Եթե եղել է, որ ցանկանաս գնել այն, ինչի գումարն այդ պահին չունես կամ չես ցանկանում ծախսել, ձեռք բարձրացրու՝ մենք քեզ հետ ենք և լուծում ունենք։
Քո Telcell Wallet-ում արդեն գործում է գնումների ամենահարմար ծառայությունը, որի միջոցով կարող ես ձեռք բերել ցանկացած ապրանք մեր գործընկերներից, իսկ վճարումը կատարել հետո։ «Ի՞նչ է նշանակում հետո»,- կհարցնես դու։
ՀԵՏՈ, 3 ամսվա ընթացքում
«Ապառի՞կ»,- կհարցնես դու։ «Ոչ»,- կպատասխանենք մենք․ այստեղ չկան հավելյալ տոկոսներ և նույնիսկ սպասարկման վճար։ Դու ձեռք ես բերում ապրանք՝ վճարելով միայն ապրանքի գինը։
Ինչպե՞ս է դա աշխատում
Telcell Wallet-ով վճարում կատարելիս պետք է որպես վճարման եղանակ ընտրել PartPay տարբերակը․ այսպես է կոչվում ծառայությունը, որն ընդմիշտ կփոխի գնումներ կատարելու քո սովորույթները։
*Նախքան գնումներ կատարելը պարզիր PartPay-ով քեզ հատկացվող սահմանաչափը՝ բացելով համապատասխան դաշտը հավելվածի գլխավոր էջում։
Որտե՞ղ գնումներ կատարել
Մեր գործընկերների թարմացվող ցանկին կարող ես հետևել այստեղ:
Համոզված ենք՝ քո wish list-ում կան բաներ, որ կուզեիր ունենալ հիմա, բայց վճարումը հետո կատարել։ Քեզ արդեն ոչինչ չի խանգարում։
ՊԱՅՄԱՆՆԵՐ
- Վարկառուի տարիք՝ 21-65
- Վարկի ստորին սահմանաչափ՝ 5000 ՀՀ դրամ
- Վարկի վերին սահմանաչափ՝ 1,400,000 ՀՀ դրամ
- Վարկի ժամկետ՝ 3 ամիս
- Վարկի մարում՝ ամեն ամսվա 7-ը
- Տարեկան անվանական տոկոսադրույք՝ 0%
- Տարեկան փաստացի տոկոսադրույք՝ 0% (հաշվարկված է 1-3 ամիսների համար)
- Վարկի սպասարկման վճար՝ 0%
Տույժեր և տուգանքներ
-
Եթե ժամկետանց օրերի քանակը չի գերազանցում 3-ը՝ 5000 ՀՀ դրամ տուգանք:
-
Այլ դեպքերում (ժամկետանցման 4-րդ օրվանից սկսած) վարկի վրա սկսում են գործել CashMe անգրավ վարկատեսակի համապատասխան պայմանները։