— Գումարը ե՞րբ կկարողանաս փոխանցել Հայաստան։
— Դեռ չգիտեմ, երբ հասցնեմ բանկ գնալ։
Սա հաճախ կրկնվող զրույց է, երբ հարազատներից մեկը Ռուսաստանում է ապրում ու աշխատում։ Իսկ այսօր, շնորհիվ մեր ու ռուսական ամենահայտնի բանկերից մեկի` Сбер-ի հետ համագործակցության, կարելի է հավերժ մոռանալ այս երկխոսության մասին, որովհետև գումար փոխանցելու և ստանալու համար պահանջվում է ընդամենը բջջային հեռախոսահամար։
Այլևս կարիք չունես բանկ այցելել, հերթերում ժամանակ կորցնել, էլ չենք խոսում համավարակային ռիսկերի մասին։ Գումարը ստանում ես մեկ ակնթարթում՝ քո բջջային հեռախոսահամարով, անմիջապես քո Telcell Wallet-ին:
- Ներբեռնում/բացում ես Telcell Wallet հավելվածը ու գրանցվում բջջային հեռախոսահամարով,
- Telcell Wallet-ում անցնում ես նույնականացում (կցելով անձնագրի տվյալները),
- Ռուսաստանի բարեկամներիդ տեղեկացնում ես, որ Сбер Онлайн-ից գումարն ուղարկեն` մուտքագրելով քո բջջային հեռախոսահամարը, ու վերջ:
Մնում է հասկանալ՝ ինչ արժե այս հաճույքը: Միանգամից ասենք՝ թանկ չէ․ Сбер Онлайн-ով գումար փոխանցողից մինչև 3000 ռուսական ռուբլի փոխանցելու պարագայում գանձվում է ընդամենը 30 ռուբլի, դրանից բարձրի դեպքում՝ գործարքի 1%-ը, իսկ Հայաստանում Telcell մասնաճյուղերում կանխիկացման դեպքում միջնորդավճարը 0․7% է։ Կա նաև բանկային քարտով կանխիկացման տարբերակ. պարզապես Telcell Wallet-ի հաշվից պետք է գումարը փոխանցել ցանկացած բանկային քարտի հաշվին ու արդեն բանկոմատով կանխիկացնել այն:
Դատելով մեր օգտատերերի բազմաթիվ նամակներից` այս ծառայությունը շատ է հեշտացրել նրանց ու ռուսաստանաբնակ բարեկամների կյանքը, շատերն անգամ իսպառ հրաժարվել են կանխիկից ու անցել անկանխիկ գործարքների` կատարելով արագ վճարումներ՝ հաճախ նաև QR տարբերակով, որի մասին արդեն պատմել ենք։
Նոր ծառայությունները շարունակական են լինելու: