Globbing Black Friday

Ինչպե՞ս շահել iPhone 15 կամ նվեր քարտ | Խաղարկություն Telcell Wallet-ից և Globbing-ից

Շուտով սկսելու ես ավելի հաճախ լիցքավորել Globbing-ի հաշիվդ, որովհետև Սև ուրբաթ, զեղչեր, երկար սպասված գնումներ։ Իսկ մենք քեզ այդ ընթացքում խաղարկության կտրոններ կտանք, համաձա՞յն ես։

Կտրոններով կարող ես մասնակցել խաղարկությանը և շահել iPhone 15 ընդամենը 5000 դրամով։ Այդ դեպքը պատմությունը կհիշի որպես ամենահաջողված գործարք։

Ինչպե՞ս է դա աշխատում

Նոյեմբերի 20-ի 00։01-ից մինչև դեկտեմբերի 20-ի 23։59 լիցքավորիր հաշիվդ Telcell Wallet-ով և ամեն 5000 կամ ավելի դրամի միանվագ համալրման դիմաց ստացիր 1 կտրոն։ 

  • Մուտք գործիր Globbing-ի քո հաշիվ
  • Սեղմիր Իմ հաշվի համալրում
  • Որպես վճարման եղանակ ընտրիր Telcell Wallet-ը
  • Telcell Wallet-ում հաստատիր դուրս գրված հաշիվը և կատարիր վճարումը

Քո կտրոններով կարող ես շահել երկու iPhone 15-ներից կամ տասը 10,000 դրամ արժողությամբ Globbing նվեր քարտերից մեկը։

Կարևոր է

Եթե համալրես Globbing-ի քո հաշիվը 5000 դրամով, ապա կստանաս 1 կտրոն։ 10,000 դրամով համալրելիս նույնպես կստանաս 1 կտրոն։ 

Սա նշանակում է, որ կտրոններ գոյանում են համապատասխան գումարի չափով ամեն համալրումից, ոչ թե համալրման գումարից։ 

Օրինակ

16,000 դրամի մեկ համալրում՝ 1 կտրոն

5100 դրամի երկու համալրում՝ 2 կտրոն

Խաղարկության ամփոփում

Ամփոփումը կանցկացվի դեկտեմբերի 25-ին՝ ժամը 16։00-ին, Telcell Wallet-ի ֆեյսբուքյան էջում, live ֆորմատով։  

Հաղթող կտրոններն ընտրվելու են պատահականության սկզբունքով։

Հիշեցնում ենք մրցանակները

  • 2 X iPhone 15, 256 GB
  • 10 X 10,000Դ Globbing նվեր քարտ

Մաղթում ենք գտնել ամենամեծ զեղչերը, իսկ հետո՝ հայտնվել հաղթողների ցանկում։ 

Ներբեռնել հավելվածը