Ինչպես գնել ուղետոմս
Եթե դեռ նույնականացված չես Telcell Wallet-ում, ապա արա դա, որպեսզի կարողանաս օգտվել հավելվածից։ Հավելվածի անձնական էջում սեղմիր «Բարձրացնել կարգավիճակը» կոճակը և հետևիր քայլերին։ Նույնականացումը հավելվածում կատարվում է ավտոմատ, պարզ քայլերով, առանց սպասարկման կետ այցելելու։
Երբ հայտը հաստատվի․
- մուտք գործիր Telcell Wallet հավելված և գլխավոր էջում սեղմիր «Տոմսեր» կոճակը,
- ընտրիր ուղետոմսի կամ փաթեթի տեսակը, վճարման եղանակը և սեղմիր «Շարունակել»,
- սեղմիր «Վճարել»։
Գումարը գանձվում է, և արտացոլվում է QR կոդ, որը պահպանվում է «Անձնական տվյալներ» բաժնի «Ուղետոմս» ենթաբաժնում։
Որտեղ տեսնել արտոնյալ կարգավիճակը
Երբ դու նույնականանում ես Telcell Wallet-ում, քո արտոնյալ կարգավիճակն անմիջապես արտացոլվում է հավելվածի քո անձնական էջի «Անձնական տվյալներ» բաժնում։ Սա նշանակում է, որ որևէ այլ տեղ այցելելու կարիք չկա։
Տրանսպորտային քարտով կարելի է օգտվել ավտոբուսից, տրոլեյբուսից և մետրոյից։ Քարտը հնարավոր է գնել և տրամադրել երեխաներին։ Կորստի դեպքում հնարավոր կլինի վերականգնել միայն այն քարտերը, որոնք նախապես նույնականցված են եղել Telcell մասնաճյուղերում, թաղապետարաններում կամ transport.yerevan.am կայքում։
Ինչպես գնել
Քարտը կարելի է գնել․
- Telcell մասնաճյուղերում
- Մետրոպոլիտենում տեղադրված Telcell Terminal-ներով
- Մետրոպոլիտենի դրամարկղերից
- Icenter՝ քաղաքապետարանին պատկանող ինֆորմացիոն կենտրոնի կից Telcell Terminal-ներով (հասցեներ՝ Մելիք Ադամյան — Նալբանդյան խաչմերուկ, Բաղրամյան 2/5)
- Կանգառներում տեղադրված Telcell Terminal-ներով (հասցեներ՝ Գրիգոր Լուսավորիչ 4/2, Ագաթանգեղոս 3)
- Թաղապետարաններում Telcell Terminal-ներով
Ինչպես գնել անչափահաս երեխայի համար
Անչափահաս երեխայի համար տրանսպորտային քարտ գնելու համար անհրաժեշտ է, որ երեխայի ծնողներից մեկը իր և երեխայի սոցիալական քարտերով ներկայանա Telcell մասնաճյուղ։ Երեխայի ներկայությունը պարտադիր չէ։
Ինչպես օգտվել արտոնյալ փաթեթից
Արտոնյալ փաթեթ ձեռք բերելու համար արտոնյալ խմբերին պատկանող անձինք կարող են անձը հաստատող փաստաթղթով կամ սոցքարտով մոտենալ Telcell մասնաճյուղ կամ թաղապետարան և անցնել նույնականացում, ինչից հետո կարող են ձեռք բերել փաթեթ հատուկ սակագնով։
Ինչպես օգտագործել
Տրանսպորտային քարտն անհրաժեշտ է հպել վալիդատորի համապատասխան հատվածին։
Ինչպես համալրել
Տրանսպորտային քարտը կարելի է համալրել Telcell Wallet-ով և Telcell Terminal-ներով։
Telcell Wallet-ով համալրելու համար․
- Telcell Wallet գլխավոր էջում սեղմիր «Տոմսեր»
- Մուտքագրիր քարտի համարը և սեղմիր «Շարունակել»
- Ընտրիր ուղետոմսի տեսակը
- Ընտրիր վճարման եղանակը և սեղմիր «Վճարել»
- Ստուգիր տվյալները և սեղմիր «Վճարել»
Telcell Terminal-ով համալրելու համար․
- Ծառայությունների ցանկից ընտրիր «Ուղետոմս»
- Լիցքավորիր տրանսպորտային քարտը
- Ծանոթացիր մանրադրամի վերադարձման պայմաններին
- Սեղմիր «Առաջ»
- Մուտքագրիր բջջային հեռախոսահամարը և քարտի համարը
- Ընտրիր ուղետոմսի/փաթեթի տեսակը
- Վճարիր կանխիկ կամ բանկային քարտով՝ POS տերմինալի առկայության դեպքում
Տպագիր ուղետոմսեր Telcell Terminal-ն այլևս չի տրամադրում։ Փոխարենը տերմինալով կարելի է գնել ուղետոմսեր և ստանալ ցանկացած Telcell Wallet-ում։ Անհրաժեշտ է պարզապես մուտքագրել ցանկալի Telcell Wallet-ի հեռախոսահամարը։ Ի դեպ, այս եղանակով գնված ուղետոմսերը հավելվածում հնարավոր է օգտագործել առանց նույնականացման։
Ավելի քան 5000 տերմինալ տեղակայված է մետրոպոլիտենի կայարաններում, կանգառների մոտակայքում, փողոցներում և խանութներում։
Ինչպես Telcell Terminal-ով ձեռք բերել QR ուղետոմս Telcell Wallet-ի համար․
- Telcell Terminal-ի գլխավոր էջում սեղմիր «Ուղետոմս»,
- ընտրիր «QR դրամապանակին»,
- մուտքագրիր հեռախոսահամարը և սեղմիր «Առաջ»,
- ընտրիր ուղետոմսերի քանակը և սեղմիր «Առաջ»,
- ընտրիր վճարման եղանակը՝ կանխիկ կամ բանկային քարտով, մուտքագրիր գումարը կամ մոտեցրու քարտը POS տերմինալին և կատարիր վճարումը,
- QR ուղետոմսը կհայտնվի այն Telcell Wallet-ում, որի հեռախոսահամարը մուտքագրել ես։
Տրանսպորտում ուղետոմսն օգտագործելու համար բացիր այն Telcell Wallet հավելվածում և մոտեցրու վալիդատորի QR սքաներին։ Երբ վճարումը հաստատվի, վալիդատորի էկրանին կհայտնվի հաստատման կանաչ նշանը։
Բանկային քարտը հարմար է ինչպես մեկանգամյա վճարումների, այնպես էլ փաթեթների համար։ Վճարելու համար անհրաժեշտ է այն հպել վալիդատորի համապատասխան հատվածին, և վճարումը ավտոմատ կկատարվի։ Օդանավակայանի ավտոբուսում կարելի է վճարել նաև Google Pay-ով և Apple Pay-ով։
Ինչպես գնել փաթեթ բանկային քարտի համար
Բանկային քարտի համար կարելի է գնել սակագնային փաթեթ Telcell Wallet-ով և Telcell Terminal-ներով։
Telcell Wallet-ով գնելու համար․
- Telcell Wallet գլխավոր էջում սեղմիր «Տոմսեր»,
- մուտքագրիր քարտի համարը և սեղմիր «Շարունակել»,
- ընտրիր ուղետոմսի/փաթեթի տեսակը,
- ընտրիր վճարման եղանակը և սեղմիր «Վճարել»,
- ստուգիր տվյալները և սեղմիր «Վճարել»։
Telcell Terminal-ով գնելու համար․
- ծառայությունների ցանկից ընտրիր «Ուղետոմս»,
- լիցքավորիր տրանսպորտային քարտը,
- ծանոթացիր մանրադրամի վերադարձի պայմաններին,
- մուտքագրիր բջջային հեռախոսահամարը
- սեղմիր «Առաջ»,
- մուտքագրիր քարտի համարը,
- ընտրիր ուղետոմսի/փաթեթի տեսակը,
- վճարիր կանխիկ կամ բանկային քարտով՝ POS տերմինալի առկայության դեպքում։
Մաղթում ենք ընտրել լավագույն տարբերակը և վայելել ուղևորությունը 🧡