• Տրանսպորտ
  • Ակցիաներ
    🛒 Մի արի, մենք կբերենք

    🛒 Մի արի, մենք կբերենք

    KinoPark-ում 15% զեղչ Visa-ի հետ

    KinoPark-ում 15% զեղչ Visa-ի հետ

    Անվճար քարտ և անվճար երթևեկություն

    Անվճար քարտ և անվճար երթևեկություն

    Myler-ը Visa-ի հետ՝ 15% զեղչով

    Myler-ը Visa-ի հետ՝ 15% զեղչով

    Լանչի ըմպելիքը՝ մեզնից

    Լանչի ըմպելիքը՝ մեզնից

    Անվճար ըմպելիք Foodpark by Downtown-ում

    Անվճար ըմպելիք Foodpark by Downtown-ում

    Ընդմիջման ժամանակ հյութը նվեր ստացիր

    Ընդմիջման ժամանակ հյութը նվեր ստացիր

  • Ֆիչաներ
    ՄԵԿ ՔԱՐՏ, ՇԱՏ ՈՒՂԻՆԵՐ

    ՄԵԿ ՔԱՐՏ, ՇԱՏ ՈՒՂԻՆԵՐ

    Telcell Visa

    Թվային քարտ, որի դիզայնն ընտրում ես ինքդ

    Լույսի, գազի ու ջրի մարդիկ՝ քո գրպանում

    Լույսի, գազի ու ջրի մարդիկ՝ քո գրպանում

    Մի հապաղիր, սկանավորիր QRը

    Մի հապաղիր, սկանավորիր QRը

  • Օգտակար
    Koreez

    Երբ ֆինանսներին գումարում ես տեխնոլոգիաներ, ծնվում են  աշխարհը փոխող գաղափարներ

    Ինչպես կողմնորոշվել միասնական տոմսային համակարգի փոփոխություններում

    Ինչպես կողմնորոշվել միասնական տոմսային համակարգի փոփոխություններում

    Telcell-ի աշխատակիցները նվիրում են իրենց սիրելի գրքերը

    Telcell-ի աշխատակիցները նվիրում են իրենց սիրելի գրքերը

    Տանդ բանալին կտա՞ս ուրիշին…

    Տանդ բանալին կտա՞ս ուրիշին…

    Լավագույն միջոցառումները՝ քո Telcell Wallet-ում

    Լավագույն միջոցառումները՝ քո Telcell Wallet-ում

    Բարեգործ աստղեր… ինչպես դառնալ նրանցից մեկը

    Բարեգործ աստղեր… ինչպես դառնալ նրանցից մեկը

    Ինչպես «հայտնագործեցին» փողը

    Ինչպես «հայտնագործեցին» փողը

    5 մոտիվացնող գիրք ապագա բիզնեսմենների համար

    5 մոտիվացնող գիրք ապագա բիզնեսմենների համար

    7 ոսկե կանոն՝ լավ շոփինգի համար

    7 ոսկե կանոն՝ լավ շոփինգի համար

No Result
View All Result
Telcell Blog

5 մոտիվացնող գիրք ապագա բիզնեսմենների համար

5 մոտիվացնող գիրք ապագա բիզնեսմենների համար
Նոյեմբերի 22, 2021
Զարգացնող

Լավ մոտիվացիան գործի կեսն է։ Առաջարկում եմ 5 գիրք, որոնք մի լավ կօգնեն մոտիվացիայի հարցում, մի բան էլ՝ պետքական բիզնես-խորհուրդներ կտան:

Այսպիսով…

  1. Ռոբերտ Կիյոսակի, «Հարուստ հայրիկ, Աղքատ հայրիկ»

 

Ռոբերտ Կիյոսակի – Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ – Bookmarket

