Բանկային քարտ, որով կարելի է վճարել տրանսպորտում։ Սպասու՞մ էիր։ Դա արդեն հնարավոր է Amio Telcell քոբրենդ քարտով։ Այսուհետ դու կարող ես տրանսպորտում վճարել քարտով և հեռախոսով՝ Apple Pay-ի կամ Google Pay-ի միջոցով։
Այս քարտը կարելի է պատվիրել Ամիօ բանկի գլխամասում կամ մասնաճյուղերում։
Հավելյալ առավելություններ
- Քարտի թողարկում՝ անվճար
- Քարտի համալրում Telcell Wallet հավելվածով՝ անվճար
- Քարտի համալրում Telcell Terminal-ներով Ամիօ բանկի տարածքից դուրս՝ 100 դրամ միջնորդավճարով
- Քարտի համալրում Ամիօ բանկի բանկոմատներով կամ բանկի տարածքում տեղադրված վճարային տերմինալներով՝ անվճար
Այլ պայմաններ
- Կանխիկացում Ամիօ բանկի բանկոմատներից՝ 1% միջնորդավճար
- Մոբայլ բանկինգ համակարգի միջոցով փոխանցումներ՝ 1% միջնորդավճար
- Տարիքային սահմանափակում՝ 18+
- Բանկոմատով օրական կանխիկ գործողությունների առավելագույն սահմանաչափ՝ 1,000,000 դրամ, մեկ գործարքի առավելագույն սահմանաչափ՝ 500,000 դրամ
- Քարտի տարեկան սպասարկման վճար՝ 1000 դրամ
Շտապիր ստեղծել Amio Telcell քարտը և ստանալ բոլոր առավելությունները, ինչպես նաև կցիր քարտը քո Telcell Wallet-ին և կուտակիր բոնուսային BON միավորներ վճարումներից։
Ավելին՝ www.amiobank.am կայքում։
Ներբեռնել հավելվածը
