• Տրանսպորտ
  • Ակցիաներ
    18 կա՞ս։ Մասնակցիր խաղարկությանը 🎂

    18 կա՞ս։ Մասնակցիր խաղարկությանը 🎂

    🚏 Ստացիր 3 ուղետոմս՝ գնելով տրանսպորտային քարտ (ավարտված)

    🚏 Ստացիր 3 ուղետոմս՝ գնելով տրանսպորտային քարտ (ավարտված)

    🔥 -20% շքեղ գնումներիդ համար (ավարտված)

    🔥 -20% շքեղ գնումներիդ համար (ավարտված)

    «Summer Fest» համերգին Telcell-ի տաղավարում գովազդային վիճակախաղի պայմաններ (ավարտված)

    «Summer Fest» համերգին Telcell-ի տաղավարում գովազդային վիճակախաղի պայմաններ (ավարտված)

    «Summer Fest» համերգի տոմսերի գովազդային վիճակախաղի պայմաններ (ավարտված)

    «Summer Fest» համերգի տոմսերի գովազդային վիճակախաղի պայմաններ (ավարտված)

    🛒 Մի արի, մենք կբերենք

    🛒 Մի արի, մենք կբերենք

    KinoPark-ում 15% զեղչ Visa-ի հետ

    KinoPark-ում 15% զեղչ Visa-ի հետ

    Անվճար քարտ և անվճար երթևեկություն (ավարտված)

    Անվճար քարտ և անվճար երթևեկություն (ավարտված)

    Myler-ը Visa-ի հետ՝ 15% զեղչով (ավարտված)

    Myler-ը Visa-ի հետ՝ 15% զեղչով (ավարտված)

  • Ֆիչաներ
    Կանխիկացում՝ Telcell Wallet-ից

    Կանխիկացում՝ Telcell Wallet-ից

    ՄԵԿ ՔԱՐՏ, ՇԱՏ ՈՒՂԻՆԵՐ

    ՄԵԿ ՔԱՐՏ, ՇԱՏ ՈՒՂԻՆԵՐ

    Telcell Visa

    Թվային քարտ, որի դիզայնն ընտրում ես ինքդ

    Լույսի, գազի ու ջրի մարդիկ՝ քո գրպանում

    Լույսի, գազի ու ջրի մարդիկ՝ քո գրպանում

    Մի հապաղիր, սկանավորիր QRը

    Մի հապաղիր, սկանավորիր QRը

  • Օգտակար
    Koreez

    Երբ ֆինանսներին գումարում ես տեխնոլոգիաներ, ծնվում են  աշխարհը փոխող գաղափարներ

    Telcell-ի աշխատակիցները նվիրում են իրենց սիրելի գրքերը

    Telcell-ի աշխատակիցները նվիրում են իրենց սիրելի գրքերը

    Տանդ բանալին կտա՞ս ուրիշին…

    Տանդ բանալին կտա՞ս ուրիշին…

    Լավագույն միջոցառումները՝ քո Telcell Wallet-ում

    Լավագույն միջոցառումները՝ քո Telcell Wallet-ում

    Բարեգործ աստղեր… ինչպես դառնալ նրանցից մեկը

    Բարեգործ աստղեր… ինչպես դառնալ նրանցից մեկը

    Ինչպես «հայտնագործեցին» փողը

    Ինչպես «հայտնագործեցին» փողը

    5 մոտիվացնող գիրք ապագա բիզնեսմենների համար

    5 մոտիվացնող գիրք ապագա բիզնեսմենների համար

    7 ոսկե կանոն՝ լավ շոփինգի համար

    7 ոսկե կանոն՝ լավ շոփինգի համար

    [Ապրանք, որն անհրաժեշտ է բոլորին]. ինչպես «հայտնագործեցին» փողը

    [Ապրանք, որն անհրաժեշտ է բոլորին]. ինչպես «հայտնագործեցին» փողը

No Result
View All Result
Telcell Blog

Մեր տիկին Անահիտը՝ բնությանը ներդաշնակ, մարդկանց սիրելի

Մեր տիկին Անահիտը՝ բնությանը ներդաշնակ, մարդկանց սիրելի
Օգոստոսի 30, 2021
Պատմություններ

Տիկին Անահիտը մեր հաշվապահն է՝ արդեն 11 տարի: Նա մեր թիմի ավագ սերնդի անդամներից է, ինչը հուշում է միմիայն նրա 40 տարվա աշխատանքային փորձը: Ուրիշ ոչինչ չի կարող մատնել նրա տարիքը: Տիկին Անահիտը չի էլ թաքցնում այն. «տարիքն ընդամենը թիվ է»,- ասում է, ու չնայած թվերի նկատմամբ մասնագիտական սիրուն, վստահ է՝ կարևորը հոգով երիտասարդ լինելն է: Նրա վարակիչ կենսուրախությունը մեզ հետ է ամեն օր: Թիմային խնջույքներին էլ երբեմն կատակում է՝ դիմելով երիտասարդ գործընկերուհիներին, թե՝ «ձեզ ավելի ակտիվ պահեք, որպեսզի իմ ակտիվությունն աչք չծակի»: 

Տիկին Անահիտը Telcell-ի հետ է՝ ընկերության հիմքերից, երբ մեր հիմնական աշխատակիցների թիվը 32 էր. այսօր արդեն նա «ստիպված է» հաշվարկել ավելի քան 250 հիմնական աշխատակիցների աշխատավարձերը: «Ի՞նչն է ձեզ գրավել Telcell-ում» հարցին՝ լիբերալ հայացքներով տիկին Անահիտն անմիջապես պատասխանում է.


«Ես թիմային աշխատանքի կողմնակից եմ. ինձ համար կարևոր է, որ թիմում բոլորին նայեն հավասար աչքով, անկախ նրանից՝ դիմացինդ բաժնի պետ է, թե շարքային աշխատակից. հենց այդ հարցում էլ իմ ու ընկերության մոտեցումները համընկան»: 


«Ինչու՞ հենց հաշվապահություն»,- հետաքրքրվեցի ես ու բացահայտեցի տիկին Անահիտի վաղեմի երազանքը: Պարզվում է՝ նա ուզում էր մանկավարժ դառնալ. «Երեխաների հանդեպ միշտ յուրահատուկ սեր եմ ունեցել. դա էր պատճառը, որ հակված եմ եղել մանկավարժ դառնալու մտքին: 

Մասնակցեցի ընդունելության քննություններին.  շեմն անցնելու համար չէր բավարարում ընդամենը կես միավոր: Հաջորդ տարի ուժերս փորձելու համար, ըստ խորհրդային կարգերի, հարկավոր էր կա՛մ մասնագիտական, կա՛մ բանվորական ստաժ: Այդպիսով, քեռուս կնոջ միջնորդությամբ ընդունվեցի աշխատանքի՝ երկաթ-բետոնային կոնստրուկցիաների գործարանի լաբորատորիայում, որպեսզի ստաժ ձեռք բերեմ ու զուգահեռ պատրաստվեմ գալիք քննություններին: Աշխատանքի շրջանակներում լաբորատորիաների հաշվետվությունները նույնպես ես էի կազմում. այդպես էլ ղեկավարությունը նկատեց իմ մեջ հաշվապահական տաղանդ ու գործուղեց պետական տնտեսագիտական համալսարան՝ սովորելու»: 

Այսօր արդեն տիկին Անահիտն ուրախ է, որ կյանքն այդպես է դասավորվել, քանի որ հաշվապահությունը դարձել է ողջ կյանքի սիրելի գործը, դե իսկ երեխաների հանդեպ սերն իհարկե չի մարել: Խոստովանում է, որ անհամբերությամբ սպասում է՝ երբ է տատիկ դառնալու, իսկ մինչ այդ, եթե մի տեղ երեխաներ ու մեծահասակներ կան, նա նախընտրում է ավելի երկար ժամանակ անցկացնել հենց բալիկների հետ, քանի որ…


«նրանց մեջ մաքրություն ու պարզություն կա»: 


Տիկին Անահիտը բնության, կենդանիների, բլյուզ երաժշտության ու պատմական, դետեկտիվ գրականության սիրահար է: Ասում է՝ «եթե օֆիսում ծաղիկներ եք տեսնում, կարող եք վստահ լինել՝ իմ ձեռքի գործն է», դե իսկ կոլեգաները փաստում են, որ որևէ կենդանի, որին կհաջողվի հայտնվել Telcell-ի շրջակայքում, քաղցած չի մնա, կերակրողը հենց ինքն է՝ մեր տիկին Անահիտը:

Share
Հեշթեգեր: TeamTelcell
Նախորդը

Ինչի՞դ են պետք Telcell-ի մասնաճյուղերը

Հաջորդը

7 ոսկե կանոն՝ լավ շոփինգի համար

Հաջորդը
7 ոսկե կանոն՝ լավ շոփինգի համար

7 ոսկե կանոն՝ լավ շոփինգի համար

Նյութեր, որոնք քեզ կհետաքրքրեն

✈️ Ինչպես վճարել Զվարթնոց-Երևան-Զվարթնոց ավտոբուսում

✈️ Ինչպես վճարել Զվարթնոց-Երևան-Զվարթնոց ավտոբուսում

Սեպտեմբերի 25, 2025

Ինչպես գնել ուղետոմս Telcell Wallet-ով

Ինչպես գնել ուղետոմս Telcell Wallet-ով

Սեպտեմբերի 18, 2025

Կանխիկացում՝ Telcell Wallet-ից

Կանխիկացում՝ Telcell Wallet-ից

Օգոստոսի 14, 2025

Հեշթեգեր

5 top things to do in Tsakhkadzor 5 useful apps 7 rules of effective shopping ArmyDay ArtsakhStrong Ayb Educational Foundation Bank account Best Armenian Brand Blog Books Charity Clubhouse Cluise Credits Duolingo E-Wallet Finance Financial literacy Giveaway IT Project Manager Kangaroo 2021 Mobile Payments Money Money Transfer New Year Online Payments Online shopping Payment System QR Payments Sber SberBank Online Scan and Pay Secure password Shopping Tapping Solution Meditations Team Telcell Telcell Power Telcell Wallet Toyota RAV4 Tsakhkadzor Utility Bills Women's Day World Password Day Մասնաճյուղեր

ՄԻԱՑԻՐ ՄԵԶ FACEBOOK-ՈՒՄ

Telcell © 2022

«Թել-Սել» ԲԲԸ գրանցված ընկերություն է Հայաստանի Հանրապետությունում, որի գործունեությունը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Տրանսպորտ
  • Ակցիաներ
  • Ֆիչաներ
  • Օգտակար

Telcell © 2022