Փոխանցումներ Ռուսաստանից
Փոխանցումներ Ռուսաստանից

Նոր, արագ, հուսալի
Փոխանցումներ QIWI-ից Telcell Wallet-ին

Այո՛, արդեն հասանելի է։ Այժմ դու կարող ես ստանալ դրամական փոխանցումներ Ռուսաստանից նոր ճանապարհով՝ QIWI դրամապանակից անմիջապես քո Telcell Wallet-ին։ 

Ինչպես է դա կատարվում

— QIWI դրամապանակում ընտրում ես «Платежи и переводы» բաժինը,

— Սեղմում ես «Переводы между кошельками»,

— Ընտրում Telcell Wallet,

— Այստեղ նշում ես ստացողի Telcell Wallet-ի հեռախոսահամարը, փոխանցվող գումարը ռուբլով և տեղում կտեսնես դրա համարժեքը հայկական դրամով,

— Վերջում սեղմում ես «Оплатить»:

Այսքանը։ Նշված գումարը QIWI դրամապանակից անմիջապես կփոխանցվի ստացողի Telcell Wallet-ին։

Միայն թե հիշիր

Այս եղանակով գումար ստանալու համար անհրաժեշտ է նույնականացված լինել Telcell Wallet-ում (Էքսպերտ, Գուրու)։

Մի քանի խոսք պայմանների մասին

  • QIWI-ից Telcell Wallet-ին փոխանցվող նվազագույն գումարը 10 ռուբլի է,
  • Փոխանցվող առավելագույն գումարը «Основной» կարգավիճակ ունեցող օգտատերերի համար 60,000 ռուբլի է, «Профессиональный» կարգավիճակ ունեցողների համար՝ 500,000 ռուբլի,
  • Փոխանցում կատարողից պահվում է 3% միջնորդավճար։

Ներբեռնել հավելվածը