Ձեզ կներկայացնենք խաբեության մի քանի սխեմա, որոնք կիրառում են զեղծարարները՝ անձնական տվյալներ և այդպիսով գումար կորզելու համար։
Իրավիճակ 1. Հայտարարություն օնլայն խանութում՝ շուկայականից անհամեմատ ցածր գնով վաճառքի մասին
Գնորդը իրականացնում է փոխանցումը և այլևս չի կարողանում կապ հաստատել վաճառողի հետ, քանի որ տվյալ էջը կեղծ էր։
Կարևոր է. էջում կարող եք տեսնել ապրանքների մեծ տեսականի, շատ հետևորդներ և վերջիններիս թողած դրական մեկնաբանությունները։ Այս տվյալները ևս կարող են կեղծ լինել՝ գնորդի վստահությունը շահելու նպատակով։
Հետևություն. օնլայն գնումներ կատարելիս համոզվեք, որ գնումը կատարում եք պաշտոնական ներկայացուցիչներից։ Եթե վստահ չեք, դիմեք Ձեր փորձառու ծանոթներին։ Կասկածելի ցածր գներով ապրանքների վաճառքի պահանջվող գումարն օնլայն եղանակով ՄԻ՛ ՓՈԽԱՆՑԵՔ։
Իրավիճակ 2. Քարտային տվյալների հարցում՝ ապրանքի վաճառքի և առաքման համար
Դուք ցանկանում եք օնլայն տարբերակով ձեռք բերել որևէ իր։
Գնորդն անցնում է հղումով, որտեղ պահանջվում է տրամադրել բանկային քարտի տվյալները, այդ թվում՝ CVV-ն (քարտի դարձերեսին նշված եռանիշ թիվը)։ Գործողությունից հետո վաճառողն անհասանելի է դառնում։
Վճարային քարտի տվյալները ձեռք բերելուց հետո զեղծարարները դրանց օգնությամբ քարտը կցում են որևէ էլ․ դրամապանակի և հափշտակում քարտային հաշիվներին առկա մնացորդները։
Հետևություն․ քարտի տվյալները մի՛ տրամադրեք երրորդ անձանց և մի՛ մուտքագրեք կասկածելի կայքերում։ Զանգահարեք հասցեատեր կայք և համոզվեք, որ նման տարբերակով վաճառք իրականացվում է։
Իրավիճակ 3. Ձեր «ծանոթը» պարտքով գումար է խնդրում
Զեղծարարը սոց․ ցանցերում բացում է Ձեզ ծանոթ մարդու անունով էջ և գրում․
Գումարը փոխանցելուց հետո ծանոթն այլևս չի պատասխանում, իսկ երբ զանգահարում եք ճշտելու, չի էլ հասկանում՝ ինչի մասին է խոսքը։
Հետևություն․ նման դեպքերում ծանոթից ճշտեք էջի իսկությունը։
Իրավիճակ 4. SMS կոդի հարցում՝ օնլայն վարկ տրամադրելու նպատակով
Զեղծարարը ֆեյսբուքյան կեղծ էջով շահավետ պայմաններով վարկ է առաջարկում Ձեզ․
Իրավիճակը այստեղ կարող է տարբեր կերպ զարգանալ․
- Զեղծարարը պահանջում է Ձեր Telcell Wallet-ի հեռախոսահամարը, քիչ անց Դուք ստանում եք Wallet-ի ակիտիվացման կոդով SMS , որը ևս պահանջում է տրամադրել։ Բնական է, որ զեղծարարը ցանկանում է մուտք գործել Ձեր հաշիվ և գումար հափշտակել, ինչի համար էլ անհրաժեշտ է Ձեր ստացած կոդը։
- Զեղծարարը որևէ տվյալ չի պահանջում, այլ միայն վարկը ստանալու համար կանխավճար։ Կանխավճարը փոխանցելուց հետո նրա հեռախոսահամարն անհասանելի է դառնում։
Հետևություն․ մի՛ վստահեք միայն սոց․ կայքերով գործող անանուն վարկատուներին։ Վարկ վերցնելիս ուսումնասիրեք տրամադրող կառույցը, համոզվեք դրա հուսալիության մեջ։ Եթե նման գործողություն առաջին անգամ եք կատարում, դիմեք Ձեր փորձառու ծանոթներին։
Լիցենզավորված վարկային կազմակերպությունների և բանկերի ցանկին կարող եք ծանոթանալ ՀՀ Կենտրոնական բանկի պաշտոնական կայքում:
Իրավիճակ 5. Ձեզ գրում է «Telcell ընկերության աշխատակիցը»
Օգտատերը նշում է կոդը, որից հետո զեղծարարը հեշտությամբ հասանելիություն է ստանում էլ․ դրամապանակին։
Կարևոր է․ Telcell Wallet-ի ակտիվացման կոդը խիստ գաղտնի է, այն արգելվում է տրամադրել այլ անձանց։
Իրավիճակները կարող են տարբեր լինել, բայց միշտ հիշեք՝ Telcell-ի աշխատակիցները երբեք Ձեզնից չեն հարցնում դրամապանակի ակտիվացման կոդը և PIN կոդը (գաղտնաբառը)։ Եթե նման զանգ կամ հաղորդագրություն եք ստացել՝ անտեսեք, ինքներդ զանգահարեք մեզ և հարցրեք աշխատակցին։
Հետևություն․ Telcell Wallet-ի ակտիվացման SMS կոդը ոչ մի դեպքում մի տրամադրեք այլ անձանց։ Այն միայն Ձերն է՝ Telcell Wallet մուտք գործելու համար, և որևէ այլ գործողություն կատարելու համար նախատեսված չէ։ Եթե որևէ մեկը իմանա այդ կոդը, կարող է յուրացնել Ձեր գումարը։
Մի օգնեք զեղծարարներին։ Պահպանեք Ձեր անձնական տվյալների գաղտնիությունը և ոչ մի դեպքում դրանք մի տրամադրեք այլ անձանց։