• Տրանսպորտ
  • Ակցիաներ
    🛒 Մի արի, մենք կբերենք

    🛒 Մի արի, մենք կբերենք

    KinoPark-ում 15% զեղչ Visa-ի հետ

    KinoPark-ում 15% զեղչ Visa-ի հետ

    Անվճար քարտ և անվճար երթևեկություն

    Անվճար քարտ և անվճար երթևեկություն

    Myler-ը Visa-ի հետ՝ 15% զեղչով

    Myler-ը Visa-ի հետ՝ 15% զեղչով

    Լանչի ըմպելիքը՝ մեզնից

    Լանչի ըմպելիքը՝ մեզնից

    Անվճար ըմպելիք Foodpark by Downtown-ում

    Անվճար ըմպելիք Foodpark by Downtown-ում

    Ընդմիջման ժամանակ հյութը նվեր ստացիր

    Ընդմիջման ժամանակ հյութը նվեր ստացիր

  • Ֆիչաներ
    ՄԵԿ ՔԱՐՏ, ՇԱՏ ՈՒՂԻՆԵՐ

    ՄԵԿ ՔԱՐՏ, ՇԱՏ ՈՒՂԻՆԵՐ

    Telcell Visa

    Թվային քարտ, որի դիզայնն ընտրում ես ինքդ

    Լույսի, գազի ու ջրի մարդիկ՝ քո գրպանում

    Լույսի, գազի ու ջրի մարդիկ՝ քո գրպանում

    Մի հապաղիր, սկանավորիր QRը

    Մի հապաղիր, սկանավորիր QRը

  • Օգտակար
    Koreez

    Երբ ֆինանսներին գումարում ես տեխնոլոգիաներ, ծնվում են  աշխարհը փոխող գաղափարներ

    Ինչպես կողմնորոշվել միասնական տոմսային համակարգի փոփոխություններում

    Ինչպես կողմնորոշվել միասնական տոմսային համակարգի փոփոխություններում

    Telcell-ի աշխատակիցները նվիրում են իրենց սիրելի գրքերը

    Telcell-ի աշխատակիցները նվիրում են իրենց սիրելի գրքերը

    Տանդ բանալին կտա՞ս ուրիշին…

    Տանդ բանալին կտա՞ս ուրիշին…

    Լավագույն միջոցառումները՝ քո Telcell Wallet-ում

    Լավագույն միջոցառումները՝ քո Telcell Wallet-ում

    Բարեգործ աստղեր… ինչպես դառնալ նրանցից մեկը

    Բարեգործ աստղեր… ինչպես դառնալ նրանցից մեկը

    Ինչպես «հայտնագործեցին» փողը

    Ինչպես «հայտնագործեցին» փողը

    5 մոտիվացնող գիրք ապագա բիզնեսմենների համար

    5 մոտիվացնող գիրք ապագա բիզնեսմենների համար

    7 ոսկե կանոն՝ լավ շոփինգի համար

    7 ոսկե կանոն՝ լավ շոփինգի համար

No Result
View All Result
Telcell Blog

Սովորիր կառավարել ծախսերդ

Սովորիր կառավարել ծախսերդ
Դեկտեմբերի 18, 2020
Բիզնես

Այս հարցը հատկապես արդիական դարձավ 2020 թվականին, երբ բացարձակ ոչինչ կանխատեսել հնարավոր չէ։ Շատերն ունեցան ֆինանսական լուրջ խնդիրներ՝ կապված աշխատավարձի կրճատման կամ աշխատանքը կորցնելու հետ։ Այս տարին ապացուցեց՝ այսօրվա աշխարհում որքան կարևոր է ֆինանսական գրագիտություն ու կուտակած գումար ունենալը։ Այսօր մենք ուզում ենք մի քանի հնարքի մասին պատմել, որոնք վստահաբար կօգնեն «ԳՈՒՄԱՐ ԵՏ ԳՑԵԼ» ու հանգիստ լինել վաղվա օրվա համար։

  • Որքան էլ տարօրինակ հնչի, առաջին ու ամենապարզ կանոնը մեկն է՝ պետք է ծախսել ավելի քիչ, քան վաստակում եք։ Թվում է՝ բոլորս էլ հասկանում ենք սա, բայց արդյո՞ք նման կերպ ենք վարվում։ Անգամ հակառակն է՝ ծախսում ենք շատ ավելին, քան վաստակում ենք, իսկ սա անպայման կբերի ֆինանսական խնդիրների։ «Ծայրը ծայրին եմ հասցնում» հայտնի խոսքն անգամ հենց ենթադրում է, որ սովորաբար ամեն ամսվա աշխատավարձը ծախսում ենք մինչև վերջին դրամը։ Մինչդեռ ցանկալի է, որ նոր աշխատավարձ ստանալիս նախորդից տեսանելի քանակ մնա։ Եթե աշխատավարձն այդքան էլ բարձր չէ, կարելի է սկսել կուտակել շատ փոքր գումար, որն ընթացքում կմեծանա ու էլի կդառնա շոշափելի։ Սա քայլ առաջինն է՝ ծախսել աշխատավարձի գումարից քիչ։
  • Գումարն ավելի տեսանելի պատկերացնելու ու ծախսելու համար հեշտ տարբերակ ենք առաջարկում, որն, ի դեպ, հրաշալի է աշխատում՝ փորձել ենք։ Դիցուք, աշխատավարձդ 200 հազար դրամ է։ Ամեն ամիս մոռանում ես աշխատավարձիդ 10-30%-ի մասին։ Հաշվում ես՝ այն չկա։ Ցանկալի է, որ հենց 30%-ը լինի՝ որքան շատ, այնքան լավ, բայց  հաշվարկդ իրատեսական կազմակերպիր, կարելի է սկսել 10%-ից։ 30%-ի դեպքում այդ գումարը 60 հազար դրամն է։ Ստացվում է, որ «մաքուր» աշխատավարձդ մնում է 140 հազար դրամ։ Այս 140 հազար դրամը բաժանում ես 4-ի ու ստանում ամեն շաբաթ քո ծախսելիք 35 հազարական դրամը։ Իսկ թե ինչպես ծախսել՝ ինքդ որոշիր։ Տնտեսած գումարն էլ հետագայում կծախսես կարևոր գնումների կամ միջոցառումների վրա։

