Telcell Terminal-ով այսուհետ կարող ես գումար կանխիկացնել Telcell Wallet-ին կցված հաշիվներից:
Ինչպես դա անել
- Telcell Terminal-ի էկրանին ընտրիր Telcell Wallet Կանխիկացում բանկային հաշվից տարբերակը,
- մուտքագրիր Telcell Wallet հավելվածում գրանցված քո հեռախոսահամարը,
- ընտրիր այն բանկը, որի հաշվից իրականացվելու է կանխիկացումը, եթե առկա է մի քանի բանկային հաշիվ,
- մուտքագրիր կանխիկացվող գումարի չափը,
- տերմինալի էկրանին բացված պատուհանում նշվում է, թե քանի փուլով է տրամադրվելու կանխիկացվող գումարը,
- սեղմիր Հաստատել կամ Չեղարկել գործընթացը ընդհատելու համար,
- եթե գումարը տրամադրվում է մի քանի փուլով, յուրաքանչյուր փուլից հետո սեղմիր Շարունակել,
- տերմինալի էկրանին բացվում է նույնականացման պատուհան,
- սքանավորիր տերմինալի էկրանին ցուցադրված QR կոդը հեռախոսի տեսախցիկով կամ Telcell Wallet հավելվածով,
- սեղմիր Ստանալ կանխիկը գործարքը հաստատելու համար,
- հաջողված կամ ձախողված գործարքի դեպքում կստանաս ծանուցում քո Telcell Wallet-ին:
Ինչ պետք է իմանալ
- Կանխիկացումը հասանելի է միայն Telcell Wallet հավելվածում գրանցված և նույնականացված օգտատերերի համար:
- Կանխիկացում հնարավոր է իրականացնել Երևանի մետրոպոլիտենի կայարաններում տեղակայված Telcell Terminal-ներով:
- Կանխիկացման միջնորդավճարը կազմում է 1,5%:
- Մեկանգամյա կանխիկացման սահմանաչափն է 100,000 դրամ:
Կարևոր է
- Կանխիկացումը հնարավոր է կատարել միայն Telcell Wallet հավելվածում կցված հաշիվներից:
- Telcell Wallet հավելվածի հաշվեկշռից հնարավոր չէ կանխիկացում իրականացնել:
Ներբեռնել հավելվածը


























![[Ապրանք, որն անհրաժեշտ է բոլորին]. ինչպես «հայտնագործեցին» փողը](https://blog.telcell.am/wp-content/uploads/2021/05/Money_750x375-360x180.jpg)