Ճապոնական ծագմամբ ամերիկացի գործարար, ներդրող, գրող և ուսուցիչ Ռոբերտ Կիյոսակիի այս գիրքը սովորեցնում է վերահսկել ու կառավարել ֆինանսական միջոցները և ոչ միայն: Գիրքն ինքնակենսագրական է. գրքի հերոսը ծնվել է քաղաքացիական ծառայողի՝ բանիմաց մի ուսուցչի ընտանիքում, որը թեև վատ չէր վաստակում, սակայն գումարը միշտ չէր բավարարում։ Այս հերոսը, ում նախատիպն է Կիյոսակիի հայրը, հակադրության մեջ է դրվում մեկ այլ հերոսի հետ, ում հեղինակն անվանում է «Հարուստ հայրիկ». վերջինս նրա ընկեր Մայքլի հայրն էր՝ անկիթ բիզնեսմեն, որը դարձել էր Հավայան կղզիների ամենահարուստ մարդկանցից մեկը։ Տարբեր հայրիկներ՝ տարբեր արժեքներ… և հեղինակ, ով լսել է դրանք բոլորն ու ներկայացնում է իրենը՝ պատգամելով․ եթե ունեք մեծ գումար, այն մի ծախսեք Ձեր հաճույքի համար, ներդրեք բիզնեսում, ստեղծեք մշտական եկամուտ:

  1. Ռոբերտ Չալդինի, «Ազդեցության հոգեբանությունը»

Հոգեբանական գրքեր – Մարիամ Մխիթարյան

Գիրք, որը բոլոր իրավունքներն ունի համարվել գիտական լուրջ ուսումնասիրություն։ Վերլուծում է մարդկանց մոտիվացնելու ու  որոշումներ կայացնելու մեխանիզմը: Այն մենեջմենթի, ազդեցության ու կոնֆլիկտների մասին լավագույն ձեռնարկներից է։ Ավելի քան 1․5 միլիոն օրինակով տպագրված գիրքն օգտագործում են ողջ աշխարհի հոգեբանները … և ոչ միայն: Ո՞վ, եթե ոչ լավ բիզնեսմենն ունի մոտիվացնելու, կոնֆլիկտները կանխելու կամ հարթելու, մարդկանց վրա ի շահ գործի ներազդելու հմտությունների կարիք: Գիրքն ունի պարզ բառամթերք, հետաքրքիր գրելաոճ ու ամենակարևորը՝ պրակտիկ, աշխատող մեթոդներ:

  1. Սպենսեր Ջոնսոն, «Ու՞ր է իմ պանիրը»

Ո՞ւր է իմ պանիրը - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Ջոնսոնի այս գործն ամենընթերցված գրքերից է. պատմություն՝ փոփոխության մասին։ Գործողությունները ծավալվում են լաբիրինթոսում, որտեղ չորս հերոսներ առերեսվում են փոփոխության հետ, և յուրաքանչյուրը ցուցաբերում է յուրօրինակ վարքագիծ. դրանով հեղինակը ներկայացնում է մեր իսկ վարքագիծը: Գրքի հեղինակը՝ դոկտոր Սպենսեր Ջոնսոնը, գրել է առաջին հայացքից պարզ մի պատմություն, որը, սակայն, ունի շատ կարևոր ենթատեքստ ու կարող է հիմնովին փոխել մեր մոտեցումը՝ հենց փոփոխության նկատմամբ: Մեզնից շատերը վախենում են փոփոխություններից, քանի որ վախենում են չկարողանալ վերահսկել դրանց ընթացքը: Հեղինակը համոզում է՝ կարևորը մեր վերաբերմունքն է փոփոխության նկատմամբ: Գիրքը ուղեղի հիանալի մարզանք է ապագի բիզնեսմենների կամ պարզապես հաջողակների համար:

  1. Ջորջ Սամուել Քլեյսոն, «Բաբելոնի ամենահարուստ մարդը»

