

Եթե դեռ նույնականացված չես Telcell Wallet-ում, ապա արա դա, որպեսզի կարողանաս օգտվել հավելվածից։ Հավելվածի անձնական էջում սեղմիր «Բարձրացնել կարգավիճակը» կոճակը և հետևիր քայլերին։ Նույնականացման հայտը դիտարկվում է առավելագույնը 24 ժամվա ընթացքում։ Մերժվելու դեպքում կստանաս ծանուցում, որտեղ նշված կլինի պատճառը։

 

Երբ հայտը հաստատվի․

  • մուտք գործիր Telcell Wallet հավելված և գլխավոր էջում սեղմիր «Տոմսեր» կոճակը,
  • ընտրիր ուղետոմսի կամ փաթեթի տեսակը, վճարման եղանակը և սեղմիր «Շարունակել»,
  • սեղմիր «Վճարել»։

Գումարը գանձվում է, և արտացոլվում է QR կոդ, որը պահպանվում է «Անձնական տվյալներ» բաժնի «Ուղետոմս» ենթաբաժնում։ 

 

Որտեղ տեսնել արտոնյալ կարգավիճակը

Երբ դու նույնականանում ես Telcell Wallet-ում, քո արտոնյալ կարգավիճակն անմիջապես արտացոլվում է հավելվածի քո անձնական էջի «Անձնական տվյալներ» բաժնում։ Սա նշանակում է, որ որևէ այլ տեղ այցելելու կարիք չկա։

Telcell Terminal

Տպագիր ուղետոմս կարելի է գնել ցանկացած Telcell Terminal-ով։ Տերմինալներ տեղակայված են մետրոպոլիտենի կայարաններում, կանգառների մոտակայքում, փողոցներում և խանութներում։

 

Ինչպես ձեռք բերել QR ուղետոմս Telcell Terminal-ով

  • Telcell Terminal-ի գլխավոր էջում սեղմիր «Տրանսպորտ»,
  • մուտքագրիր հեռախոսահամարը և սեղմիր «Առաջ»,
  • ընտրիր ուղետոմսերի քանակը և սեղմիր «Առաջ»,
  • մուտքագրիր գումարը և սեղմիր «Վճարել»,
  • QR ուղետոմսը կհայտնվի և՛ տերմինալի էկրանին, և՛ անդորրագրի վրա։

 

Ուղետոմսն օգտագործելու համար այն մոտեցրու վալիդատորի QR սքաներին։ Երբ վճարումը կատարվի, վալիդատորի էկրանին կհայտնվի կանաչ գրություն։

Տրանսպորտային քարտ

Տրանսպորտային քարտով կարելի է օգտվել ավտոբուսից, տրոլեյբուսից և մետրոյից։ Քարտը հնարավոր է գնել և տրամադրել երեխաներին։ Կորստի դեպքում հնարավոր կլինի վերականգնել միայն այն քարտերը, որոնք նախապես նույնականցված են եղել Telcell մասնաճյուղերում, թաղապետարաններում կամ transport.yerevan.am կայքում։ 

 

Ինչպես գնել 

Քարտը կարելի է գնել․

  • Telcell մասնաճյուղերում
  • Մետրոպոլիտենում տեղադրված Telcell Terminal-ներով 
  • Մետրոպոլիտենի դրամարկղերից
  • Icenter՝ քաղաքապետարանին պատկանող ինֆորմացիոն կենտրոնի կից Telcell Terminal-ներով (հասցեներ՝ Մելիք Ադամյան — Նալբանդյան խաչմերուկ, Բաղրամյան 2/5)                                           
  • Կանգառներում տեղադրված Telcell Terminal-ներով (հասցեներ՝ Գրիգոր Լուսավորիչ 4/2, Ագաթանգեղոս 3)
  • Թաղապետարաններում Telcell Terminal-ներով

 

Ինչպես գնել անչափահաս երեխայի համար

Անչափահաս երեխայի համար տրանսպորտային քարտ գնելու համար անհրաժեշտ է, որ երեխայի ծնողներից մեկը իր և երեխայի սոցիալական քարտերով ներկայանա Telcell մասնաճյուղ։ Երեխայի ներկայությունը պարտադիր չէ։

