• Տրանսպորտ
  • Ակցիաներ
    🛒 Մի արի, մենք կբերենք

    🛒 Մի արի, մենք կբերենք

    KinoPark-ում 15% զեղչ Visa-ի հետ

    KinoPark-ում 15% զեղչ Visa-ի հետ

    Անվճար քարտ և անվճար երթևեկություն

    Անվճար քարտ և անվճար երթևեկություն

    Myler-ը Visa-ի հետ՝ 15% զեղչով

    Myler-ը Visa-ի հետ՝ 15% զեղչով

    Լանչի ըմպելիքը՝ մեզնից

    Լանչի ըմպելիքը՝ մեզնից

    Անվճար ըմպելիք Foodpark by Downtown-ում

    Անվճար ըմպելիք Foodpark by Downtown-ում

    Ընդմիջման ժամանակ հյութը նվեր ստացիր

    Ընդմիջման ժամանակ հյութը նվեր ստացիր

  • Ֆիչաներ
    ՄԵԿ ՔԱՐՏ, ՇԱՏ ՈՒՂԻՆԵՐ

    ՄԵԿ ՔԱՐՏ, ՇԱՏ ՈՒՂԻՆԵՐ

    Telcell Visa

    Թվային քարտ, որի դիզայնն ընտրում ես ինքդ

    Լույսի, գազի ու ջրի մարդիկ՝ քո գրպանում

    Լույսի, գազի ու ջրի մարդիկ՝ քո գրպանում

    Մի հապաղիր, սկանավորիր QRը

    Մի հապաղիր, սկանավորիր QRը

  • Օգտակար
    Koreez

    Երբ ֆինանսներին գումարում ես տեխնոլոգիաներ, ծնվում են  աշխարհը փոխող գաղափարներ

    Ինչպես կողմնորոշվել միասնական տոմսային համակարգի փոփոխություններում

    Ինչպես կողմնորոշվել միասնական տոմսային համակարգի փոփոխություններում

    Telcell-ի աշխատակիցները նվիրում են իրենց սիրելի գրքերը

    Telcell-ի աշխատակիցները նվիրում են իրենց սիրելի գրքերը

    Տանդ բանալին կտա՞ս ուրիշին…

    Տանդ բանալին կտա՞ս ուրիշին…

    Լավագույն միջոցառումները՝ քո Telcell Wallet-ում

    Լավագույն միջոցառումները՝ քո Telcell Wallet-ում

    Բարեգործ աստղեր… ինչպես դառնալ նրանցից մեկը

    Բարեգործ աստղեր… ինչպես դառնալ նրանցից մեկը

    Ինչպես «հայտնագործեցին» փողը

    Ինչպես «հայտնագործեցին» փողը

    5 մոտիվացնող գիրք ապագա բիզնեսմենների համար

    5 մոտիվացնող գիրք ապագա բիզնեսմենների համար

    7 ոսկե կանոն՝ լավ շոփինգի համար

    7 ոսկե կանոն՝ լավ շոփինգի համար

No Result
View All Result
Telcell Blog

Հարց ու պատասխան

Հարց ու պատասխան
Ապրիլի 11, 2025
Տրանսպորտ

Երևանի հանրային տրանսպորտում ուղետոմսի (փաթեթների) ինչպիսի՞ սակագներ են գործում։

Երևանի ավագանին սահմանել է հանրային տրանսպորտի ուղետոմսի 9 սակագին։

  • «Մեկանգամյա ուղևորություն»
    Ուղետոմսով կարելի է երթևեկել մեկ անգամ։ Այն անհրաժեշտ է ակտիվացնել գնելուց առավելագույնը 3 օրվա ընթացքում։ Ուղետոմսն արժե 150 դրամ։
  • «Փաթեթ» 10 ուղևորություն
    Ուղետոմսը թույլ է տալիս կատարել 10 ուղևորություն 45 օրում։ Ուղետոմսն անհրաժեշտ է ակտիվացնել գնելուց 30 օրվա ընթացքում։ Ուղետոմսն արժե 1500 դրամ։
  • «180 րոպե»
    Ուղետոմսը կարող եք օգտագործել 180 րոպեի ընթացքում՝ օգտվելով 3 տրանսպորտից։ Այն անհրաժեշտ է ակտիվացնել գնելուց առավելագույնը 10 օրվա ընթացքում։ Ուղետոմսն արժե 300 դրամ, Telcell Wallet հավելվածում՝ 280 դրամ։
  • «1 օր»
    Ուղետոմսով կարող եք երթևեկել առավելագույնը 8 անգամ 24 ժամվա ընթացքում։ Մարտի 1-ից ուղևորությունները դառնում են անսահմանափակ։ Ուղետոմսն անհրաժեշտ է ակտիվացնել գնելուց առավելագույնը 10 օրվա ընթացքում։ Արժե 900 դրամ, Telcell Wallet հավելվածում՝ 880 դրամ։
