• Տրանսպորտ
  • Ակցիաներ
    🛒 Մի արի, մենք կբերենք

    🛒 Մի արի, մենք կբերենք

    KinoPark-ում 15% զեղչ Visa-ի հետ

    KinoPark-ում 15% զեղչ Visa-ի հետ

    Անվճար քարտ և անվճար երթևեկություն

    Անվճար քարտ և անվճար երթևեկություն

    Myler-ը Visa-ի հետ՝ 15% զեղչով

    Myler-ը Visa-ի հետ՝ 15% զեղչով

    Լանչի ըմպելիքը՝ մեզնից

    Լանչի ըմպելիքը՝ մեզնից

    Անվճար ըմպելիք Foodpark by Downtown-ում

    Անվճար ըմպելիք Foodpark by Downtown-ում

    Ընդմիջման ժամանակ հյութը նվեր ստացիր

    Ընդմիջման ժամանակ հյութը նվեր ստացիր

  • Ֆիչաներ
    ՄԵԿ ՔԱՐՏ, ՇԱՏ ՈՒՂԻՆԵՐ

    ՄԵԿ ՔԱՐՏ, ՇԱՏ ՈՒՂԻՆԵՐ

    Telcell Visa

    Թվային քարտ, որի դիզայնն ընտրում ես ինքդ

    Լույսի, գազի ու ջրի մարդիկ՝ քո գրպանում

    Լույսի, գազի ու ջրի մարդիկ՝ քո գրպանում

    Մի հապաղիր, սկանավորիր QRը

    Մի հապաղիր, սկանավորիր QRը

  • Օգտակար
    Koreez

    Երբ ֆինանսներին գումարում ես տեխնոլոգիաներ, ծնվում են  աշխարհը փոխող գաղափարներ

    Ինչպես կողմնորոշվել միասնական տոմսային համակարգի փոփոխություններում

    Ինչպես կողմնորոշվել միասնական տոմսային համակարգի փոփոխություններում

    Telcell-ի աշխատակիցները նվիրում են իրենց սիրելի գրքերը

    Telcell-ի աշխատակիցները նվիրում են իրենց սիրելի գրքերը

    Տանդ բանալին կտա՞ս ուրիշին…

    Տանդ բանալին կտա՞ս ուրիշին…

    Լավագույն միջոցառումները՝ քո Telcell Wallet-ում

    Լավագույն միջոցառումները՝ քո Telcell Wallet-ում

    Բարեգործ աստղեր… ինչպես դառնալ նրանցից մեկը

    Բարեգործ աստղեր… ինչպես դառնալ նրանցից մեկը

    Ինչպես «հայտնագործեցին» փողը

    Ինչպես «հայտնագործեցին» փողը

    5 մոտիվացնող գիրք ապագա բիզնեսմենների համար

    5 մոտիվացնող գիրք ապագա բիզնեսմենների համար

    7 ոսկե կանոն՝ լավ շոփինգի համար

    7 ոսկե կանոն՝ լավ շոփինգի համար

No Result
View All Result
Telcell Blog

Բարձրացրու ֆինանսական գրագիտությունդ. 5 խորհուրդ

Բարձրացրու ֆինանսական գրագիտությունդ. 5 խորհուրդ
Մարտի 29, 2021
Զարգացնող

Ժամանակակից մարդու կյանքի անբաժանելի մասն է առնչությունը բանկային համակարգին․ քարտային հաշվիներից մինչև դրամական փոխանցումներ, ավանդներից մինչև վարկեր․․․ վերջինների մասին էլ կխոսենք այսօր։ 

Ինչպես գրագետ վարկ վերցնել և նույնքան գրագետ մարել այն. 

1․ Նախքան վարկային պայմանագիր կնքելը հարկավոր է ուշադրություն դարձնել 2 կարևոր բաղադրիչի՝ մարման ժամանակացույց և տոկոսադրույք։ Առաջինին դեռ կհասցնենք անդրադառնալ․․․ ինչ վերաբերում է երկրորդին․ այստեղ պետք է լինել առավելագույնս ուշադիր։ Պետք է վարկի «տարեկան անվանական տոկոսադրույքը» տարբերել «տարեկան փաստացի տոկոսադրույքից»։ Առաջինը վարկատուի սահմանած ֆիքսված տոկոսադրույքի չափն է, որի հիման վրա հաշվարկվելու է տոկոսավճարների մեծությունը, երկրորդը կարող է ներառել նաև վարկ տրամադրելու և վարկը սպասարկելու միջնորդավճարները, գրավադրվող գույքի գնահատման ծախսերը, ապահովագրական ծախսերը և այլն:

Կարևոր է մեծ ուշադրություն դարձնել տարեկան փաստացի տոկոսադրույքին․ այդպիսով ճշգրիտ կիմանաս՝ «որքան կնստի այդ վարկը քեզ վրա»։

2․ Նախքան վարկային պայմանագիր կնքելը հնարավորություն է տրվում ընտրել վարկի ամենամսյա, հերթական մարման օրը: Հենց այդ որոշման հիման վրա էլ ամրագրվում է քո վարկի մարման ժամանակացույցը։ Այստեղ խորհուրդը մեկն է․ որպես վարկի հերթական մարման օր ընտրիր աշխատավարձիդ ստացմանը հաջորդող օրերից մեկը: Այդպիսով՝ կարող ես վստահ լինել, որ ամեն ամիս այդ օրը վճարումն իրականացնելու բավարար գումար կունենաս։ 

