Telcell Wallet-ին քարտի կցումը հնարավորություն է տալիս համալրել այն կցված քարտից և կատարել գործարքներ՝ 450+ ծառայությունների դիմաց։
Անհրաժեշտ է՝
???? Telcell Wallet-ի գլխավոր Էկրանի ստորին հատվածում ընտրել «Քարտեր»,
???? ապա սեղմել «Կցել քարտ» կոճակը:
Եթե դրամապանակում անձնագրով նույնականացված չեք, պետք է՝
???? սեղմել «նույնականացում» կոճակը,
???? դրամապանակին կցել անձնագիրը՝ հետևելով ցուցումներին:
Անհրաժեշտ է դրամապանակին կցել անձնագիրը՝ հետևելով ցուցումներին:
???? անձնագրով/ID քարտով selfie անելիս անձնական տվյալները պետք է երևան հստակ, ամբողջությամբ, լինեն ընթեռնելի, փաստաթղթի 4 եզրերը լինեն տեսանելի,
???? selfie պետք է անել վերնազգեստով, առանց գլխարկի, գլուխը պահել ուղիղ և անձը հաստատող փաստաթղթով չծածկել դեմքը,
???? լույսի աղբյուրները չպետք է ընկնեն փաստաթղթի վրա և արտացոլվեն:
Վերջ, Ձեր տվյալներն ուղարկված են։ Նույնականացման հաստատման կամ մերժման ծանուցումը կստանաք 24 ժամվա ընթացքում։
Նույնականացումից հետո կրկնեք քարտ կցելու գործողությունները, որոնց ճիշտ կատարելուց հետո որպես դրա հաստատում Ձեր բանկային քարտից 100 դրամ կփոխանցվի Telcell Wallet-ի հաշվին, և Դուք կդառնաք Էքսպերտ օգտատեր։