Telcell Terminal-ով այսուհետ կարող ես կատարել քարտի համալրում այլ քարտով:
Ինչպես դա անել
- Telcell Terminal-ի վրա ընտրիր Փոխանցում քարտին,
- մուտքագրիր Telcell Wallet-ում գրանցված քո հեռախոսահամարը,
- մուտքագրիր քարտի համարը, որին ցանկանում ես փոխանցում կատարել,
- ընտրիր Վճարել բանկային քարտով,
- մուտքագրիր փոխանցվող գումարը,
- սեղմիր Հաստատել,
- POS տերմինալին մոտեցրու քարտը, որից ցանկանում ես կատարել փոխանցումը:
Կարևոր է
Քարտով համալրում հնարավոր է կատարել միայն տերմինալի վրա POS սարքի առկայության դեպքում՝ ինչպես ֆիզիկական քարտով, այնպես էլ Apple Pay-ով և Google Pay-ով:
Ինչ է պետք իմանալ
- Մեկանգամյա փոխանցման սահմանաչափն է 100-400,000 դրամ:
- Փոխանցման միջնորդավճարը կազմում է.
- 500 դրամ՝ 100-12,500 դրամ սահմանաչափի դեպքում,
- 4%՝ 12,501-400,000 դրամ սահմանաչափի դեպքում:
Ներբեռնել հավելվածը


























![[Ապրանք, որն անհրաժեշտ է բոլորին]. ինչպես «հայտնագործեցին» փողը](https://blog.telcell.am/wp-content/uploads/2021/05/Money_750x375-360x180.jpg)



