Telcell Wallet էլեկտրոնային դրամապանակը ունի 3 կարգավիճակ.
????Ստանդարտ
????Կոմֆորտ
????Պրեմիում
Ինչպե՞ս օգտվել Telcell Wallet-ի բոլո՜ր հնարավորություններից ու ստանալ BONուսներ։ Իհարկե՝ բարձրացնել կարգավիճակը Պրեմիումի։
Անհրաժեշտ է անձնագրով կամ ID քարտով նույնականանալ, ինչը կարող ես 2 տարբերակով՝
????օնլայն՝ Telcell Wallet-ում, քեզ հարմար վայրից ու ժամի,
????Telcell մասնաճյուղերում՝ մեր աշխատակցի օգնությամբ։ Ցանկը՝
Telcell Wallet-ում նույնականացվելիս՝
????դրամապանակիդ Անձնական էջում սեղմիր «Նույնականացում», ապա «Անցնել նույնականացում» կոճակը, լրացրու անձնագրային կամ ID քարտի տվյալները և սեղմիր հաջորդ քայլ տանող սլաքը։
Անձնագրային տվյալները հաստատելու համար կցիր անձնագրիդ 2-3, 4-5 էջերի լուսանկարները կամ scan-ը, ապա նաև անձնագրիդ հետ ինքնալուսանկարը (selfie):
Նույնականացման քարտով նույնականանալիս անհրաժեշտ է կցել քարտի դիմերեսի ու դարձերեսի լուսանկարը։
Ուշադրություն.
կարևոր է, որ լուսանկարում հստակ երևան անձնագրի 4 եզրերը, նկարը լինի պարզ, և բոլոր տվյալները՝ ընթեռնելի։
Մնում է սեղմել «Նույնականացնել» կոճակը և 24 ժամվա ընթացքում մեր մասնագետների ստուգումից հետո կդառնաս ՊՐԵՄԻՈՒՄ դրամապանակի օգտատեր ու կօգտվես Telcell Wallet-ի բոլոր առավելություններից, մասնավորապես՝
????հաշվին թույլատրելի 1 000 000 դրամի մնացորդ,
????համակարգում առկա բոլոր ծառայություններից օգտվելու հնարավորություն,
????ակնթարթային վարկերի ստացում,
????Ռուսաստանից գումարի ստացում՝ անգամ առանց բանկային քարտի,
????Telcell Wallet-ից գումարի կանխիկացում և այլն։
BONուս. կցելով անձնագրիդ տվյալները` կստանաս ՄԻԱՆԳԱՄԻՑ 3000 BON, որը կարող ես փոխանակել տարբեր նվերներով հավելվածի BON մարքեթում։