Բաբելոնի ամենահարուստ մարդը, Ջորջ Քլեյսոն

Այս գիրքն ուսումնասիրում է հենց անձնական հաջողության հիմունքներն ու գաղտնիքները, նաև հստակ լուծումներ է տալիս՝ ինչպես վերջնականապես հրաժեշտ տալ դատարկ դրամապանակին, ինչպիսին են ֆինանսական աշխարհի կանոնները և, ի վերջո, ինչպես դառնալ «Բաբելոնի ամենահարուստ մարդը»: Գիրքն իրապես ֆինանսական հանրագիտարան է, որն ընթերցողին տեղափոխում է հին Բաբելոն, որտեղ ձևավորվել են ֆինանսական առաջին օրենքները, որոնք, չզարմանաք, արդիական են առայսօր: Գիրքը բացահայտում է փողի բոլոր գաղտնիքները՝ ինչպես կապիտալ կուտակել, պահպանել այն ու եկամտին ստիպել աշխատել քո օգտին:

  1. Օգ Մանտինո, «Աշխարհի մեծագույն վաճառականը»

Գիրք, որն ասում է՝ կարևոր չէ, թե ով ես դու այսօր, ես քեզ կսովորեցնեմ փոխել կյանքդ: Գրքի գերագույն պնդումը մեկն է. եթե չես կարողանում վաճառել քո մտքերը, ծառայությունները կամ ապրանքը, ապա երբեք հաջողության չես հասնի բիզնեսում: Իհարկե՝ այս թեման բազմիցս կիրառվել է մոտիվացնող գրականության մեջ, սակայն Օգ Մանտինոյին հաջողվել է դրանց բոլորի կարևորագույն ու գործող դրույթներն ամփոփել մեկ գրքում: Այս գիրքը նաև հարգանքի տուրք է հանճարեղ վաճառականին՝ Վ. Քլեմենտ Սթոունին, ով սերը, կարեկցանքը և վաճառելու արվեստի յուրօրինակ գաղափարախոսությունը միաձուլեց՝ ստեղծելով հաջողության դինամիկ փիլիսոփայություն, որը տարեցտարի ուղղորդում է հազարավոր մարդկանց՝ բացահայտելու էլ ավելի մեծ ներուժ, կամք ու վերջնարդյունքում՝ երջանկություն:

 

Share
Հեշթեգեր: BlogBooksTelcell
Նախորդը

7 ոսկե կանոն՝ լավ շոփինգի համար

Հաջորդը

Ինչպես «հայտնագործեցին» փողը

Հաջորդը
Ինչպես «հայտնագործեցին» փողը

Ինչպես «հայտնագործեցին» փողը

Նյութեր, որոնք քեզ կհետաքրքրեն

Զեղչով ուղետոմսեր

Զեղչով ուղետոմսեր

Ապրիլի 29, 2025

Ստատիկ ու դինամիկ QR ուղետոմսերն ու դրանց առանձնահատկությունները

Ստատիկ ու դինամիկ QR ուղետոմսերն ու դրանց առանձնահատկությունները

Ապրիլի 29, 2025

Տրանսպորտում վճարելու եղանակները

Տրանսպորտում վճարելու եղանակները

Ապրիլի 25, 2025

Հեշթեգեր

5 top things to do in Tsakhkadzor 5 useful apps 7 rules of effective shopping ArmyDay ArtsakhStrong Ayb Educational Foundation Bank account Best Armenian Brand Blog Books Charity Clubhouse Cluise Credits Duolingo E-Wallet Finance Financial literacy Giveaway IT Project Manager Kangaroo 2021 Mobile Payments Money Money Transfer New Year Online Payments Online shopping Payment System QR Payments Sber SberBank Online Scan and Pay Secure password Shopping Tapping Solution Meditations Team Telcell Telcell Power Telcell Wallet Toyota RAV4 Tsakhkadzor Utility Bills Women's Day World Password Day Մասնաճյուղեր

ՄԻԱՑԻՐ ՄԵԶ FACEBOOK-ՈՒՄ

Telcell © 2022

«Թել-Սել» ԲԲԸ գրանցված ընկերություն է Հայաստանի Հանրապետությունում, որի գործունեությունը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Տրանսպորտ
  • Ակցիաներ
  • Ֆիչաներ
  • Օգտակար

Telcell © 2022