 

Ինչպես օգտվել արտոնյալ փաթեթից

Արտոնյալ փաթեթ ձեռք բերելու համար արտոնյալ խմբերին պատկանող անձինք կարող են անձը հաստատող փաստաթղթով կամ սոցքարտով մոտենալ Telcell մասնաճյուղ կամ թաղապետարան և անցնել նույնականացում, ինչից հետո կարող են ձեռք բերել փաթեթ հատուկ սակագնով։

 

Ինչպես օգտագործել

Տրանսպորտային քարտն անհրաժեշտ է հպել վալիդատորի համապատասխան հատվածին։ 

 

Ինչպես համալրել

Տրանսպորտային քարտը կարելի է համալրել Telcell Wallet-ով և Telcell Terminal-ներով։ 

 

Telcell Wallet-ով համալրելու համար․ 

  • Telcell Wallet գլխավոր էջում սեղմիր «Տոմսեր»
  • Մուտքագրիր քարտի համարը և սեղմիր «Շարունակել»
  • Ընտրիր ուղետոմսի տեսակը
  • Ընտրիր վճարման եղանակը և սեղմիր «Վճարել»
  • Ստուգիր տվյալները և սեղմիր «Վճարել»

 

Telcell Terminal-ով համալրելու համար․

  • Ծառայությունների ցանկից ընտրիր «Ուղետոմս»
  • Լիցքավորիր տրանսպորտային քարտը 
  • Ծանոթացիր մանրադրամի վերադարձման պայմաններին
  • Սեղմիր «Առաջ»
  • Մուտքագրիր բջջային հեռախոսահամարը և քարտի համարը
  • Ընտրիր ուղետոմսի/փաթեթի տեսակը 
  • Վճարիր կանխիկ կամ բանկային քարտով՝ POS տերմինալի առկայության դեպքում

Մաղթում ենք ընտրել լավագույն տարբերակը և վայելել ուղևորությունը 🧡

Նախորդը

Տրանսպորտի սակագների աղյուսակ

Հաջորդը

Ստատիկ ու դինամիկ QR ուղետոմսերն ու դրանց առանձնահատկությունները

Հաջորդը
Ստատիկ ու դինամիկ QR ուղետոմսերն ու դրանց առանձնահատկությունները

Ստատիկ ու դինամիկ QR ուղետոմսերն ու դրանց առանձնահատկությունները

Նյութեր, որոնք քեզ կհետաքրքրեն

Ինչ առավելություններ կան Telcell Wallet-ում արտոնյալ խմբերի համար

Ինչ առավելություններ կան Telcell Wallet-ում արտոնյալ խմբերի համար

Մայիսի 19, 2025

Զեղչով ուղետոմսեր

Զեղչով ուղետոմսեր

Ապրիլի 29, 2025

Ստատիկ ու դինամիկ QR ուղետոմսերն ու դրանց առանձնահատկությունները

Ստատիկ ու դինամիկ QR ուղետոմսերն ու դրանց առանձնահատկությունները

Ապրիլի 29, 2025

Հեշթեգեր

5 top things to do in Tsakhkadzor 5 useful apps 7 rules of effective shopping ArmyDay ArtsakhStrong Ayb Educational Foundation Bank account Best Armenian Brand Blog Books Charity Clubhouse Cluise Credits Duolingo E-Wallet Finance Financial literacy Giveaway IT Project Manager Kangaroo 2021 Mobile Payments Money Money Transfer New Year Online Payments Online shopping Payment System QR Payments Sber SberBank Online Scan and Pay Secure password Shopping Tapping Solution Meditations Team Telcell Telcell Power Telcell Wallet Toyota RAV4 Tsakhkadzor Utility Bills Women's Day World Password Day Մասնաճյուղեր

ՄԻԱՑԻՐ ՄԵԶ FACEBOOK-ՈՒՄ

Telcell © 2022

«Թել-Սել» ԲԲԸ գրանցված ընկերություն է Հայաստանի Հանրապետությունում, որի գործունեությունը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Տրանսպորտ
  • Ակցիաներ
  • Ֆիչաներ
  • Օգտակար

Telcell © 2022