???? Ուրախ ենք քեզ տեղեկացնել, որ մենք արդեն մասնաճյուղեր ունենք ևս երկու հասցեում՝ Կոմիտաս 60/2 և Օհանով 26/9: Բացի այդ. ընդլայնել ենք նաև Ռուբինյանց 15/5 հասցեում գտնվող մեր մասնաճյուղը։
Ընդհանուր առմամբ՝ Telcell-ի 11 մասնաճյուղ, որոնցից մեկը, հաստատ, մոտակայքում է:
«Ինչի՞ս են պետք ձեր մասնաճյուղերը»,- կհարցնես դու. հիմա ասեմ:
???? Դրամական արագ փոխանցումներ/ Վարկի մարման հերթական վճարումներ
Telcell Wallet-ը թույլ է տալիս ամեն ինչ անել օնլայն հարթակում, բայց երբ բանը հասնում է կանխիկ գործարքների, քեզ օգնության են հասնում մեր մասնաճյուղերը: Պատկերացնենք՝ քեզ արտասահմանից գումար են փոխանցել երեկոյան, օրինակ՝ 20:00-ին, երբ բանկերի մասնաճյուղերի դրամարկղները վաղուց չեն աշխատում. այս դեպքում քեզ մնում է միմիայն այցելել մեր մասնաճյուղերից մեկը, որոնք սիրով սպասում են քեզ մինչև 21:30-ը:
Նույնը վերաբերում է նաև բանկային վճարումներին, երբ աշխատանքից հետո ես հիշել, որ այսօր վարկիդ մարման հերթական վճարման օրն է:
???? Բուքմեյքերական հաշիվների լիցքավորում/կանխիկացում
Առջևում Լա Լիգան է. եթե դու իսպանական ֆուտբոլի գիտակ ես ու կարողանում ես ճիշտ կանխատեսումներ անել, մի օր քեզ անպայման պետք կգա մեր մասնաճյուղերից մեկը՝ շահածդ գումարը կանխիկացնելու համար:
Ավելին՝ մեզ մոտ հաճոխորդն իր գործարքներն իրականացնում է փակ դռնից ներս, այնպես որ՝ քո գործքարքը «ոչ մեկի գործը չէ»:
???? Կոմունալ և պետական վճարումներ
Մեր օրերում պետական վճարումների ուշացումները ենթարկվում են խիստ տույժ-տուգանքների. դրանցից խուսափելու լավագույն տարբերակը Telcell-ի մասնաճյուղ մտնելն ու արագ վճարելն է, օրինակ՝ մի լավ առևտուր անելուց հետո. չէ՞ որ մեր մասնաճյուղերը տեղակայված են «Երևան սիթի» սուպերմարքեթներում:
???? Էլեկտրոնային գումարի կանխիկացում
Այո՛, գումարը շատ երկար ժամանակ կարող է անկանխիկ շրջանառության մեջ լինել,այդուհանդերձ՝ գալիս է մի պահ, երբ անհրաժեշտ է այն ունենալ բառացիորեն գրպանումդ. հենց այդ հարցում էլ քեզ օգնության են հասնում մեր մասնաճյուղերը:
Թեև իմ փաստարկներն այսքանով չեն ավարտվում, սակայն կարծում եմ՝ այսքանը լիովին բավարար է: Մնում է միայն ավելացնել, որ մեր մասնաճյուղերում քեզ սպասում են սիրով ու պատրաստակամությամբ՝ օգնելու և իրագործելու քո ամենակարևոր գործարքները: