Դժվար է պատկերացնել ժամանակակից մարդու կյանքը՝ առանց փողի. այո՛, ապրանքների և ծառայությունների փոխանակման ամենատարածված այս միջոցը թույլ է տալիս համեմատել մի բաժակ սուրճի, անգլերենի դասընթացի ու, օրինակ, տիեզերական հրթիռի արժեքները: Գուցե շատերի համար փողն իրոք չարի արմատն է, բայց, ըստ էության, փողն ընդամենը ապրանք է, որն անհրաժեշտ է բոլորին, ու որն ունի առավելագույն իրացվելիություն:
Փողը մարդու ամենամեծ հայտնագործություններից մեկն է, որի կիրառությունը երբևէ չի կորցրել արդիականությունը: Փողի ծագումը կապված է Ք.ա. 7-8 հազարամյակների հետ, երբ նախնադարյան ցեղերը որոշ ապրանքների ավելցուկ ունեցան ու հասկացան, որ կարող են դրանք փոխարինել անհրաժեշտ այլ ապրանքներով: Պատմականորեն՝ ապրանքափոխանակումը առավել պարզեցնելու համար օգտագործվում էին մերթ խոշոր եղջերավոր անասունները, մերթ խեցիները, մերթ քարերը կամ մետաղի կտորները: Այս պատվին արժանանում էին այն ապրանքները, որոնք թե՛ գնորդները, թե՛ վաճառողներն ընդունում էին որպես ապրանքափոխանակման միջոց: Այսպիսով, փողը, որպես ամենահեշտ պահվող ապրանք՝ շնորհիվ մեծ արժեքի ու թեթև քաշի), աստիճանաբար պատվավոր տեղ զբաղեցրեց մարդու կյանքում:
Լավ, իսկ որոնք ենք փողի զարգացման հիմնական փուլերը
???? առաջին. փողի գործառույթ կատարող տարբեր ապրանքների շրջանառություն,
???? երկրորդ. ոսկու՝ որպես փողի համարժեքի շրջանառություն, ի դեպ՝ այս փուլը թերևս ամենաերկարատևն էր,
???? երրորդ. թղթադրամների շրջանառություն,
???? չորորդ փուլ. էլեկտրոնային փողի շրջանառություն:
Առավել հետաքրքիր է թղթադրամների ծագման պատմությունը
Երբ ոսկին սկսեց օգտագործվել գործարքներում, ակնհայտ դարձավ, որ ինչպես գնորդների, այնպես էլ վաճառողների համար անհարմար է այն տեղափոխել, կշռել ու ստուգել մաքրությունը: Իհարկե՝ մարդկությունն այս անգամ էլ մի ելք գտավ. սովորույթ ձևավորվեց ոսկին պահպանության տալ ոսկերչին, որն ունի հատուկ պահեստներ ու պատրաստ է տրամադրել դրանք, իհարկե՝ ոչ անվճար: Ստանալով ոսկու «ավանդը»՝ ոսկերիչը անդորրագիր էր տալիս ավանդատուին:
Շուտով ապրանքները սկսեցին փոխանակվել այդ անդորրագրերով, որոնք էլ համարվում են թղթային փողի «նախահայրերը», նույն տրամաբանությամբ՝ ոսկերիչները դարձան մերօրյա բանկիրների նախատիպը: Քանի որ պահեստներից ոսկին հազվադեպ էր որևէ մեկը ետ վերցնում, այսինքն՝ այն շրջանառության մեջ չէր մտնում, կարելի է ասել, որ անդորրագրերը փողի լիիրավ գործառույթ էին կատարում, քանի որ դրանց քանակը ճշգրտորեն համապատասխանում էր ոսկեգործների մոտ առկա ոսկու քանակին:
…Իսկ մեր օրերում կարելի է ապրել՝ առանց գրպանում մեկ թղթադրամ ունենալու, և, այդուհանդերձ, օգտվել՝ ինչից սիրտներս ուզի: Խանութ, սրճարան, կինոթատրոն… ամենուր կարելի է վճարել՝ առանց կանխիկի: Այո՛, «թմբլիկ դրամապանակները» այլևս թրենդային չեն, փոխարենը՝ թրենդի մեջ են էլեկտրոնայինները. չէ՞ որ դու միշտ կարող ես կատարել տարբեր տեսակի վճարումներ՝ պարզապես Telcell Wallet-իդ միջոցով: