Թերթելով պատմության էջերը

Երևանի հասարակական տրանսպորտում միասնական տոմսային համակարգի ներդրման շրջանակներում Telcell ընկերությունը 2023 թվականին ընտրվեց ծրագրի կատարող, սկսվեց ներդրման գործընթացը…

Ի՞նչ ունենք այսօր

Մայրաքաղաքում ավտոբուսի, տրոլեյբուսի և մետրոյի համար ուղևորներն արդեն վճարում են QR ուղետոմսերով, որոնք կարելի է նախապես ձեռք բերել Telcell Wallet հավելվածում:

Ինչպե՞ս 

  • Telcell Wallet-ի գլխավոր էջում սեղմիր «Ուղետոմսեր»,
  • ընտրիր տրանսպորտի տեսակը, տոմսերի քանակը և վճարման եղանակը,
  • կատարիր վճարումը:

Ի՞նչ անել QR-ի հետ

Ավտոբուսներում, տրոլեյբուսներում և մետրոյում տեղադրված են նարնջագույն սքաներներ: Անհրաժեշտ է ուղետոմսի QR-ը մոտեցնել սարքի ստորին հատվածում գտնվող պատուհանին: QR-ն ավտոմատ կսքանավորվի, էկրանին կհայտնվի հաստատման նշանը:

Մետրոյում անհրաժեշտ է կատարել նույն գործողությունը` այն տարբերությամբ, որ սքաները տեղադրված է անցակետում: 

QR ուղետոմսերի ներդրումը իսկապես մեծ փոփոխություն է: Ուզու՞մ ես զգալ տարբերությունը` գնիր քո առաջին ուղետոմսը հիմա:

Ներբեռնել հավելվածը