Ողջույն, ուզում ենք պատմել՝ ինչպես լիարժեք ու հանգիստ օգտվել Telcell Wallet էլ․ դրամապանակից՝ 2 պարզ քայլով:
✅ Բացեք բանկային հաշիվ Telcell Wallet-ում
Որպեսզի Telcell Wallet-ը շարունակեք համալրել կանխիկ գումարով, անհրաժեշտ է բացել բանկային հաշիվ հենց Telcell Wallet-ից։ Եվ տերմինալով մուտքագրված գումարը վայրկենապես կնստի Ձեր Wallet-ի հաշվին՝ 0% միջնորդավճարով, ինչպես առաջ։
👉 Նախքան հաշիվ բացելը համոզվեք, որ արդեն նույնականացվել եք Ձեր անձնագրային տվյալներով և թարմացրել եք ծրագիրը App Store կամ Play Store-ից
👉 Բանկային հաշիվը կարող եք բացել 0 դրամով, ակնթարթորեն՝ հետևելով այս ցուցումներին
🔻Եթե ունեք հարկադիր կատարման պարտավորություն (նույն ինքը՝ ԴԱՀԿ), ապա խրախուսում ենք նախ համոզվել, որ վճարել եք այն, ապա նոր բացեք բանկային հաշիվ Telcell Wallet-ից և դրամապանակը համալրեք մեր 4000+ տերմինալներով ՀՀ-ում և Արցախում։
✅ Կցեք անձնագիր և բանկային քարտ
Էլ․ դրամապանակը համալրելու մյուս տարբերակը դրան կցված բանկային քարտն է։ Telcell Wallet-ին կցեք հայկական ցանկացած բանկի քարտ և Ձեր գործարքները կատարեք կցված բանկային քարտից։ Կարևոր է, որ քարտը լինի հենց Ձեր անունով ու համապատասխանի Ձեր անձնագրին։
👉 Նախքան բանկային քարտը կցելը համոզվեք, որ արդեն նույնականացվել եք Ձեր անձնագրային տվյալներով
👉 Telcell Wallet-ին բանկային քարտ կցեք՝ հետևելով այս ցուցումներին
Օգտվեք հանգի՜ստ ու լիարժեք
Եվ այսպես, ի՞նչ է պետք երջանկության համար։
Ունենալ նույնականացված Telcell Wallet, որին արդեն կորոշեք կցել բանկային քարտ կամ բանկային հաշիվ, որից հետո կկարողանաք կատարել Ձեր ֆինանսական գործարքները 24/7 ռեժիմով՝ աշխարհի ցանկացած կետից 😉
Մենք սիրում ենք Ձեզ ու ամեն բան անում ենք ապահով ու հարմար ծառայություն ապահովելու համար 🧡
🔔 Տվյալ փոփոխություններն իրականացվում են ՀՀ Կենտրոնական բանկի 22.03.22թ․ թիվ 46-Ն և 48-Ն անկանխիկ գործառնությունների վերաբերյալ որոշումների համաձայն, որոնց ենթարկվում են հայկական բոլոր էլ․ դրամապանակները։