Telcell Wallet հավելվածը ներբեռնելու ու նույնականացում անցնելու համար անհրաժեշտ է հետևել մի քանի պարզ քայլի:
Քայլ 1. Ներբեռնել և գրանցվել
- Մուտք գործիր App Store կամ Google Play,
- որոնման դաշտում մուտքագրիր Telcell Wallet և ներբեռնիր,
- բացիր հավելվածը և ընտրիր լեզուն,
- սեղմիր Մուտք գործել Telcell Wallet,
- մուտքագրիր հեռախոսահամարդ, ծանոթացիր օգտագործման կանոններին և սեղմիր Հաստատել,
- մուտքագրիր SMS հաղորդագրությամբ ստացված կոդը,
- մուտքագրիր էլ. հասցեդ և սեղմիր Հաստատել,
- մուտքագրիր էլ. հասցեիդ ստացված կոդը:
Քայլ 2. Ակտիվացնել Telcell Wallet-ը
- Ստեղծիր ապահով գաղտնաբառ՝ ըստ նշված չափանիշների (առնվազն 8 նիշ, պարունակում է մեծատառ, թիվ և հատուկ նշան, օրինակ՝ բացականչական),
- կրկին մուտքագրիր այն և սեղմիր Հաստատել,
- ստեղծիր PIN կոդ և հաստատիր՝ կրկին մուտքագրելով այն,
- սեղմիր Թույլատրել, եթե ցանկանում ես հավելված մուտք գործել քո կենսաչափական տվյալներով (Face ID կամ մատնահետք):
Կարևոր է
Գաղտնաբառը, PIN կոդը և քեզ ուղարկված ոչ մի կոդ չի կարելի տրամադրել այլ անձանց:
Քայլ 3. Նույնականացնել հաշիվը
- Մուտք գործիր Telcell Wallet-ի Անձնական էջ,
- սեղմիր Բարձրացնել կարգավիճակը,
- ընտրիր ID քարտ կամ Անձնագիր և հաստատիր, որ ծանոթացել ես Օֆերտային,
- լուսանկարիր ID քարտիդ 2 կողմերը կամ անձնագրիդ 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ էջերը,
- լուսանկարները կարող ես նաև ներբեռնել քո հեռախոսի նկարադարանից,
- նայիր էկրանի համապատասխան հատվածին, որպեսզի նույնականացնես դեմքդ,
- մի փոքր սպասիր, մինչև կատարվի տվյալների հարցումը,
- նույնականացման հայտը դիտարկվում է ավտոմատ, մի քանի վայրկյանում,
- նույնականացումից հետո կստանաս ծանուցում նույնականացման հաջողված կամ ձախողված արդյունքի վերաբերյալ:
Շնորհավորում ենք, արդեն կարող ես օգտվել Telcell Wallet-ի բազմաթիվ գործարքներից:
Հուշում
- Եթե ավտոմատ նույնականացումը չի հաջողվել, փորձիր ինքնուրույն անցնել:
- Լրացուցիչ տեղեկությունների և աջակցության համար կարող ես զանգահարել 060272222 հեռախոսահամարով կամ մոտենալ Telcell մասնաճյուղ․ սիրով կօգնենք քեզ։
- Telcell մասնաճյուղերի հասցեներին ծանոթացիր www.telcell.am կայքում։
Տեսանյութ նույնականացման մասին՝
Ներբեռնել հավելվածը


























![[Ապրանք, որն անհրաժեշտ է բոլորին]. ինչպես «հայտնագործեցին» փողը](https://blog.telcell.am/wp-content/uploads/2021/05/Money_750x375-360x180.jpg)




