Հունվարի 9-ից, ծրագրային տեխնիկական խնդիրներով պայմանավորված, Telcell Wallet համակարգը գործում է խափանումներով, ինչի հետևանքով դրամապանակի հիմնական գործառնություններն իրականացվում են ոչ լիարժեք կամ չեն իրականացվում։
Այս պահին մեր մասնագետներն աշխատում են դրամապանակի գործառույթների վերականգնման ուղղությամբ։ Աշխատանքներն ավարտվելուն պես կտեղեկացնենք մեր էջերում։
Հավաստիացնում ենք, որ դրամապանակի բնականոն աշխատանքը վերականգնվելուն պես բոլոր գործառույթները կակտիվանան, և ձեր գործարքները կիրականացվեն ինչպես նախկինում՝ սահմանված պատշաճ կերպով: Ձեր անձնական տվյալների գաղտնիությունը ու գործարքների անվտանգությունը երաշխավորված են:
Թարմացում
Տեղեկացնում ենք, որ այս պահին Telcell Wallet հավելվածի բնականոն աշխատանքը վերականգնվել է:Մենք դիտարկում ենք բոլոր օգտատերերի հայտերը, ովքեր խափանման արդյունքում բախվել են որևէ խնդրի։
Աջակցման կենտրոնը աշխատում է գերծանրաբեռնված։ Մենք փորձում ենք հնարավորինս սեղմ ժամկետներում պատասխանել բոլորին և խնդրում ենք ըմբռնումով մոտենալ ուշացումներին։
Եթե զանգերի մեծ քանակի պատճառով դեռևս չեք կարողացել կապ հաստատել մեզ հետ, խնդրում ենք այս ընթացքում մեզ գրել Telegram-ում, մեր պաշտոնական կայքում կամ ուղարկել նամակ Support@telcell.am էլեկտրոնային հասցեին:
Կապի բոլոր միջոցները կարող եք գտնել Ձեր Telcell Wallet-ի Անձնական էջի «Կապը մեզ հետ» դաշտում:
Հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառված անհանգստության համար:
Շնորհակալ ենք մեր կողքին լինելու համար: