• Տրանսպորտ
  • Ակցիաներ
    🛒 Մի արի, մենք կբերենք

    🛒 Մի արի, մենք կբերենք

    KinoPark-ում 15% զեղչ Visa-ի հետ

    KinoPark-ում 15% զեղչ Visa-ի հետ

    Անվճար քարտ և անվճար երթևեկություն

    Անվճար քարտ և անվճար երթևեկություն

    Myler-ը Visa-ի հետ՝ 15% զեղչով

    Myler-ը Visa-ի հետ՝ 15% զեղչով

    Լանչի ըմպելիքը՝ մեզնից

    Լանչի ըմպելիքը՝ մեզնից

    Անվճար ըմպելիք Foodpark by Downtown-ում

    Անվճար ըմպելիք Foodpark by Downtown-ում

    Ընդմիջման ժամանակ հյութը նվեր ստացիր

    Ընդմիջման ժամանակ հյութը նվեր ստացիր

  • Ֆիչաներ
    ՄԵԿ ՔԱՐՏ, ՇԱՏ ՈՒՂԻՆԵՐ

    ՄԵԿ ՔԱՐՏ, ՇԱՏ ՈՒՂԻՆԵՐ

    Telcell Visa

    Թվային քարտ, որի դիզայնն ընտրում ես ինքդ

    Լույսի, գազի ու ջրի մարդիկ՝ քո գրպանում

    Լույսի, գազի ու ջրի մարդիկ՝ քո գրպանում

    Մի հապաղիր, սկանավորիր QRը

    Մի հապաղիր, սկանավորիր QRը

  • Օգտակար
    Koreez

    Երբ ֆինանսներին գումարում ես տեխնոլոգիաներ, ծնվում են  աշխարհը փոխող գաղափարներ

    Ինչպես կողմնորոշվել միասնական տոմսային համակարգի փոփոխություններում

    Ինչպես կողմնորոշվել միասնական տոմսային համակարգի փոփոխություններում

    Telcell-ի աշխատակիցները նվիրում են իրենց սիրելի գրքերը

    Telcell-ի աշխատակիցները նվիրում են իրենց սիրելի գրքերը

    Տանդ բանալին կտա՞ս ուրիշին…

    Տանդ բանալին կտա՞ս ուրիշին…

    Լավագույն միջոցառումները՝ քո Telcell Wallet-ում

    Լավագույն միջոցառումները՝ քո Telcell Wallet-ում

    Բարեգործ աստղեր… ինչպես դառնալ նրանցից մեկը

    Բարեգործ աստղեր… ինչպես դառնալ նրանցից մեկը

    Ինչպես «հայտնագործեցին» փողը

    Ինչպես «հայտնագործեցին» փողը

    5 մոտիվացնող գիրք ապագա բիզնեսմենների համար

    5 մոտիվացնող գիրք ապագա բիզնեսմենների համար

    7 ոսկե կանոն՝ լավ շոփինգի համար

    7 ոսկե կանոն՝ լավ շոփինգի համար

No Result
View All Result
Telcell Blog

Ինչ առավելություններ կան Telcell Wallet-ում արտոնյալ խմբերի համար

Ինչ առավելություններ կան Telcell Wallet-ում արտոնյալ խմբերի համար
Մայիսի 19, 2025
Տրանսպորտ

Այս բլոգում կպատմենք՝ ինչպես է աշխատում արտոնյալ կարգավիճակը Telcell Wallet-ում, ինչպես այն ստուգել, ինչպես գնել արտոնյալ սակագներով ուղետոմսեր և ինչու է հավելվածն առավել շահավետ լուծում։ 

Արտոնյալ ուղևորները՝ աշակերտները, ուսանողները, կենսաթոշակառուները, սոցիալական աջակցության ծրագրերի շահառուները և մյուս խմբերը, Telcell Wallet հավելվածում կարող են օգտվել մի շարք առավելություններից․ 