  • «1 շաբաթ»
    Ուղետոմսը թույլ է տալիս կատարել անսահմանափակ ուղևորություններ 7 օրվա ընթացքում։ Այն անհրաժեշտ է ակտիվացնել գնելուց առավելագույնը 30 օրվա ընթացքում։ Ուղետոմսն արժե 5,000 դրամ, Telcell Wallet հավելվածում՝ 4,800 դրամ։
  • «1 ամիս»
    Ուղետոմսով հնարավոր է երթևեկել 30 օրվա ընթացքում՝ առանց ուղևորությունների քանակի սահմանափակման։ Այն անհրաժեշտ է ակտիվացնել գնելուց առավելագույնը 30 օրվա ընթացքում։ Ուղետոմսն արժե 9,000 դրամ, Telcell Wallet հավելվածում՝ 8,800 դրամ։
  • «3 ամիս»
    Ուղետոմսը թույլ է տալիս կատարել անսահմանափակ ուղևորություններ 90 օրվա ընթացքում։ Այն անհրաժեշտ է ակտիվացնել գնելուց առավելագույնը
    30 օրվա ընթացքում։ Ուղետոմսն արժե 24,000 դրամ, Telcell Wallet հավելվածում՝ 23,600 դրամ
  • «1 տարի»
    Ուղետոմսով կարող եք երթևեկել 365 օր՝ օգտվելով անսահմանափակ ուղևորություններից։ Այն անհրաժեշտ է ակտիվացնել գնելուց առավելագույնը 30 օրվա ընթացքում։ Ուղետոմսն արժե 90,000 դրամ, Telcell Wallet հավելվածում՝ 88,000 դրամ։ 

«Օդանավակայան»
Ուղետոմսով կարող եք կատարել մեկ ուղևորություն՝ «Զվարթնոց» օդանավակայանից դեպի Երևանի կենտրոն կամ հակառակ ուղղությամբ։ Այն անհրաժեշտ է ակտիվացնել գնելուց առավելագույնը 30 օրվա ընթացքում։ Ուղետոմսն արժե 500 դրամ, Telcell Wallet հավելվածում՝ 480 դրամ։

Հանրային տրանսպորտի ո՞ր տեսակներից կարելի է օգտվել՝ գնելով որևէ վավերականության ժամկետով ուղետոմս։

Երևանի հանրային տրանսպորտի միասնական համակարգը գործում է ավտոբուսում, մետրոյում, տրոլեյբուսում։

Ովքե՞ր կարող են անվճար երթևեկել Երևանի հանրային տրանսպորտով։

Երևանի հանրային տրանսպորտի անվճար ուղևորության արտոնություն սահմանված է հետևյալ խմբերի համար․

  • Մինչև 7 (ներառյալ) տարեկան երեխաներ,
  • Ծերանոցներում, մանկատներում ապրող պետական խնամքի տակ գտնվող անձինք,
  • Ֆունկցիոնալության խորը և ծանր աստիճանի սահմանափակում ունեցող և հաշմանդամության 1-ին և 2-րդ խմբի անձինք,
  • Զինվորական ծառայության հետ պատճառական կապով 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող ՀՀ բոլոր քաղաքացիները,
  • Երևանում հաշվառված 4 և ավելի անչափահաս երեխա ունեցող ծնողներ (մարտի 1-ից երեխաների տարիքային սահմանափակումը հանվում է),
  • 5 և ավելի երեխա ունեցող ծնողներ (ՀՀ),
  • Երևանում հաշվառված ծնողազուրկ աշակերտներ և ուսանողներ,
  • Արցախյան կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների ժամանակ զոհված կամ ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած կամ անհայտ բացակայող, մահացած ճանաչված անձանց ընտանիքի անդամներ (այրի, անչափահաս երեխաներ, ծնողներ),
  • ԽՍՀՄ հերոսներ,
  • Բռնադատվածներ,
  • Սոցիալիստական աշխատանքի հերոսներ,
  • Հայաստանի ազգային հերոսներ,
  • Մարտական խաչի 1-ին և 2-րդ աստիճանի, ինչպես նաև «Փառքի» երեք աստիճանի շքանշաններով պարգևատրված անձինք,
  • Հայրենական մեծ պատերազմի տարիներին թիկունքում անձնազոհ աշխատանքի համար ԽՍՀՄ շքանշաններով և մեդալներով պարգևատրված անձինք,
  • Երևանի պատվավոր քաղաքացիներ։

