Բարի գալուստ Հայաստան, որտեղ քեզ դիմավորում են ժպիտով և տրանսպորտի QR ուղետոմսերով:
Շատ լավ, իսկ ինչպե՞ս հասնել Երևան
Օդանավակայանից Երևան կարելի է հասնել ավտոբուսով, որը, ինչպես և Երևանի ամբողջ հասարակական տրանսպորտը, անցել է անկանխիկ վճարման ձևի: Սա նշանակում է, որ անհրաժեշտ է գնել QR ուղետոմս Telcell Wallet-ով կամ Telcell Terminal-ով կամ վճարել բանկային քարտով, այդ թվում՝ Google Pay-ով և Apple Pay-ով, որոնք հասանելի են միայն օդանավակայանի ավտոբուսում:
*Ուղետոմսով կարող ես կատարել մեկ ուղևորություն՝ «Զվարթնոց» օդանավակայանից դեպի Երևանի կենտրոն կամ հակառակ ուղղությամբ։ Այն անհրաժեշտ է ակտիվացնել գնելուց առավելագույնը 30 օրվա ընթացքում։ Ուղետոմսն արժե 500 դրամ, իսկ Telcell Wallet հավելվածում՝ 480 դրամ։
Ինչպես գնել ուղետոմս Telcell Wallet-ով
Եթե դեռ նույնականացված չես Telcell Wallet-ում, ապա խորհուրդ ենք տալիս անել դա նախապես, որպեսզի անհրաժեշտության դեպքում կարողանաս արագ գնել ուղետոմսը:
Հավելվածի անձնական էջում սեղմիր «Բարձրացնել կարգավիճակը» և հետևիր քայլերին։ Նույնականացումը հավելվածում կատարվում է ավտոմատ, մի քանի պարզ քայլով:
Երբ հայտը հաստատվի․
- մուտք գործիր Telcell Wallet հավելված և գլխավոր էջում սեղմիր «Տրանսպորտ» կոճակը,
- բացիր «Գնել ուղետոմս» բաժինը և ընտրիր «Օդանավակայան» ուղետոմսը,
- ընտրիր վճարման եղանակը և սեղմիր «Շարունակել», այնուհետև` «Վճարել»։
Գումարը կգանձվի, և կարտացոլվի QR կոդ, որը պահպանվում է գլխավոր էջի «Տոմսեր» բաժնում:
Ինչպես գնել ուղետոմս Telcell Terminal-ով
ℹ️ Օդանավակայանը միակ տեղն է, որտեղ դեռ կարելի է գնել թղթային QR ուղետոմս: Դա անելու համար.
- գտիր Telcell Terminal օդանավակայանի տարածքում,
- գլխավոր էջում սեղմիր «Ուղետոմս»,
- ընտրիր «Օդանավակայան»,
- մուտքագրիր հեռախոսահամարը և սեղմիր «Առաջ»,
- ընտրիր ուղետոմսերի քանակը և սեղմիր «Առաջ»,
- ընտրիր վճարման եղանակը՝ կանխիկ կամ բանկային քարտով, մուտքագրիր գումարը կամ մոտեցրու քարտը POS տերմինալին և կատարիր վճարումը:
Տերմինալը կտրամադրի թղթային մեկանգամյա QR ուղետոմս։
Ինչպես վճարել տրանսպորտում
Տրանսպորտում վճարելու համար Telcell Wallet-ի QR ուղետոմսը կամ տերմինալի թղթային ուղետոմսը մոտեցրու վալիդատորի QR սքաներին։ Երբ վճարումը հաստատվի, վալիդատորի էկրանին կհայտնվի հաստատման կանաչ նշանը։
Մաղթում ենք բարի երթ և արևոտ եղանակ:
Ներբեռնել հավելվածը
