ՀՀ օրենսդրությունում փոփոխության արդյունքում 2026 թվականի մայիսի 7-ից «Կատարողական վարույթի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումները տարածվելու են նաև էլեկտրոնային դրամապանակներում առկա դրամական միջոցների վրա:
Սա նշանակում է, որ հարկադիր կատարման ենթակա ակտ ունենալու դեպքում Telcell Wallet-ի հաշվեկշռին առկա գումարը կարող է մասամբ կամ ամբողջությամբ արգելադրվել/բռնագանձվել:
Արգելադրված գումարը ցուցադրվելու է Telcell Wallet-ի գլխավոր էջում:
Արգելանքը հանելու համար անհրաժեշտ է մարել պարտքը:
Ինչպես մարել պարտքը
- Մուտք գործիր Telcell Wallet հավելված,
- սեղմիր հավելվածի գլխավոր էջում ցուցադրված հաշվեկշռին, որտեղ ցուցադրված է արգելադրված գումարը,
- երկու և ավելի հարկադիր կատարման ակտերի առկայության դեպքում՝ կտեսնես ակտերի ցանկը, որոնցից կարող ես վճարում կատարել միայն առաջինի համար,
- սեղմիր Շարունակել,
- մեկ հարկադիր կատարման ակտ ունենալու դեպքում՝ ավտոմատ կհայտնվես վարույթի վճարման էջում,
- վճարման էջում ցուցադրվում է վճարման ենթակա գումարը, որը կարող ես փոփոխել ցանկության դեպքում,
- ընտրիր վճարման եղանակը և սեղմիր Շարունակել,
- ստուգիր տվյալները և սեղմիր Վճարել:
Կարևոր է
Պարտքը մարելուց հետո հաշիվների ապաարգելադրումը կատարվում է ավտոմատ՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում։


























![[Ապրանք, որն անհրաժեշտ է բոլորին]. ինչպես «հայտնագործեցին» փողը](https://blog.telcell.am/wp-content/uploads/2021/05/Money_750x375-360x180.jpg)