Ովքե՞ր կարող են օգտվել Երևանի հանրային տրանսպորտի ուղետոմսի զեղչից։

Երևանի հանրային տրանսպորտի ուղետոմսի զեղչից կարող են օգտվել հետևյալ 4 խմբերը՝

  • ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
    Եթե նրանք սովորում են Երևանի ուսումնարաններում, քոլեջներում և բարձրագույն ուսումնական հաստատություններում, օգտվում են 15% զեղչից։
  • ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ (8-17 տարեկան)
    Եթե նրանք սովորում են Երևանի հիմնական և ավագ դպրոցներում, օգտվում են 20% զեղչից։
  • ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԱՌՈՒՆԵՐԸ
    Եթե նրանք հաշվառված են ՀՀ ցանկացած համայնքում, օգտվում են 20% զեղչից։
  • ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԸ (63 տարին լրացած)
    Եթե նրանք հաշվառված ՀՀ ցանկացած համայնքում, օգտվում են 30% զեղչից։

Արտոնյալ խմբերի ուղևորների համար որքա՞ն արժեն տոմսերը վճարման այլ միջոցներից և Telcell Wallet հավելվածից օգտվելու դեպքում։

Երևանի հանրային տրանսպորտի ուղետոմսի զեղչի արտոնություն ունեցող 4 խմբերի համար սակագնային սանդղակն այսպիսին է․

  • ՈՒՍԱՆՈՂՆԵՐ
      • «30 օր» փաթեթի արժեքը Telcell Wallet հավելվածով՝ 7,480 դրամ, վճարման այլ միջոցներով՝ 7,650 դրամ։
      • «90 օր» փաթեթի արժեքը Telcell Wallet հավելվածով՝ 20,060 դրամ, վճարման այլ միջոցներով՝ 20,400 դրամ։
      • «365 օր» փաթեթի արժեքը Telcell Wallet հավելվածով՝ 74,800 դրամ, վճարման այլ միջոցներով՝ 76,500 դրամ։
  • ԱՇԱԿԵՐՏՆԵՐ
      • «30 օր» փաթեթի արժեքը Telcell Wallet հավելվածով՝ 7,040 դրամ, վճարման այլ միջոցներով՝ 7,200 դրամ։
      • «90 օր» փաթեթի արժեքը Telcell Wallet հավելվածով՝ 18,880 դրամ, վճարման այլ միջոցներով՝ 19,200 դրամ։
      • «365 օր» փաթեթի արժեքը Telcell Wallet հավելվածով՝ 70,400 դրամ, վճարման այլ միջոցներով՝ 72,000 դրամ։
  • ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԱՌՈՒՆԵՐ
      • «30 օր» փաթեթի արժեքը Telcell Wallet հավելվածով՝ 7,040 դրամ, վճարման այլ միջոցներով՝ 7,200 դրամ։
      • «90 օր» փաթեթի արժեքը Telcell Wallet հավելվածով՝ 18,880 դրամ, վճարման այլ միջոցներով՝ 19,200 դրամ։
      • «365 օր» փաթեթի արժեքը Telcell Wallet հավելվածով՝ 70,400 դրամ, վճարման այլ միջոցներով՝ 72,000 դրամ։
  • ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐ
    • «30 օր» փաթեթի արժեքը Telcell Wallet հավելվածով՝ 6,160 դրամ, վճարման այլ միջոցներով՝ 6,300 դրամ։
    • «90 օր» փաթեթի արժեքը Telcell Wallet հավելվածով՝ 16,520 դրամ, վճարման այլ միջոցներով՝ 16,800 դրամ։
    • «365 օր» փաթեթի արժեքը Telcell Wallet հավելվածով՝ 61,600 դրամ, վճարման այլ միջոցներով՝ 63,000 դրամ։

Որտեղի՞ց կարելի է գնել Երևանի հանրային տրանսպորտի քարտ։

Միասնական տրանսպորտային քարտ հնարավոր է գնել Երևանում գործող Telcell մասնաճյուղերից, Մետրոպոլիտենի կայարաններում տեղադրված տերմինալներից, Մետրոպոլիտենի տոմսարկղերից, Երևանի քաղաքապետարանի Icentre ինֆորմացիոն կենտրոնին կից տերմինալներից:

Telcell մասնաճյուղերը գործում են «Երևան Սիթի» սուպերմարկետների տարածքներում։

Հասցեներն են՝

  • Մալաթիա մասնաճյուղ
    Սեբաստիա 141/5 
  • Րաֆֆի մասնաճյուղ
    Րաֆֆու 55/1 
  • Ավան մասնաճյուղ
    Հովհաննիսյան թաղամաս, 24/7 
  • Կոմիտաս մասնաճյուղ
    Կոմիտասի 60/2 
  • Հրապարակ մասնաճյուղ
    Տիգրան Մեծի 10 
  • Զեյթուն մասնաճյուղ
    Ռուբինյանց 15/5 
  • Բագրատունյաց մասնաճյուղ
    Բագրատունյաց 5/3
  • Դավիթաշեն մասնաճյուղ
    Տիգրան Պետրոսյան 25/5
  • Մաշտոց մասնաճյուղ
    Մաշտոցի 5 
  • Օհանով մասնաճյուղ
    Օհանով 26/9

Երևանի քաղաքապետարանի Icentre ինֆորմացիոն կենտրոնի հասցեներն են՝

  • Մելիք-Ադամյան-Նալբանդյան խաչմերուկ
  • Բաղրամյան 2/5
  • Լուսավորիչ 4/2
  • Ագաթանգեղոս 3

Երևանի վարչական շրջանների աշխատակազմերի (նախկին թաղապետարաններ) հասցեներն են՝

  • Աջափնյակ
    Արա Սարգսյան 5
  • Ավան
    Խուդյակով 222
  • Արաբկիր
    Նաիրի Զարյան 27
  • Դավթաշեն
    Դավթաշեն 3-րդ թաղամաս
  • Էրեբունի
    Սասունցի Դավիթ 87
  • Կենտրոն
    Տերյան 44
  • Մալաթիա-Սեբաստիա
    Սեբաստիա 32
  • Նոր Նորք
    Գայի 19
  • Նորք-Մարաշ
    Արմենակ Արմենակյան 272
  • Նուբարաշեն
    Նուբարաշենի 9-րդ փողոց, 4 շենք
  • Շենգավիթ
    Գարեգին Նժդեհ 26
  • Քանաքեռ-Զեյթուն
    Դավիթ Անհաղթ 11

Որտեղի՞ց կարելի է ստանալ ուղետոմսը կամ տրանսպորտային քարտը, եթե տերմինալն այն չի տրամադրել։

Ուղետոմսը կամ տրանսպորտային քարտը հնարավոր է ստանալ Telcell մասնաճյուղերից։ Ամբողջական ցանկը ներկայացված է վերևում։

Հնարավոր է նաև վճարած գումարը փոխանցել այլ ծառայության դիմաց։

Երևանի հանրային տրանսպորտում վճարման ինչպիսի՞ տարբերակներ կան։

Երևանի միասնական տոմսային համակարգն ընդունում է վճարումների հետևյալ  4 տարբերակը՝

  • Telcell Wallet հավելված
  • Տրանսպորտային միասնական քարտ
  • Տպագիր ուղետոմս
  • Բանկային քարտ
Նախորդը

Երբ ֆինանսներին գումարում ես տեխնոլոգիաներ, ծնվում են  աշխարհը փոխող գաղափարներ

Հաջորդը

Myler-ը Visa-ի հետ՝ 15% զեղչով

Հաջորդը
Myler-ը Visa-ի հետ՝ 15% զեղչով

Myler-ը Visa-ի հետ՝ 15% զեղչով

Նյութեր, որոնք քեզ կհետաքրքրեն

Զեղչով ուղետոմսեր

Զեղչով ուղետոմսեր

Ապրիլի 29, 2025

Ստատիկ ու դինամիկ QR ուղետոմսերն ու դրանց առանձնահատկությունները

Ստատիկ ու դինամիկ QR ուղետոմսերն ու դրանց առանձնահատկությունները

Ապրիլի 29, 2025

Տրանսպորտում վճարելու եղանակները

Տրանսպորտում վճարելու եղանակները

Ապրիլի 25, 2025

Հեշթեգեր

5 top things to do in Tsakhkadzor 5 useful apps 7 rules of effective shopping ArmyDay ArtsakhStrong Ayb Educational Foundation Bank account Best Armenian Brand Blog Books Charity Clubhouse Cluise Credits Duolingo E-Wallet Finance Financial literacy Giveaway IT Project Manager Kangaroo 2021 Mobile Payments Money Money Transfer New Year Online Payments Online shopping Payment System QR Payments Sber SberBank Online Scan and Pay Secure password Shopping Tapping Solution Meditations Team Telcell Telcell Power Telcell Wallet Toyota RAV4 Tsakhkadzor Utility Bills Women's Day World Password Day Մասնաճյուղեր

ՄԻԱՑԻՐ ՄԵԶ FACEBOOK-ՈՒՄ

Telcell © 2022

«Թել-Սել» ԲԲԸ գրանցված ընկերություն է Հայաստանի Հանրապետությունում, որի գործունեությունը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Տրանսպորտ
  • Ակցիաներ
  • Ֆիչաներ
  • Օգտակար

Telcell © 2022