• Տրանսպորտ
  • Ակցիաներ
    🛒 Մի արի, մենք կբերենք

    🛒 Մի արի, մենք կբերենք

    KinoPark-ում 15% զեղչ Visa-ի հետ

    KinoPark-ում 15% զեղչ Visa-ի հետ

    Անվճար քարտ և անվճար երթևեկություն

    Անվճար քարտ և անվճար երթևեկություն

    Myler-ը Visa-ի հետ՝ 15% զեղչով

    Myler-ը Visa-ի հետ՝ 15% զեղչով

    Լանչի ըմպելիքը՝ մեզնից

    Լանչի ըմպելիքը՝ մեզնից

    Անվճար ըմպելիք Foodpark by Downtown-ում

    Անվճար ըմպելիք Foodpark by Downtown-ում

    Ընդմիջման ժամանակ հյութը նվեր ստացիր

    Ընդմիջման ժամանակ հյութը նվեր ստացիր

  • Ֆիչաներ
    ՄԵԿ ՔԱՐՏ, ՇԱՏ ՈՒՂԻՆԵՐ

    ՄԵԿ ՔԱՐՏ, ՇԱՏ ՈՒՂԻՆԵՐ

    Telcell Visa

    Թվային քարտ, որի դիզայնն ընտրում ես ինքդ

    Լույսի, գազի ու ջրի մարդիկ՝ քո գրպանում

    Լույսի, գազի ու ջրի մարդիկ՝ քո գրպանում

    Մի հապաղիր, սկանավորիր QRը

    Մի հապաղիր, սկանավորիր QRը

  • Օգտակար
    Koreez

    Երբ ֆինանսներին գումարում ես տեխնոլոգիաներ, ծնվում են  աշխարհը փոխող գաղափարներ

    Ինչպես կողմնորոշվել միասնական տոմսային համակարգի փոփոխություններում

    Ինչպես կողմնորոշվել միասնական տոմսային համակարգի փոփոխություններում

    Telcell-ի աշխատակիցները նվիրում են իրենց սիրելի գրքերը

    Telcell-ի աշխատակիցները նվիրում են իրենց սիրելի գրքերը

    Տանդ բանալին կտա՞ս ուրիշին…

    Տանդ բանալին կտա՞ս ուրիշին…

    Լավագույն միջոցառումները՝ քո Telcell Wallet-ում

    Լավագույն միջոցառումները՝ քո Telcell Wallet-ում

    Բարեգործ աստղեր… ինչպես դառնալ նրանցից մեկը

    Բարեգործ աստղեր… ինչպես դառնալ նրանցից մեկը

    Ինչպես «հայտնագործեցին» փողը

    Ինչպես «հայտնագործեցին» փողը

    5 մոտիվացնող գիրք ապագա բիզնեսմենների համար

    5 մոտիվացնող գիրք ապագա բիզնեսմենների համար

    7 ոսկե կանոն՝ լավ շոփինգի համար

    7 ոսկե կանոն՝ լավ շոփինգի համար

No Result
View All Result
Telcell Blog

5 խորհուրդ՝ հուսալի գաղտնաբառ ունենալու համար

5 խորհուրդ՝ հուսալի գաղտնաբառ ունենալու համար
Մայիսի 6, 2021
Զարգացնող

Ամեն տարի մայիս ամսվա առաջին հինգշաբթին աշխարհը տոնում է Գաղտնաբառի օրը: Եվ օրվա խորհուրդը հուշում է նշել այն գործնական մոտեցմամբ. հոգալ ՏՏ միջավայրի անվտանգության մասին՝ թարմացնելով գաղտնաբառերը: 

Սկզբի համար՝ փոքրիկ վիճակագրություն. 