  • նույնականացումը կատարվում է ամբողջությամբ առցանց՝ առանց սպասարկման կետ այցելելու,
  • ստեղծված QR կոդը կարելի է օգտագործել անմիջապես՝ առանց ուղետոմսը տպելու,
  • հավելվածը չի պահանջում կատարել կրկնակի նույնականացում․ արտոնյալ կարգավիճակը կարելի է ստուգել հավելվածում, 
  • հավելվածն առաջարկում է 2 տեսակի զեղչ՝ պետության կողմից սահմանված արտոնյալ զեղչը և Telcell Wallet-ի զեղչը։ 

Արդյունքում՝ վճարումը դառնում է առավել մատչելի, իսկ գործընթացը՝ ավելի հարմար։ Նույնականացումից հետո հավելվածը ճանաչում է օգտատիրոջ արտոնյալ կարգավիճակը, իսկ արտոնյալ սակագներից օգտվելու համար պարզապես անհրաժեշտ է սեղմել «Ստանալ կարգավիճակ» կոճակը։ Կարգավիճակը հավելվածում կթարմացվի 24 ժամվա ընթացքում։

 

Ինչպե՞ս ստուգել և ակտիվացնել արտոնյալ կարգավիճակը։

Եթե պատկանում ես արտոնյալ խմբերից մեկին, կարող ես ընդամենը մի քանի պարզ քայլով ստուգել կարգավիճակդ և օգտվել տրանսպորտից արտոնյալ սակագներով։

Քայլ 1. Անցիր նույնականացում
Telcell Wallet հավելվածից օգտվելու համար անհրաժեշտ է կցել քո անձնագրի կամ նույնականացման քարտի լուսանկարները։ Կցելուց հետո բացիր անվճար բանկային հաշիվ և թվային քարտ կամ կցիր քո հայկական բանկային քարտը։

Քայլ 2. Մուտք գործիր տոմսերի բաժին
Գլխավոր էջից մուտք գործիր «Տրանսպորտ» բաժին։

Քայլ 3. Ստուգիր զեղչի հասանելիությունը
Վերևի աջ անկյունում սեղմիր «Զեղչ» կոճակը։ Բացված պատուհանում սեղմիր «Ստանալ կարգավիճակ»։

Հարցումը կուղարկվի Երևանի քաղաքապետարանի արտոնյալ կարգավիճակ ունեցող քաղաքացիների համակարգ։ Եթե քո արտոնյալ կարգավիճակը հաստատված է պետական բազայում, ապա կարգավիճակդ կթարմացվի հավելվածում 24 ժամվա ընթացքում։

 

Ինչպես գնել արտոնյալ սակագնով ուղետոմս Telcell Wallet-ում։

Երբ կարգավիճակդ հաստատված է, կարող ես գնել հասանելի ցանկացած ուղետոմս՝ արդեն իսկ քեզ հասանելի զեղչով և Telcell Wallet-ի հավելյալ զեղչով․

  • «Տրանսպորտ» բաժնում սեղմիր «Գնել ուղետոմս»։ Արժեքները կցուցադրվեն զեղչված տարբերակով՝ ներառելով և՛ քո արտոնությունը, և՛ Telcell Wallet-ի հավելյալ զեղչը, 
  • ընտրիր քո ուղետոմսը/փաթեթը և սեղմիր «Գնել»,
  • ընտրիր քանակը և վճարման եղանակը,
  • սեղմիր «Շարունակել», ստուգիր տվյալները և սեղմիր «Վճարել»։

 

Ո՞վ կարող է օգտվել արտոնությունից Telcell Wallet-ում։

Արտոնյալ կարգավիճակ ունեցող անձանց ցանկը սահմանվում է Երևանի ավագանու որոշումամբ։ Համակարգը ավտոմատ կերպով հաստատում է տվյալները՝ համաձայն պաշտոնական գրանցումների․

  • ուսանողները, ովքեր սովորում են Երևանի ուսումնարաններում, քոլեջներում և բարձրագույն ուսումնական հաստատություններում, օգտվում են 15% զեղչից,
  • կենսաթոշակառուները, ովքեր հաշվառված ՀՀ ցանկացած համայնքում, օգտվում են 30% զեղչից,
  • ապահովության նպաստառուները, ովքեր հաշվառված են ՀՀ ցանկացած համայնքում, օգտվում են 20% զեղչից։