Ի դեպ՝ գնումներից խոսեցինք, կարևոր է նաև հիշեցնել, որ շատ ուշադիր պետք է հետևել ամենօրյա գնումներին, քանի որ հետազոտությունները ցույց են տալիս, որ մարդիկ ամենաշատ գումարը ծախսում են հենց անպետք գնումների վրա։ Իհարկե՝ երբեմն պետք է մեզ ուրախացնենք տարբեր իրերով, բայց կարելի է հստակ սահմանագիծ ունենալ։ Օրինակ՝ որոշիր, որ ամեն ամիս քեզ համար պետք է միայն երեք իր գնես՝ երկու պետքական, մեկ՝ ոչ այնքան։ Ի վերջո՝ նախքան ինչ-որ բան գնելը մի պահ կանգ առ ու մտածիր՝ սա ինձ իրո՞ք անհրաժեշտ է, հաճա՞խ եմ կրելու կամ օգտագործելու, գուցե պետք է այս անգամ չգնել սա ու գումա՞ր տնտեսել։ Կարևորը հիշիր, որ չի կարելի տնտեսել որակյալ սնունդի կամ անձնական խնամքի վրա՝ սրանք կարևոր կետեր են։ Իսկ այ զարդերի, դեկորների, «ոչ հրատապ» հագուստի մասին կարելի է մի փոքր ավելի մտածել։

Ռուսական հայտնի խոսք կա՝ с глаз долой — из сердца вон։ Չեք հավատա, բայց դա հրաշալի աշխատում է նաև ֆինանսների դեպքում: Եթե ուզում ես չծախսել շատ գումար, այն ուղղակի չպետք է լինի ձեռքիդ տակ ու չգայթակղի դրամապանակից։ Խնդրի լուծման լավագույն տարբերակներից են էլեկտրոնային դրամապանակները․ գումարը քեզ հետ է, բայցև շատ ծախսելու գայթակղություն չկա։ Հատկապես Telcell Wallet-ում էլ կարելի է տոկոսային հարաբերակցությամբ տեսնել՝ որտեղ ես ծախսել գումարդ ու դրա շնորհիվ ևս կառավարել ծախսերդ։ 

Այս մասին մեր հետագա գրառումներում ավելի մանրամասն կպատմենք, իսկ մինչ այդ առաջարկում ենք միանալ մեզ, ավելի խելամիտ օգտագործել ֆինանսներն ու հանգիստ լինել վաղվա օրվա համար։

Share
Հեշթեգեր: FinanceMobile PaymentsTelcell Wallet
Նախորդը

Մի հապաղիր, սկանավորիր QRը

Հաջորդը

Ի՞նչ է էլեկտրոնային դրամապանակը

Հաջորդը
Ի՞նչ է էլեկտրոնային դրամապանակը

Ի՞նչ է էլեկտրոնային դրամապանակը

Նյութեր, որոնք քեզ կհետաքրքրեն

Զեղչով ուղետոմսեր

Զեղչով ուղետոմսեր

Ապրիլի 29, 2025

Ստատիկ ու դինամիկ QR ուղետոմսերն ու դրանց առանձնահատկությունները

Ստատիկ ու դինամիկ QR ուղետոմսերն ու դրանց առանձնահատկությունները

Ապրիլի 29, 2025

Տրանսպորտում վճարելու եղանակները

Տրանսպորտում վճարելու եղանակները

Ապրիլի 25, 2025

Հեշթեգեր

5 top things to do in Tsakhkadzor 5 useful apps 7 rules of effective shopping ArmyDay ArtsakhStrong Ayb Educational Foundation Bank account Best Armenian Brand Blog Books Charity Clubhouse Cluise Credits Duolingo E-Wallet Finance Financial literacy Giveaway IT Project Manager Kangaroo 2021 Mobile Payments Money Money Transfer New Year Online Payments Online shopping Payment System QR Payments Sber SberBank Online Scan and Pay Secure password Shopping Tapping Solution Meditations Team Telcell Telcell Power Telcell Wallet Toyota RAV4 Tsakhkadzor Utility Bills Women's Day World Password Day Մասնաճյուղեր

ՄԻԱՑԻՐ ՄԵԶ FACEBOOK-ՈՒՄ

Telcell © 2022

«Թել-Սել» ԲԲԸ գրանցված ընկերություն է Հայաստանի Հանրապետությունում, որի գործունեությունը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Տրանսպորտ
  • Ակցիաներ
  • Ֆիչաներ
  • Օգտակար

Telcell © 2022