Փոքր քայլեր՝ մեծ նպատակի համար

Մեր գործընկերների ամանորյա նվերների կոնցեպտը հիմնված է «արարիր բարություն և տարածիր այն» գաղափարի վրա։

Այս տարի որոշել ենք աշխատակիցների և գործընկերների կորպորատիվ նվերների գումարը ներդնել Արցախի էներգետիկ անկախության և բոլորիս ապահով ապագայի մեջ։ Այդ նպատակով մենք համագործակցում ենք Shtigen Group ընկերության հետ՝ «Արևածագ Արցախում» նախագծի շրջանակներում։

Այս տարի մեր աշխատակիցների և գործընկերների համար նախատեսված ամանորյա նվերների փոխարեն 7,4 միլիոն դրամ կուղղվի Մարտունու արհեստագործական ուսումնարանին։
Ուսումնարանում 2023-ի տարեսկզբին կտեղադրվի հիբրիդային ֆոտովոլտային կայան և արեւային 2 ջրատաքացուցիչ, որոնց շնորհիվ կրթարանը կունենա մշտական անվճար տաք ջուր և էլեկտրաէներգիա։

Ուսումնարանում 7 ուղղությամբ մասնագիտանում է շուրջ 120 պատանի։ Եռամյա կրթությունից հետո նրանք դառնում են տրանսպորտային միջոցներ շահագործող-նորոգող, տրակտորիստ մեքենավար, վարսահարդար, դերձակ, սալիկապատող, զոդող և խոհարար: Ուսումնարանում արհեստագործական կրթություն են ստանում ոչ միայն Մարտունի քաղաքի, այլև մերձակա համայնքների երիտասարդները։
Մենք հնարավորություն ունենք աջակցել նրանց, օգնել լավ պայմաններում ստանալ որակյալ կրթություն և մեր փոքր ներդրումն ունենալ մեծ գործում: Սա բարեգործություն չէ, այլ տնտեսական զարգացմանը միտված քայլ։

Նախագծին աջակցելու համար կարող եք նվիրատվություն կատարել Telcell Wallet հավելվածի և Telcell տերմինալների միջոցով՝ «Բարեգործական կազմակերպություններ» բաժնում ընտրելով «Արևածագ Արցախում» նախագիծը և մուտքագրելով նվիրատվությանն ուղղվող գումարը։