Ռուսաստանից գումար ունես ստանալու
Քանի՞ անգամ է քեզ պետք եղել Ռուսաստանից գումար ստանալ։ Հարցը լուծված է․ Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումներ կարող ես ստանալ Telcell Wallet հավելվածին։ Փոխանցումը կկատարվի ակնթարթորեն։
Ինչպե՞ս ուղարկել գումարը Telcell Wallet-ին
СберБанк-ով փոխանցում կատարելու քայլերը տես ստորև։
Մուտք գործիր СберБанк հավելված
→ Платежи
→ На Сбер или в другой банк
→ В другую страну
→ Армения
→ Имя или номер телефона
Հեռախոսահամարը մուտքագրիր՝ սկսելով 374 կոդով
→ Telcell Wallet
→ Введи сумму
→ Продолжить
Ստուգիր տվյալները
→ Перевести
Պայմաններ
- Միանվագ փոխանցման առավելագույն գումարը՝ 50,000 ՌԴ ռուբլուն համարժեք ՀՀ դրամ։
- Մինչև 10,000 ՌԴ ռուբլի փոխանցելու դեպքում գործում է 30 ՌԴ ռուբլի միջնորդավճար, իսկ 10,000 ՌԴ ռուբլին գերազանցելու դեպքում՝ 1%։
Փոխանցում T-Банк-ով
Т‑Банк հավելվածում ընտրիր «Платежи» → «Переводы по телефону» → սեղմիր հեռախոսահամարի կողքի դրոշակին և մուտքագրիր հեռախոսահամարը։
- Առանց միջնորդավճարի ամսական կարելի է փոխանցել միանվագ՝ 20,000 ՌԴ ռուբլուն համարժեք ՀՀ դրամ:
- 20,000 ՌԴ ռուբլուց ավելի գործարքների համար գործում է 1% միջնորդավճար՝ կախված փոխանցվող գումարի մեծությունից (սահմանված է Т‑Банк-ի հավելվածում):
Կարևոր է
Փոխանցում կատարելուց առաջ խնդրում ենք հաշվի առնել Telcell Wallet-ի հաշվի հետևյալ սահմանաչափերը․
- հաշվին թույլատրելի մնացորդ՝ 1,000,000 ՀՀ դրամ,
- օրական առավելագույն համալրում՝ 3,000,000 ՀՀ դրամ,
- ամսական առավելագույն համալրում՝ 10,000,000 ՀՀ դրամ։
Ի՞նչ անել գումարի հետ Telcell Wallet-ում
Telcell Wallet-ով կարելի է վճարել 600+ ծառայության դիմաց, որոնք բոլորիս պետք են գալիս առօրյայում․
- Փոխանցումներ
- Բանկային ծառայությունների վճարներ
- 24/7 օնլայն վարկերի տրամադրում
- PartPay՝ գնիր հիմա, վճարիր հետո
- Կոմունալ վճարումներ
- Տրանսպորտի ուղետոմսի ձեռքբերում
- Օնլայն և օֆլայն QR վճարումներ
- Միջոցառումների տոմսեր
- 100% by Telcell լիցքավորման սարքեր
- BON by Telcell բոնուսային համակարգից օգտվելու հնարավորություն
Գումարը հնարավոր է փոխանցել նաև Telcell Wallet-ին կցված բանկային քարտին, իսկ Telcell Wallet-ով վճարումներ կատարելու դեպքում դու կստանաս BON բոնուսներ, որոնք կարող ես օգտագործել հավելվածի BON մարքեթում։
Եվ հիշիր՝ փոխանցումները երբեք բարդ չեն, եթե ունես Telcell Wallet։ Ներբեռնելու համար սեղմիր այստեղ։