3․ Վարկերը տրամադրվում են տարբեր արժույթներով, ուստի՝ դու ևս մեկ որոշում պետք է կայացնես․ ի՞նչ արժույթով ձևակերպել վարկդ։ Այստեղ խորհուրդը շատ պարզ է․ եթե եկամուտներդ ստանում ես դրամով, ապա ավելի ապահով է վարկը ձևակերպել հենց այդ արժույթով։ Դա քեզ զերծ կպահի փոխարժեքի տատանման հետևանքով ֆինանսական վնասներ կրելու ռիսկից։ Հանուն արդարության պիտի նշենք, որ սովորաբար՝ արտարժույթով վարկերն ունենում են համեմատաբար ցածր տարեկան անվանական տոկոսադրույք, և փոխարժեքի տատանման արդյունքում դու կարող ես նաև շահել․ բայց արդյո՞ք արժե դիմել այդ ռիսկին․․․

4․ Որպեսզի ունենաս վարկային լավ պատմություն և հետագայում օգտվես «հուսալի վարկառուներին» տրամադրվող արտոնություններից, կարևոր է, որ ընթացիկ վարկի վճարումները կատարես ճիշտ ժամանակին։

Եթե ինչ-որ անհիշելի իրականության մեջ վարկի հերթական վճարման համար մենք անվերջանալի թվացող հերթի մեջ էինք, մեկ-մեկ մեր տեղը զիջում էինք մի տատիկի, որ արյան ճնշման խնդիր ուներ, երբեմն էլ իսկական կռվի մեջ էինք մտնում ընդամենը «մի բան հարցնելու» համար եկածի հետ, հիմա իրականությունն այլ է․ սպասելու անհրաժեշտություն չկա, հետևաբար՝ վարկի հերթական վճարումն ուշացնելու արդարացումները չեն ընդունվում․

Չէ՞ որ Telcell Wallet-ի միջոցով կարող ես ցանկացած վայրում ու ժամի կատարել վարկային վճարումներդ՝ խնայելով ժամանակդ ու նյարդերդ։

5․ Գոյություն ունեն այնպիսի վարկատեսակներ, որոնց վաղաժամկետ մարման դեպքում գործում են տույժեր և տուգանքներ։ Հիմնականում դրանք երկարաժամկետ վարկերն են։ Նախքան վարկային պայմանագիր կնքելը համոզվիր՝ արդյո՞ք առկա են նման տույժ-տուգանքներ, ու եթե այո՝ որքան է դրանց չափը։ Այդպիսով հետագայում անակնկալի չես գա՝ հայտաբերելով, որ վարկի վաղաժամկետ մարումն այդքան էլ գովելի չէ։

Մի վախեցիր վարկերից, առավել ևս, եթե տիրապետում ես դրանք գրագետ սպասարկելու տեղեկատվությանը, նաև հոգ տար, որ գումարը ծառայի իր նպատակին․․․

Share
Հեշթեգեր: CreditsFinancial literacyMobile PaymentsTelcell Wallet
Նախորդը

Արի տեսնենք՝ ինչքանով ես պատրաստ «Կենգուրու 2021»-ին

Հաջորդը

Oպերատորից IT Project Manager. Վահանի ուղին Telcell-ում

Հաջորդը
Oպերատորից IT Project Manager. Վահանի ուղին Telcell-ում

Oպերատորից IT Project Manager. Վահանի ուղին Telcell-ում

Նյութեր, որոնք քեզ կհետաքրքրեն

Զեղչով ուղետոմսեր

Զեղչով ուղետոմսեր

Ապրիլի 29, 2025

Ստատիկ ու դինամիկ QR ուղետոմսերն ու դրանց առանձնահատկությունները

Ստատիկ ու դինամիկ QR ուղետոմսերն ու դրանց առանձնահատկությունները

Ապրիլի 29, 2025

Տրանսպորտում վճարելու եղանակները

Տրանսպորտում վճարելու եղանակները

Ապրիլի 25, 2025

Հեշթեգեր

5 top things to do in Tsakhkadzor 5 useful apps 7 rules of effective shopping ArmyDay ArtsakhStrong Ayb Educational Foundation Bank account Best Armenian Brand Blog Books Charity Clubhouse Cluise Credits Duolingo E-Wallet Finance Financial literacy Giveaway IT Project Manager Kangaroo 2021 Mobile Payments Money Money Transfer New Year Online Payments Online shopping Payment System QR Payments Sber SberBank Online Scan and Pay Secure password Shopping Tapping Solution Meditations Team Telcell Telcell Power Telcell Wallet Toyota RAV4 Tsakhkadzor Utility Bills Women's Day World Password Day Մասնաճյուղեր

ՄԻԱՑԻՐ ՄԵԶ FACEBOOK-ՈՒՄ

Telcell © 2022

«Թել-Սել» ԲԲԸ գրանցված ընկերություն է Հայաստանի Հանրապետությունում, որի գործունեությունը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Տրանսպորտ
  • Ակցիաներ
  • Ֆիչաներ
  • Օգտակար

Telcell © 2022