  • Աշխարհում ամենատարածված գաղտնաբառն է 123456-ը, ամենակարճն էլ ընդամենը 1 նիշ է պարունակում: NordPass ընկերությունը 2019-ին ներկայացրեց ամենատարածված գաղտնաբառերի ցանկը, որոնք հայտնաբերվել են օգտատերերի հաշիվները կոտրելու արդյունքում: Բազայում ընդհանուր առմամբ հայտնվել էր 500 մլն գաղտնաբառ, որոնցից առանձնացվել էին 200 կրկնվողները: Առաջին եռյակում հեշտ գուշակվող թվային կոմբինացիաներ են՝ 12345, 123456, 123456789: Շարունակում է տարածված մնալ հենց password գաղտնաբառը: Այս գաղտնաբառերի հուսալիությունը այնքան է, որքան տարածված այն մոտեցումը, թե տանից դուրս գալիս բանալին պետք է թողնել մուտքի դռան առջևի գորգի տակ
  • Երիտասարդ սերունդն առանձնակի կարևորություն չի տալիս գաղտնաբառերի հուսալիությանը: Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ դեռահասների 30%-ն իր գաղտնաբառերով կիսվում է ուրիշների հետ:
  • Մարդկանց 66%-ը միայն 1 կամ 2 գաղտնաբառ է օգտագործում՝ իր բոլոր հաշիվների համար: Սա մեծ ռիսկ է. չէ՞ որ եթե որևէ մեկին հանկարծ հաջողվի իմանալ այդ գաղտնաբառերից մեկը, դա կդառնա մնացած հաշիվներին մուտքի «կանաչ լույս»:
  • Մարդիկ որպես գաղտնաբառ առավել հաճախ օգտագործում են իրենց տնային կենադանիների անունները, քան ընտանիքի անդամների: Այո՛, այո՛. երեք անգամ ավելի հաճախ:

Եկեք խոստովանենք, որ բոլորս էլ գիտենք կիբերանվտանգության կարևորության մասին, սակայն բոլորս էլ «ականջի ետև» ենք գցում մեր հաշիվներն ավելի պաշտպանված դարձնելու գործը:

Դե ինչ, իսկը առիթն է՝ այսօրվա գործը վաղվան չթողնելու, և ահա, թե ինչու…

Կիբերհանցագործների կողմից քո գաղտնաբառերի, էլեկտրոնային հասցեի, բանկային տվյալների կամ այլ տեղեկություններ կորզելը անցանկալի և անդառնալի հետևանքներ կարող է բերել: Դու կարող ես ունենալ թե՛ ֆինանսական, թե՛ իրավական խնդիրներ: Այս դեպքում թվային հիգիենայի կանոնների պահպանումը թույլ կտա պաշտպանել անձնական տվյալները, ինչպես նաև նվազագույնի հասցնել հնարավոր վտանգներն ու ինֆորմացիայի արտահոսքը: 

5 խորհուրդ՝ հուսալի գաղտնաբառ ունենալու համար

Տարբեր կայքերում օգտագործիր տարբեր գաղտնաբառեր 

Եթե ​​լիներ կիբերանվտանգության կանոնների խախտումների վարկանիշային սանդղակ, ապա բոլոր կայքերում նույն մուտքանուն + գաղտնաբառ կիրառելու վատ սովորությունը հաստատ տեղ կգրավեր «լավագույն եռյակում»: Ինչու՞. եթե այդ կայքերից որևէ մեկից արտահոսք լինի, ապա առաջինը, որ կանեն հակերները, ստուգելն է, թե արդյոք նույն կոմբինացիան համապատասխանում է PayPal-ի կամ նման այլ կայքերի ու ֆինանսական ծառայությունների տվյալներին:

Ստեղծիր գաղտնաբառ, ոչ թե հորինիր այն

Հուսալի գաղտնաբառ ստանալու համար պարտադիր չէ գործի դնել երևակայությունը. կարող ես օգտվել նաև այս առցանց գործիքից՝ www.lastpass.com/password-generator 

Եթե, այնուամենայնիվ, ուզում ես ինքդ «հեղինակել» քո գաղտնաբառը, կարող ես օգտագործել քեզ համար կարևոր ամսաթիվ + սիրելի գրքի/ֆիլմի անունը, կամ էլ՝ որևէ թևավոր խոսք այդ ստեղծագործությունից: Կարևոր է, որ նշանակալի ամսաթիվը քո ծննդյան օրը չլինի, քանի որ դա նույնպես տարածված սխալ է, որի մասին գիտեն բոլոր «չարագործները»:

Գաղտնագրեր օգտագործիր

Առանձնացրեք մի նախադասություn, օրինակ՝ Dear all, use Telcell Wallet to save your time and nerves, առանձնացրեք բոլոր բառերի առաջին տառերը: Այնուհետև ընտրեք 2 տառ և դրանք փոխարինեք համապատասխան 2 թվերով, օրինակ՝ բոլոր a-երը դարձրեք 3, իսկ բոլոր t-երը՝ 5, վերջում ավելացրեք որևէ կետադրական նշան՝ ըստ ճաշակի. ես նախընտրությունը տվեցի միջակետին ու ստացա նման բան՝ D3u5W5sy53n., վատ չի, չէ՞: 

Երբեք մի ուղարկիր քո գաղտնաբառերը սոց. ցանցի միջոցով

Գաղտնիք չէ, որ երբեմն օգտատերերն իրենք են խախտում անվտանգության կանոնները: Ավելին՝ մենք երբեմն ռիսկի ենք դիմում գիտակցաբար, թեև երբեմն էլ չենք հասկանում, որ մեր քայլերն անվտանգ չեն: Messenger-ի օգտատերերից շատերը ցանցի միջոցով միմիանց են ուղարկում անձը հաստատող փաստաթղթի կամ կարևոր այլ փաստաթղթերի լուսանկարներ, մուտքանուններ ու գաղտնաբառեր. այս ամենը հղի է վատ հետևանքներով:

Վստահ եղիր, որ քեզ չեն «կոտրել»

Օրինակ՝ Have I Been Pwned? (haveibeenpwned.com) կայքի միջոցով կարող ես տեղեկանալ՝ քո էլ. հասցեն կոտրել են, թե ոչ: Նման խնդրի առկայության դեպքում անմիջապես փոխիր գաղտնաբառդ: Ընդհանրապես՝ անհրաժեշտ է հաճախակի փոխել գաղտնաբառերը՝ կիբերհարձակումներից խուսափելու համար: 

Դե ինչ, կիրառիր այս խորհուրդները, և թող ոչ մի օտար քիթ չհայտնվի քո սոց. կայքերում: 

Share
Հեշթեգեր: Online PaymentsSecure passwordTelcell WalletWorld Password Day
Նախորդը

Զգա՛ Դաբլ Դրայվը. մասնակցիր Toyota RAV4-ի խաղարկությանը

Հաջորդը

Քիթ, ոտքեր, միջնամատ. 5 զավեշտալի ապահովագրություն, որ երբևէ եղել է

Հաջորդը
Քիթ, ոտքեր, միջնամատ. 5 զավեշտալի ապահովագրություն, որ երբևէ եղել է

Քիթ, ոտքեր, միջնամատ. 5 զավեշտալի ապահովագրություն, որ երբևէ եղել է

Նյութեր, որոնք քեզ կհետաքրքրեն

Ինչ առավելություններ կան Telcell Wallet-ում արտոնյալ խմբերի համար

Ինչ առավելություններ կան Telcell Wallet-ում արտոնյալ խմբերի համար

Մայիսի 19, 2025

Զեղչով ուղետոմսեր

Զեղչով ուղետոմսեր

Ապրիլի 29, 2025

Ստատիկ ու դինամիկ QR ուղետոմսերն ու դրանց առանձնահատկությունները

Ստատիկ ու դինամիկ QR ուղետոմսերն ու դրանց առանձնահատկությունները

Ապրիլի 29, 2025

Հեշթեգեր

5 top things to do in Tsakhkadzor 5 useful apps 7 rules of effective shopping ArmyDay ArtsakhStrong Ayb Educational Foundation Bank account Best Armenian Brand Blog Books Charity Clubhouse Cluise Credits Duolingo E-Wallet Finance Financial literacy Giveaway IT Project Manager Kangaroo 2021 Mobile Payments Money Money Transfer New Year Online Payments Online shopping Payment System QR Payments Sber SberBank Online Scan and Pay Secure password Shopping Tapping Solution Meditations Team Telcell Telcell Power Telcell Wallet Toyota RAV4 Tsakhkadzor Utility Bills Women's Day World Password Day Մասնաճյուղեր

ՄԻԱՑԻՐ ՄԵԶ FACEBOOK-ՈՒՄ

Telcell © 2022

«Թել-Սել» ԲԲԸ գրանցված ընկերություն է Հայաստանի Հանրապետությունում, որի գործունեությունը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Տրանսպորտ
  • Ակցիաներ
  • Ֆիչաներ
  • Օգտակար

Telcell © 2022