Ո՞վ կարող է օգտվել հանրային տրանսպորտից անվճար։ 

Հանրային տրանսպորտից անվճար կարող են օգտվել․

  • մինչև 7 (ներառյալ) տարեկան երեխաները (առանց տրանսպորտային քարտի),
  • ծերանոցներում, մանկատներում ապրող, պետական լրիվ խնամքի տակ գտնվող անձինք, 
  • ֆունկցիոնալության խորը և ծանր աստիճանի սահմանափակում ունեցող անձինք (հաշմանդամության 1-ին, 2-րդ խումբ, կամ միջին աստիճանի սահմանափակում, 3-րդ խումբ՝ (զինվորական ծառայության հետ պատճառական կապով),
  • Երևան քաղաքում հաշվառված 4 և ավելի երեխա ունեցող ծնողներ,
  • 5 և ավելի երեխա ունեցող ծնողներ (ՀՀ-ի ողջ տարածքում հաշվառված),
  • ծնողազուրկ աշակերտներ և ուսանողներ,
  • Արցախի Հանրապետության կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում զոհված կամ ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած կամ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց ընտանիքի անդամներ (այրի, անչափահաս երեխաներ, ծնողներ),
  • նախկին ԽՍՀՄ հերոսներ, բռնադատվածներ,
  • սոցիալիստական աշխատանքի հերոսներ, Հայաստանի ազգային հերոսներ,
  • «Մարտական խաչի» 1-ին և 2-րդ աստիճանի և «Փառքի» երեք աստիճանի շքանշաններով պարգևատրված անձինք,
  • Հայրենական մեծ պատերազմի տարիներին թիկունքում անձնազոհ աշխատանքի համար նախկին ԽՍՀՄ շքանշաններով և մեդալներով պարգևատրված անձինք,
  • Երևանի պատվավոր քաղաքացիները։


Հույս ունենք՝ կարողացանք մանրամասն նկարագրել, թե ինչու և ինչպես օգտվել Telcell Wallet-ից։ Իսկ եթե դեռ կան հարցեր, մեզ հետ կարերելի է կապ հաստատել 8830 հեռախոսահամարով։

Ներբեռնիր Telcell Wallet այստեղ՝ լինք

Ներբեռնել հավելվածը

Ներբեռնել հավելվածը

Նախորդը

Զեղչով ուղետոմսեր

Նյութեր, որոնք քեզ կհետաքրքրեն

Ինչ առավելություններ կան Telcell Wallet-ում արտոնյալ խմբերի համար

Ինչ առավելություններ կան Telcell Wallet-ում արտոնյալ խմբերի համար

Մայիսի 19, 2025

Զեղչով ուղետոմսեր

Զեղչով ուղետոմսեր

Ապրիլի 29, 2025

Ստատիկ ու դինամիկ QR ուղետոմսերն ու դրանց առանձնահատկությունները

Ստատիկ ու դինամիկ QR ուղետոմսերն ու դրանց առանձնահատկությունները

Ապրիլի 29, 2025

Հեշթեգեր

5 top things to do in Tsakhkadzor 5 useful apps 7 rules of effective shopping ArmyDay ArtsakhStrong Ayb Educational Foundation Bank account Best Armenian Brand Blog Books Charity Clubhouse Cluise Credits Duolingo E-Wallet Finance Financial literacy Giveaway IT Project Manager Kangaroo 2021 Mobile Payments Money Money Transfer New Year Online Payments Online shopping Payment System QR Payments Sber SberBank Online Scan and Pay Secure password Shopping Tapping Solution Meditations Team Telcell Telcell Power Telcell Wallet Toyota RAV4 Tsakhkadzor Utility Bills Women's Day World Password Day Մասնաճյուղեր

ՄԻԱՑԻՐ ՄԵԶ FACEBOOK-ՈՒՄ

Telcell © 2022

«Թել-Սել» ԲԲԸ գրանցված ընկերություն է Հայաստանի Հանրապետությունում, որի գործունեությունը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Տրանսպորտ
  • Ակցիաներ
  • Ֆիչաներ
  • Օգտակար

Telcell © 2022