• Տրանսպորտ
  • Ակցիաներ
    🛒 Մի արի, մենք կբերենք

    🛒 Մի արի, մենք կբերենք

    KinoPark-ում 15% զեղչ Visa-ի հետ

    KinoPark-ում 15% զեղչ Visa-ի հետ

    Անվճար քարտ և անվճար երթևեկություն

    Անվճար քարտ և անվճար երթևեկություն

    Myler-ը Visa-ի հետ՝ 15% զեղչով

    Myler-ը Visa-ի հետ՝ 15% զեղչով

    Լանչի ըմպելիքը՝ մեզնից

    Լանչի ըմպելիքը՝ մեզնից

    Անվճար ըմպելիք Foodpark by Downtown-ում

    Անվճար ըմպելիք Foodpark by Downtown-ում

    Ընդմիջման ժամանակ հյութը նվեր ստացիր

    Ընդմիջման ժամանակ հյութը նվեր ստացիր

  • Ֆիչաներ
    ՄԵԿ ՔԱՐՏ, ՇԱՏ ՈՒՂԻՆԵՐ

    ՄԵԿ ՔԱՐՏ, ՇԱՏ ՈՒՂԻՆԵՐ

    Telcell Visa

    Թվային քարտ, որի դիզայնն ընտրում ես ինքդ

    Լույսի, գազի ու ջրի մարդիկ՝ քո գրպանում

    Լույսի, գազի ու ջրի մարդիկ՝ քո գրպանում

    Մի հապաղիր, սկանավորիր QRը

    Մի հապաղիր, սկանավորիր QRը

  • Օգտակար
    Koreez

    Երբ ֆինանսներին գումարում ես տեխնոլոգիաներ, ծնվում են  աշխարհը փոխող գաղափարներ

    Ինչպես կողմնորոշվել միասնական տոմսային համակարգի փոփոխություններում

    Ինչպես կողմնորոշվել միասնական տոմսային համակարգի փոփոխություններում

    Telcell-ի աշխատակիցները նվիրում են իրենց սիրելի գրքերը

    Telcell-ի աշխատակիցները նվիրում են իրենց սիրելի գրքերը

    Տանդ բանալին կտա՞ս ուրիշին…

    Տանդ բանալին կտա՞ս ուրիշին…

    Լավագույն միջոցառումները՝ քո Telcell Wallet-ում

    Լավագույն միջոցառումները՝ քո Telcell Wallet-ում

    Բարեգործ աստղեր… ինչպես դառնալ նրանցից մեկը

    Բարեգործ աստղեր… ինչպես դառնալ նրանցից մեկը

    Ինչպես «հայտնագործեցին» փողը

    Ինչպես «հայտնագործեցին» փողը

    5 մոտիվացնող գիրք ապագա բիզնեսմենների համար

    5 մոտիվացնող գիրք ապագա բիզնեսմենների համար

    7 ոսկե կանոն՝ լավ շոփինգի համար

    7 ոսկե կանոն՝ լավ շոփինգի համար

No Result
View All Result
Telcell Blog

Քիթ, ոտքեր, միջնամատ. 5 զավեշտալի ապահովագրություն, որ երբևէ եղել է

Քիթ, ոտքեր, միջնամատ. 5 զավեշտալի ապահովագրություն, որ երբևէ եղել է
Մարտի 26, 2025
Պատմություններ

Մինչ դու լուծում ես ավտոմեքենայիդ ապահովագրության հարցը, մի շարք մարդիկ ապահովագրում են…  իրենց մարմնամասերը: 

Գինեգործի ու գուրմանի քիթը…

Գինեգործ Իլյա Գորտին հաջողվեց 7 միլիոն դոլլարով ապահովագրել իր դեմքի ամենաարտառոց մասը՝ քիթը: Ապահովագրական գործակալները երկար ժամանակ գլխի չէին ընկնում, թե ինչու նրա քիթն այդքան «թանկ արժե»: Պատասխանը պարզ էր. մարդու քթում են տեղակայված մեծաքանակ ռեցեպտորներ, որոնց շնորհիվ նա կարողանում է տարբերել բույրերի միլիոնավոր նրբերանգներ: Այսպիսով՝ մեր հերոսի համար քիթը պակաս կարևոր չէր, քան ֆոտբոլիստի համար ոտքերը կամ դաշնակահարի համար մատները: Այս հարցում ինձ հետ, վստահաբար, համաձայն է Անգլիայի հայտնի բանկերից մեկը ՝ Lloyds Bank-ը, որն էլ իրականացրել է ապահովագրությունը, ի դեպ՝ սա բանկի առաջին «տարօրինակ» գործարքը չէր…

Աշխարհի ամենաթանկ ոտքերը

Մադրիդի «Ռեալ» ֆուտբոլային ակումբը կարողացավ ոչ միայն կատարել ամենաթանկ տրանսֆերը ֆուտբոլային աշխարհում, այլև 100 միլիոն եվրո ներդնել Կրիշտիանու Ռոնալդուի ոտքերի ապահովագրության համար: Այս գումարը ռեկորդային է ֆուտբոլի պատմության մեջ: Եթե ​​Ռոնալդուն այնպիսի վնասվածք ստանա, որի պատճառով դադարեցնի ֆուտբոլային կարիերան, ակումբը մեծ փոխհատուցում կստանա:

Ապահովագրություն 40-ականներից

Դերասանուհի Բեթի Դևիսը դեռևս XX դարի 40-ականներին ապահովագրել է իր մարմինը՝ 28 հազար դոլլարով, և այս ամենն արվել է ապագայում գործազրկությունից խուսափելու համար: Բանն այն է, որ կինը կարող էր գիրանալ և կորցնել իր գրավչությունը: Ինչպես գինեգործի դեպքում, Lloyd’s Bank-ի աշխատակիցները անմիջապես որսացին յուրօրինակ ապահովագրության հոտը:

Սուրճի գիտակ

Գենարո Պելլիչիյան, աշխատելով որպես Costa Coffee-ի դեգուստատոր, իր լեզվի ապահովագրության մեջ ներդրել է 14 միլիոն դոլլար և դա բացատրել է այն փաստով, որ փորձել է մի քանի հազար տեսակի սուրճ, և գլխավորն այն է, որ կարողանում է տարբերել դրանք ու օգտակար խորհուրդներ տալ, թե ինչպես բարելավել այս կամ այն սուրճի համը: Այս դեպքում էլ լեզուն Գենարոյի համար նույնքան կարևոր է, որքան վերոնշյալ գինեգործի համար՝ քիթը: Գուշակեք, թե որ բանկն իրականացրեց այս ապահովագրությունը: 

Քիտ Ռիչարդսի միջնամատը

The Rolling Stones-ի կիթառահար Քիտ Ռիչարդսը 1 միլիոն 600 հազար դոլլար է ներդրել մի շռայլ ապահովագրության մեջ: Քիտն ապահովագրել է ձախ ձեռքի միջնամատը՝  տարբեր վնասվածքներից: Միայն մի հարց է մնում. արդյո՞ք նա ապահովագրել է իր մատը՝ վախենալով, որ կարող է կոտրել այն կիթառ նվագելիս, թե՞ այն կարող է վնասվել, օրինակ, երբ երաժիշտն այն ցուցադրի՝ որպես «փոքրիկ ժեստ»: Ամեն դեպքում՝ ապահովագրությունն ուժի մեջ է, խորհուրդ կտանք չմոտենալ նրա ձախ ձեռքին, եթե բախտ ունենաք նրան հանդիպել: 

 

Իհարկե, Lloyds Bank-ը դեռևս մասնաճյուղ չի բացել Հայաստանում, որպեսզի, օրինակ, ես կարողանայի ապահովագրել ուղեղիս այն հատվածը, որը պատասխանատու է գրելու ունակությանս համար, սակայն մենք էլ կարող ենք իրականացնել մեզ հասանելի գործարքներ, օրինակ՝ ապահովագրել նոր ավտոմեքենան, ավելին՝ դա կարող ենք անել Telcell Wallet-ով, ինչը մեծապես կպարզեցնի գործընթացն ու թույլ կտա խուսափել ավելորդ գլխացավանքից:

Share
Հեշթեգեր: TelcellTelcell Wallet
Նախորդը

5 խորհուրդ՝ հուսալի գաղտնաբառ ունենալու համար

Հաջորդը

[Ապրանք, որն անհրաժեշտ է բոլորին]. ինչպես «հայտնագործեցին» փողը

Հաջորդը
[Ապրանք, որն անհրաժեշտ է բոլորին]. ինչպես «հայտնագործեցին» փողը

[Ապրանք, որն անհրաժեշտ է բոլորին]. ինչպես «հայտնագործեցին» փողը

Նյութեր, որոնք քեզ կհետաքրքրեն

Զեղչով ուղետոմսեր

Զեղչով ուղետոմսեր

Ապրիլի 29, 2025

Ստատիկ ու դինամիկ QR ուղետոմսերն ու դրանց առանձնահատկությունները

Ստատիկ ու դինամիկ QR ուղետոմսերն ու դրանց առանձնահատկությունները

Ապրիլի 29, 2025

Տրանսպորտում վճարելու եղանակները

Տրանսպորտում վճարելու եղանակները

Ապրիլի 25, 2025

Հեշթեգեր

5 top things to do in Tsakhkadzor 5 useful apps 7 rules of effective shopping ArmyDay ArtsakhStrong Ayb Educational Foundation Bank account Best Armenian Brand Blog Books Charity Clubhouse Cluise Credits Duolingo E-Wallet Finance Financial literacy Giveaway IT Project Manager Kangaroo 2021 Mobile Payments Money Money Transfer New Year Online Payments Online shopping Payment System QR Payments Sber SberBank Online Scan and Pay Secure password Shopping Tapping Solution Meditations Team Telcell Telcell Power Telcell Wallet Toyota RAV4 Tsakhkadzor Utility Bills Women's Day World Password Day Մասնաճյուղեր

ՄԻԱՑԻՐ ՄԵԶ FACEBOOK-ՈՒՄ

Telcell © 2022

«Թել-Սել» ԲԲԸ գրանցված ընկերություն է Հայաստանի Հանրապետությունում, որի գործունեությունը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Տրանսպորտ
  • Ակցիաներ
  • Ֆիչաներ
  • Օգտակար

Telcell © 2022